Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Դատապարտելի է արտակարգ դրության պայմաններում մրցութային կարգի արմատական փոփոխությունը. «Ազգային օրակարգ»

Ավարտվել են 2020-2021թթ. Ուսումնական տարվա ընդունելության քննությունները: Բուհական ընդունելության միասնական քննություններին մասնակցել է շուրջ 12 000 դիմորդ: Նրանցից մոտ 700-ը արժանանալով համեմատաբար բարձր միավորների զրկվել է (պայմանավորված բուհերի ընդունելության կարգի փոփոխությամբ) հայտագրված մասնագիտությունների առաջնահերթությամբ բարձրագույն կրթություն ստանալու իրենց իրավունքից: Այս մասին նշել է  «Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանն իր հոդվածում:

Հոդվածում ասվում է.

«2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների, դրանց հաջորդած բողոքի եւ պետական կառույցների արձագանքի վերաբերյալ:

Շնորհակալություն համագործակցության համար:

ԿԳՄՍ նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի) կարգը» հաստատվել է 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ, որը ՀՀ վարչապետը ստորագրել է մայիսի 25-ին և ուժի մեջ է մտել մայիսի 26-ին:

Բուհերում դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը սկսվել է մայիսի 25-ից, ինչը վկայում է, որ հենց մայիսի 25-ին փաստաթղթերը հանձնած դիմորդները փաստացի իրազեկված չեն եղել ընդունելության կարգի փոփոխության մասին: Միևնույն ժամանակ, dimord.am-ում տեղադրված խիստ ընդհանրական ուղեցույց տեսանյութի և հանրային սահմանափակ հաղորդակցության միջոցով անհրաժեշտ մանրամասներով իրազեկում չստացած դիմորդները դիմում-հայտում իրականում մեքենայորեն են կատարել պահանջվող նշումը՝ «ծանոթ եմ ընդունելության կարգին»։ Ստացվել է, որ դրանով նրանք ակամա հավաստել են իրենց համաձայնությունը արդեն փոփոխված կարգին, չնայած այն հանգամանքին, որ այդ բավականին ծավալուն փաստաթղթին անգամ ոլորտի պատասխանատուներից շատերը հստակ ծանոթ չեն եղել: Ի լրումն, առկա արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները նկատելի նվազեցրել են դիմորդների միջև հնարավոր անմիջական շփումները և համապատասխան տեղեկատվությունը միմյանց փոխանցելու եւ տարածելու հնարավորությունները, ինչը պակաս արդյունավետ է դարձրել դիմորդների դիմում-հայտերում փոփոխություններ կատարելու հնարավորությունը մինչ փաստաթղթերի ընդունման ավարտը՝ հունիսի 15-ը:

Միևնույն ժամանակ, մայիսի 25-ից արդեն հայտնի է եղել, որ դիմորդները հանձնելու են ընդունելության քննություն մեկ առարկայից, նախկին 2-3 քննության փոխարեն, հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները:

Իսկ, որ ամենակարևորն է՝ համաձայն գործող կարգի հոդված 58-ի, մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:

Տարիներ շարունակ գործող նախկին կարգի հոդված 93-ի համաձայն՝ մասնագիտությունների մրցույթն անցկացվում է անվճար ուսուցման առաջին հայտագրված մասնագիտության գերակայությամբ և հոդված 94-ի. առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար անվճար և վճարովի ուսուցման մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան:

Փաստորեն, այս տարվա ընդունելության քննությունները ընթացել են օրենքի խախտմամբ և առանց պատշաճ իրազեկման, ինչը առաջացրել է դիմորդների և նրանց ծնողների ցասումն ու դժգոհությունը: Բուհական ընդունելության միասնական քննություններին մասնակցած դիմորդները չեն կարողացել դրսևորել իրենց ողջ ներուժը: Նախօրոք տեղյակ չլինելով փոփոխվող կարգի մասին, պատրաստվել են 2-3 քննության, որը լրացուցիչ ժամանակ և ռեսուրս է պահանջել և´ դիմորդներից, և´ նրանց ծնողներից: Սա ազդեցությունն է ունեցել ընդունելության արդյունքների վրա:

Դատապարտելի է արտակարգ դրության պայմաններում մրցութային կարգի արմատական փոփոխությունը (այն էլ օրենքի խախտմամբ), որի հետևանքների մասին փոփոխություն կատարողները ընդհանրապես չեն էլ անհանգստացել: Նախարարն իր ելույթում նշեց, որ գերազանց ստացած դիմորդներից 6-ից 4-ի համար գտնվել են խնդրի լուծման երկկողմանի ընդունելի տարբերակներ, ինչը դրական է, սակայն ստեղծված բարդ իրավիճակը կարգավորելու համար բավարար չէ:

Անթույլատրելի է դիմորդների և նրանց ծնողների արդարացի բողոքի դեմ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը: Անընդունելի է, նաև երբ կառավարությունն արտակարգ դրության իրավիճակն օգտագործելով՝ օրենքի խախտմամբ ընդունելության կարգ և քննությունների ցանկ է փոխում, և այդ նույն արտակարգ դրությամբ պայմանավորված, հավաքների սահմանափակման պատճառաբանմամբ, լռեցնում է բողոքի մասնակիցներին՝ բերման ենթարկելով:

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը, ԿԳՄՍ նախարարության կողմից թույլ տրված սխալներն ու օրենքի խախտումները, անհրաժեշտ է, որ լուծումը տրվի ի հօգուտ դիմորդների՝ համապատասխան մասնագիտությունների գծով, վճարովի հիմունքներով տեղեր ավելացնելով:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan