Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ)
24
Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Պատերազմ Արցախում
Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին

Թուրքիան հետևողականորեն իրագործում է տարածաշրջանում «ճոճվող անկայունություն» հրահրելու իր նախագիծը հայկակական ուղղությամբ. Արման Աբովյան

Դե ինչ հարգելիներս, Թուրքիան հետևողականորեն իրագործում է տարածաշրջանում "ճոճվող անկայունություն" հրահրելու իր նախագիծը հայկակական ուղղությամբ, փաստացի անելով այն, ինչը տևական ժամանակ մենք կանխատեսում էինք։
Թուրքական բանակի ցամաքային և ռազմաօդային ուժերը մտան Նախիջևան ( կանխատեսվում է նաև թուրքական ռազմական ուժերի տեղակայումը՝ Բաքվի,Գանձակի (Գյանջա) ,Եվլախի ուղղությամբ), որպեսզի մասնակցեն ըստ իրենց պաշտոնական աղբյուրների՝ համատեղ զորավարճություների ադրբեջանական բանակի հետ։
Կարծես թե ամեն ինչ տրամաբանական է, սակայն գոյություն ունեն մի քանի "նյուանսներ", որոնց պետք է ուշադրություն դարձնել։

Պատք է փաստել, որ անցյալում թուրքերը և ադրբեջանցիները շատ հաճախ անցկացնում էին համատեղ զորավարժություններ և զարմանալ պետք չէ լոկ այս իրողությունից։
Ավելի հետաքրքիր է այս պարագայում այն փաստը, որ այս անգամ զորավարժություններին թուրքերը մասնակցում են բավականին լուրջ ներկայացուցչությամբ և զինատեսակների բազնազանությամբ։
Ինչու՞ հիմա և ինչու՞ հենց այս ֆորմատով։

Ուրմեն ...

1. Թուրքիան խնդիր ունի անընդհատ ապակայունացնել տարածաշրջանը տարբեր ուղղություններով և հայկական ուղղությամբ իր կողմից հրահրած վերջին ադրբեջանա֊հայկական սահմանային լարվածությունը, ակնհայտ համապատասխանում է թուրքերի հիմնական նպատակին։

2. Ինքնին թուրքական բանակի ներկայությունը՝ Ադրբեջանի տարածքում, եղել է միշտ (օրինակ թուրքական ռազմաբազան Նախիջևանում, որի գոյության փաստը համառորեն հերքվում է ադրբեջանցիների կոզմից), սակայն հենց այս զորավարժությունների մասնակցության ֆորմատը ենթադրում է տարածաշրջանային հիմնական խաղացողների՝ ռուսների և իրանցիների "նյարդերի" հետ խաղալ։

3. Թուրքիան ամեն դեպքում միշտ աշխատելու է լարված պահպանել իրավիճակը Արցախի և Հայաստանի ուղղությամբ , քանզի համարում է, որ ստեղծելով կայուն լարվածություն տարածաշրջանում , նա ձեռք է առնում հավելյալ քաղաքական խաղաքարտեր իր հավերժ հակառուսական և հակաիրանական քաղաքականության ներքո։

4. Թուրքիան ուղղակի պարտավոր է ցուցաբերել թուրքական "եղբայրությունը" Ադրբեջանի ուղղությամբ, քանզի ունի խնդիր առավել ակտիվ ներքաշել Ադրբեջանի վերնախավին իր տարածաշրջանային նախագծերի մեջ, իսկ ամենահարմար պատրվակ է հանդիսանում "թուրքական" եղբայրությունը տանկերի և ռազմական ինքնաթիռների "ֆոնի" ներքո։

6. Դե իհարկե այս ամենը մի փոքրիկ դրվագ է Թուրքիայի պանօսմանական նախագծի իրագործման ճանապարհին։

Արդարության համար պետք է փաստել, որ պատճառահետևանքային գործոները ավելի շատ են, սակայն իմ կարծիքով հիմնական ֆունդամենտը՝ թուրքակական գործողություների տրամաբանության մեջ, վերոնշյալ պաճառներն են։

Ի՞նչ պետք է անենք մենք։

Առաջին հերթին, բոլոր հնարավոր և անհնար միջազգային քաղաքական և դիվանագիտական հարթակներում հենց այսօրվանից բարձրաձայնել Թուրքիայի ապակառուցողական քայլերի մասին, ընդ որում պետք է խոսել այս խնդրի մասին շատ "բարձր" և անընդմեջ։

Դրա հետ մեկտեղ, մենք ուղղակի պարտավոր ենք ակտիվացնել մեր բոլոր կոնտակտները մեր ռազմավարական գործընկերների և դաշնակիցների հետ "military emergency" (ռազմական տագնապ) ֆորմատի ներքո։

Զուգահեռ ընդգծեմ, որ Ռուսաստանի և Իրանի գործոնն է այս կոնտակտների ներքո լինելու վճռորոշ և իհարկե մեզ պետք է լուրջ պատրաստվել թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական,թե ՛ տնտեսական առումով իրավիճակի ապակայունացմանը։

Հավատացնում եմ ձեզ, որքան մենք լավ լինենք պատրաստ տարածաշրջանային ապակայունացմանը մեր ուղղությամբ , այդքան ապակայունացման հեռանկարը կլինի՝ մշուշոտ։

Եվս մի բան...

Թուրքերը և ադրբեջանցիները այս զորավարժություններով փորձում են մեր և մեր դաշնակիցների վրա նաև հոգեբանորեն ազդել։

Ի՞նչ ասեմ՝ գլուխները պատով են տալիս, քանզի իրադարձությունների նույնիսկ ամենավատ զարգացման պարագայում, մենք մեծ առումով չունենք այլընտրանք քան կատաղի կռվել։

Ու հավատացնում եմ ձեզ, որ թե՛ թուրքը և թե՛ ադրբեջանցին, դա հասկանում են՝ մեզանից լավ։

Բայց դե սա արդեն այլ զրույցի թեմա է, որին մենք անպայման կանդրադառնանք հաջորդիվ։

ՀԳ: Կարծում եմ,որ Նախիջևանը իրենց հաշվարկով մեզ շեղող գործոն պետք է հանդիսանա ՛ հիմնական վտանգը արցախյան ուղղությամբ է։

ՀԳԳ: Ռեջեփ Էրդողանը զանգահարեց Վլադիմիր Պուտինին և քննարկման հիմնական թեման է եղել հայկական սահմանների երկայնքով ստեղծված լարվածությունը (ըստ պաշտոնական տեղեկություների)։Նախագահ Պուտինը անթույլատրելի է համարել իրավիճակը ապակայունացնելու փորձերը։Կարծում եմ շուտով կլսենք նաև ամերիկացիների և եվրոպացիների արձագանքը ստեղծված իրավիճակի շուրջ...առայժմ այսքանը։

 Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan