ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ զինվոր է զոհվել. ՀՀ ՊՆ
Ցավալի լուր
Մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
Աշոտ Միքայելյանը սահմանին էր, որ հայրենիքի պատիվը պաշտպանի, որ պատերազմը դիրքերից չիջնի․․․ Փառք քեզ, հերոս
***
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից