Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից է, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտանիքի անդամներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում:
Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:
«Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 55, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 4 521 փորձանմուշի հետազոտություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: