Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին

Ոստիկանապետը տեղակալների հետ Ծիրանիում է. «ախրանան» ստիպեց ջնջել ոստիկանապետի քեֆի վիդեոն

Hraparak.am-ը գրում է. Այս պահին Կոտայքի մարզի «Ծիրանի» ռեստորանում ուշագրավ խնջույք է ընթանում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն, իր տեղակալների և ևս 30 հյուրերի հետ կերուխումի մեջ են:

Առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորություն պահպանելու: Մինչդեռ պարետի որոշմամբ 5 հոգուց ավելի չպետք է նստեն սեղանի շուրջ: Եթե արտակարգ դրության պահանջները ոստիկանները, հատկապես բարձրաստիճան ոստիկանները, չեն պահպանում, ինչ պահանջել շարքային քաղաքացիներից:

***

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում է։

Ոստիկանապետի խրախճանքի մասին լուրը ստանալուց հետո շտապեցինք «դեպքի վայր», սակայն ոստիկանները դիմեցին ոչ օրինական քայլի. նախ մեզ մոտեցան մի քանի անվտանգության աշխատակիցներ, որոնք դուրս հանեցին մեզ ռեստորանի տարածքից, մինչ այդ էլ՝  ստիպեցին հեռացնել հեռախոսով տեսանկարահանած տեսանյութերը, թե ինչպես է Վահե Ղազարյանը մոտենում ծառայողական մեքենային։

Մենք ֆիքսել էինք, թե ինչպես է Վահե Ղազարյանը, 30֊ից ավելի մարդկանց հետ արագ հեռանում տարածքից։

Թեպետ ջնջվել են որոշակի կադրեր, սակայն, այնուամենայնիվ, մենք տեսանյութ ունենք, որը տեսանկարահանված է հեռվից։

 

***

Թեմային անդրադարձել է նաեւ «Փաստինֆո»-ն գրելով. ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույքի են մասնակցում «Ծիրանի» ռեստորանային համալիրում:

«Տարածքում գտնվող մեր լրագրողը նկատել է շուրջ երկու տասնյակի հասնող ծառայողական` ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ:

Խնջույքի առիթը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արցախի Հանրապետության նորանշանակ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ – մայոր Աշոտ Հակոբջանյանի հայաստանյան այցն է, ում տարել են հյուրասիրության` այն վերածելով իսկական տոնախմբության:

Արդեն ժամեր տևող խնջույքի աղմուկն այնքան մեծ է, որ  գրավել  նաև ռեստորանի այլ այցելուների ուշադրությունը:

Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված, պարետատան սահմանած կանոնների համաձայն՝ բազմամարդ հավաքներն ու խնջույքները ՀՀ տարածքում արգելված են: Ստացվում է սակայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր հանդիսացող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ոչ միայն չի հետևում պարետատան սահմանած հակահամաճարակային կանոններին, այլև արհամարհելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հորդորները՝ վտանգում է իր և իր շրջապատի անդամների առողջությունն ու խնջույքներ կազմակերպում:

Հետաքրքիր է, պատասխանատվության ինչ միջոցներ կձեռնարկի պարետատունը, երկրի վարչապետը, որ իր համաերկրացին խախտում է օրենքը, թե այնուամենայնիվ օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար»,- գրում է կայքը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan