Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին. Տեսանյութ «Ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից». Ստեփան Դանիելյան
16
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Պատերազմ Արցախում
Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին. Տեսանյութ Չհաջողված ընթրիք ու վաստակած հայհոյանք․ ինչի՞ց են վախեցած ՔՊ-ականները. «Կարճ ասած» (տեսանյութ) «Ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից». Ստեփան Դանիելյան Փաշինյանի ստախոսությունը մերկացնող տեսանյութը 2 օրում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ) Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար

Հետևությունների ժամանակը. Մաս երկրորդ

Պետության մասին միայն զրոյական պատկերացում ունեցողները կարող են ուրախանալ հերոսամարտերի տագնապալից հաճախացմամբ, և միայն դատարկ պատահականությունները կարող են դրա վրա PR անել ու մտածել քաղաքական դիվիդենտների մասին։ Այսօր պետական և քաղաքական միտքը պետք է ուղղված լինի նախորդ սխալների և նոր ստեղծված իրականության սթափ վերլուծությանը, ու նաև առաջիկա հնարավոր հերոսամարտին ավելի լավ նախապատրաստվելուն։

 

Հետևություններ՝ սեփական սխալների վերաբերյալ

Որքան էլ մարդկայնորեն տհաճ լինի, բայց մեջբերում եմ հատված՝ Ալիևի վերջին ելույթից. «... հայերը չկարողացան ՀԱՊԿ-ից որևէ հայտարարություն ստանալ։ Ուղղակի տրվեցին որոշ ընդհանուր ձևակերպումներ։ Միայն այդքանը։ Հիշենք, թե Հայաստանի իշխանություններն ինչպես վիրավորեցին ՀԱՊԿ-ը, առանց մյուս երկրների համաձայնության ձերբակալեցին նրա գլխավոր քարտուղարին։ Հետո դեմ արտահայտվեցին Բելառուսի թեկնածուին այդ պաշտոնում նշանակելուն։ Մեկ տարի թույլ չտվեին, որ նա անցնի աշխատանքի։ Ստացվում է՝ այն ժամանակ ՀԱՊԿ-ը վա՞տն է, երբ դու նրան վիրավորում էիր, իսկ հիմա՝ լա՞վը, երբ աջակցության կարիք կա....»։ Շարունակությունը բոլորիս աչքի առաջ է։ Ադրբեջանը այս և հաջորդ սխալներից օգտվեց ամբողջ ներուժով։ Իսկ կոպիտ սխալների շարքը տպավորիչ է.

ա/ Արցախյան բանակցությունները զրոյական կետից սկսելը

Բ/ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու՝ անիրագործելի նախապայմանը

բ/ Վիեննայի և Ս. Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացության տալը

գ/ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը։

Սրանք հերթով բանակցությունները բերեցին փակուղի։ Ադրբեջանը համբերատար գնում էր դեպի այդ փակուղին։ Հիշո՞ւմ եք Լավրովի անսպասելի հայտարարությունը, թե՝ բանակցային սեղանին կա աշխատանքային փաստաթուղթ, և այն ռեակցիան, որ ձևավորվեց Երևանում։ Փաշինյանը երկար ժամանակ ձայն չէր հանում, ԱԳՆ Զ. Մնացականյանը միայն իրեն հասկանալի և միայն Փաշինյանին դուր գալու մոտիվացիայով բաներ էր ասում, ընդդիմադիր Է. Մարուքյանը Փաշինյանի հետ սուրճ խմելուց հետո նրան անվերապահ հավատաց, շարքերը, թիմերը հորթային հրճվանքի և հակառուսականության մեջ էին... Լավրովը, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, հասկանում էր, որ բանակցային փակուղին պատերազմն է, մյուս կողմից՝ հնարավորություն էր տալիս՝ շտկել անփորձության, թե այլ պատճառներով կատարված բանակցային սխալները, որոնք անխուսափելիորեն բերելու էին նոր լարվածության։ Հայաստանում շատ քիչ մարդ ֆիքսեց Լավրովի ենթատեքստերը, և նրանք բոլորը իշխանությունից դուրս էին։ Արդյո՞ք Հայաստանի քաղաքական միտքը և հայ հասարակությունը հասուն են այնքան, որ գոնե հիմա ընդունեն սեփական սխալները։

Հետևություններ նոր իրականության մասին

Տավուշի իրադարձությունների հետո Ացախյան բանակցություններում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ստեղծվել է նոր իրականություն։ Կուզեի հավատալ, որ իշխանության փակ սենյակներում օպերատիվ, հատուկ ծառայությունների տեղեկությունների, դիվանագիտական աղբյուրների հիման վրա արվում է խորքային վերլուծություն և նոր իրականության գնահատում։

Ավարտվել է Մամեդյարովի փուլը։ Իսկ դա նշանակում է՝ բանակցային շատ նրբություններում ռեստարտի և վերանայումների զգալի հավանականություն։ Թուրքիան առաջին անգամ նման ծավալով պրոցեսների լիարժեք մասնակցի և դերակատարի հայտ է ներկայացնում։ Ադրբեջանը միտումնավոր լայնացնում է հակամարտության գոտին՝ այն տեղափոխելով Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի քաղաքները, փողոցները, շուկաները։ Ադրբեջանը ռազմական գործողությունների ճակատը միտումնավոր ընդարձակում է՝ հավասարաչափ լարվածության մեջ պահելով ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գիծը, այլև՝ Հայատանի և Ադրբեջանի ողջ սահմանը։ Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացնելու է իր բանակցային դիրքերը։ Եվ, վերջապես, այս ամենը կատարվում է հայ-ռուսական հարաբերությունների՝ թերևս 1991-ից սկսած ամենացածր մակարդակի պայմաններում, որը մոտ է ռազմավարական անվստահության մակարդակին։ Առաջին անգամ Թեհրանում հակահայկական ցույց է լինում, որը չի կասեցվում իշխանության կողմից։ Մենք հասանք նաև դրան։ Մի շարք քայլերով ու անմիտ ձևակերպումներով՝ մենք Իրանի հետ հարաբերություններում ստացանք սառնություն։ Ի դեպ, Թելավիվում ՀՀ դեսպանության բացման որոշման ռիսկերի մասին Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն զգուշացվել էին։ Իմ թվարկած կետերն իրենց հանրագումարում պայմանավորում են լրիվ նոր իրականություն՝ մեր շուրջը, մեր մասին, մեր կարճաժամկետ ապագայում։ Հետևաբար՝ Հայաստանի խնդիրն է՝ համարժեք արձագանքել նոր ձևավորվող իրականությունը։ Սա այսօրվա թիվ 1 խնդիրն է։

Հետևություններ՝ մոբիլիզացիոն և քաղպաշտպանության հարցում

Առաջին հայացքից տեխնիկական թվացող այս խնդիրը անվտանգության և երկրի մթնոլորտի տեսակետից ունի ահռելի կարևորություն։ Մոբիլիզացիոն և քաղպաշտպանության համակարգերը Հայաստանում պետք է հասցվեն կատարելության. ամեն ոք պետք է իմանա հարձակման, վտանգի դեպքում իր տեղն ու դերը։ Ավտոմատիզմի վրա սա պետք է արվի. Ո՛վ որտեղ պետք է լինի, ինչ ժամկետում, ամեն մեկը անելիքի իր հստակ իմացությամբ։ Եվ նույնը՝ քաղպաշտպանության գործը՝ Երևանի կենտրոնից մինչև ամենահեռավոր գյուղ։ Տավուշի գյուղերի երեխաներին այլուր տեղափոխելու ֆեյսբուքյան հախուռն ակցիաները իրականում խոսում են համակարգի խնդիրների մասին։ Այս ամենը շատ ավելի վաղ պետք է որոշված, կազմակերպված լինի։

Հետևություններ՝ պետության անցյալի գնահատականների վերաբերյալ

Շրջապատված լինելով անհիշելի հարյուրամյակներ պետականություն ունեցող երկրներով՝ փորձել արժեզրկել ընդամենը 28 տարվա անկախություն ունեցող պետականությունը. անհավանական է, բայց Հայաստանում սա արվեց։ Սրա ներքին վտանգն այն է, որ հասարակությունը կսկսի թերահավատ վերաբերվել սեփական պետության գաղափարին։ Իսկ արտաքին վտանգն այն է, որ քո թշնամիները և մի պահից՝ նաև դաշնակիցները, կարող են կասկածի տակ դնել պետականություն ունենալու՝ քո ունակությունը։

Ալիևը, հենվելով հայաստանյան «իրավական դաշտի» վրա, հայտարարում է. « ... պարզվում է՝ Հայաստանի նախկին նախագահները դավաճան և թալանչիներ էին, գեներալները՝ վախկոտ գողեր, իսկ ներկա ղեկավարն էլ արդեն ընկղմվել է միջազգային մաքսանենգության մեջ»։ Դրանից հետո մինչև հարձակում կես քայլ էր, ինչն էլ որ եղավ։ Միայն «Նոր Հայաստանում կարող են դատել հայր Խաչատուրովին, իսկ որդին նույն պահին կասեցնի թշնամու հարձակումը և հաղթի, միայն «Նոր Հայաստանում» դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է թույլ չտալ ապրիլյան պատերազմի դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերած հայր Խաչատուրովին՝ այցելել ծնողների գերեզմանին (Վրաստանի տարածքում), իսկ որդի Խաչատուրովի ստորաբաժանումները նոր պատերազմում ջախջախեն թշնամու էլիտար զորամիավորումը։ Մտածենք սրա մասին։ Ի՞նչ մոլեռանդությամբ ենք արժեզրկում ինքներս մեր պատմությունը, մեր բոլորի հաջողությունների ու զրկանքների գնով ստեղծած պետականության պատմությունը։ Թուրք-ադբերջանական ստրատեգիական հեռանկարում մենք այն պետությունն ենք, որը կարող է նաև չլինել։ Մենք ինքներս ենք թույլ տալիս, որ նման միտք գոյություն ունենա։ Անմտորեն՝ մենք մեր պատմության առանցքային դրվագները հարմարեցնում ենք թուրք-ադրբեջանական նպատակներին. եթե հաղթած նախագահները գող ու ավազակ են, անվտանգության գոտի ստեղծած գեներալները՝ վախկոտ թալանչիներ, եթե մեր անկախ պետականության պատմությունը բացառապես թալանի և կոռուպցիայի պատմություն է, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը, «Նոր Հայաստանի» դատաիրավական համակարգի հետ ձեռք ձեռքի տված, կարող է դա «շտկել»։ Մեր պետության ապագան շատ կախված է այն հանգամանքից, թե ինչպես ենք մենք ընկալելու անցյալը։ Եթե մենք շարունակենք մեր 28 տարվա պատմությունը քարոզել որպես տապալման պատություն, ապա դրան հաջորդած «Նոր կամ նորագույն Հայաստանների» վստահություն չի ներշնչելու։ Չի կարող անանցյալ ներկան ունենալ լավ ապագա։

Հետևություններ մեր ապագայի մասին

Հայաստանյան քաղաքական միտքը մեծամասամբ սնանկ է։ Եվ սա լուրջ խնդիր է։ Ըստ իս՝ սա պետության ապագայի համար ամենավտանգավոր խոչընդոտն է։ Ի վերջո, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում Արցախի հարցի իրատեսական լուծումը, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում Հարավային Կովկասում մեր տեղն ու դերը։ Հարձակումից հարձակու՞մ, ինքնահոսի մե՞ջ, թե՞ որպես դրա ճարտարապետներից մեկը։ Քաղաքական միտքն իր դատարկությունը լցնում է զանգավածային հայրենասիրությամբ, տուրք տալով կամ հետևելով դրան։ Քաղաքական գաղափարների դրոշակակիր չկա։ Մեր երկիրն առաջ է գնում առանց ուղենիշների։ Եվս մեկ հերոսամարտ հաղթեցինք, հետո՝ մյուսը, հետո՝ երրորդը, իսկ հետո՞... Ո՞րն է միջնաժամկետ, երկարաժամկետ մեր հեռանկարը։

Վտանգը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։ Հայաստանի նախկին երեք նախագահներն էլ ձգտել են հարցի կարգավորմանը, իհարկե՝ յուրաքանչյուրը իր պատկերացումների շրջանակներում։ Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում իր հայտնի հոդվածն է ու հայր Ալիևի արձագանքը, Ռ. Քոչարյանը Քի-վեսթում ստորագրում էր խաղաղության պայմանագիր՝ ստանալով Արցախը, Ս. Սարգսյանը Կազանում մոտ էր համաձայնությանը, և Ի. Ալիևը վերջին պահին նահանջեց։ Բայց հիշեք քաղաքական դաշտի ռեակցիան՝ նրանք երեքն էլ մշտապես որակվել են որպես դավաճան, Մեղրին ծախող, Ղարաբաղ հանձնող, իշխանության դիմաց հողեր հանձնող և այլն։ Եվ լայն զանգվածները շատ հեշտ մարսել են այս որակումները։ Քաղաքական գործիչներն անամոթաբար ստել են, խաբել զանգվածներին, մոլորեցրել հանրային կարծիքը և երբեք չեն ունեցել խիզախություն և ինտելեկտ՝ համակարգված տեսակետ ձևակերպելու՝ չհաշված ընդհանուր բառերը և էժան հայրենասիրությունը։ Քաղաքական անկատար մտքի պայմաններում լայն զանգվածների պատկերացումները պետության մասին մնացել են խիստ կենցաղային։ Այսօր ո՛չ իշխանությունը, և ո՛չ էլ քաղաքական հայտ և հավակնություններ ներկայացրած դեմքերից որևէ մեկը չունի կայուն պատկերացումներ ու տեսլականներ ո՛չ Ղարաբաղի խնդրի, ո՛չ Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում մեր տեղի ու դերի, ո՛չ էլ Հայաստանի ընդհանուր մոդեռնիզացիայի մասին։ Այս պայմաններում հավանականությունը, որ մեկ պատահական իշխանությունը մենք կփոխարինենք հաջորդ պատահականությամբ (և այդպես շարունակ), ցավոք, մեծ է։ Հայաստանում պետք է սկսվի բարդ ցավոտ հարցերի քննարկում։ Բարդ հարցերի քննարկում։ Այդ պայմանում միայն կարող է ձևավորվել միջավայրը, որտեղ կգեներացվի միտք և կծնվեն ոչ արհեստական գործիչներ։

Հասարակություններն այդպես են հասունանում, պետություններն այդպես են կայանում։ «Արցախը Հայաստանն է և վերջ» ձևակերպումը բառակապակցություն չէ, այն աշխատանք է՝ բարդ, բազմակողմանի, գրագետ, զուսպ և հաճախ՝ լուռ։ Այս ամենի փոխարեն որպես ընդամենը տեքստ հնչող՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունը դեպի պատերազմ տանող քայլ է։

Հետևություններ ամենակարևորի մասին

Հայաստանում կարճ ժամանակում պետք է կատարվի էական ռեստարտ՝ օրակարգի, մոտեցումների, ներքին հարաբերությունների, կադրերի, արտաքին հարաբերությունների։ Ես չգիտեմ՝ մենք որքան ժամանակ ունենք։ Չեմ կարծում, թե շատ։ Դրա համար է շատ կարևոր՝ օր չկորցնել։ Լինենք անկեղծ՝ հնարավոր փոփոխությունների առանցքում վարչապետ Փաշինյանն է։ Սպասելիքներ նրա թիմից չկան։ Դա արդեն անլուրջ է։ Կամ Փաշինյանը սթափ կգնահատի ռիսկերը և կգնա ամբողջական ռեստարտի երկրի ներսում՝ նվազեցնելով պետության համար վտանգները (նաև՝ իր իշխանությանը սպառնացող ռիսկերը), կամ, բնականորեն, կձևակերպվի մեկ անայլընտրանք խնդիր՝ հանուն պետության և հանուն մեր երեխաների անվտանգության՝ Հայաստանում նոր իշխանության ձևավորումը։

 Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan