Ալեքսանդր Լապշինին Ալիևի հրամանով փորձել են առևանգել նաև Լատվիայում. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը. Պաշտոնյաների հորդորով աճեցրած բանջարեղենը սպառել չեն կարողացել
18
«Կյանքում սեփական կատու չեն ունեցել, բայց էսօր առոք-փառոք...». Գ. Ծառուկյան. Տեսանյութ Քաղաքագետների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը քննարկել է անվտանգության, Արցախի խնդրի կարգավորման հետ կապված հարցեր. Լուսանկար Պատմությունը ցույց է տվել` հնարավոր է ե՛ւ չզիջել Արցախը, ե՛ւ տնտեսապես զարգանալ. Բենիամին Մաթեւոսյան. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 46 910 է Հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվողների բողոքի ակցիան Կառավարության դիմաց. իրավիճակը լարվեց. Ուղիղ ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Ուղիղ Ծառուկյանի հայտարարությունը վերաբերվում է հոգեկան խնդիր ունեցող բոլոր պաշտոնյաներին.Արտյոմ Ծառուկյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը կանգնել է խաչմերուկում, ինչի պատճառով և՛ Արևմուտքն ունի Փաշինյանից դժգոհությունն, և՛ Ռուսաստանը․ Արման Վարդանյան. Տեսանյութ Պատգամավորներին բացատրել են, որ ՍԴ-ում տեղի ունեցողը ժամանակավոր երեւույթ է. ՍԴ-ն փաստացի վերանալու է «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Թուրքական լիրան արժեզրկման նոր պատմական ռեկորդ է գրանցել Շենգավիթ բկ-ում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան. ԿԲ Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո․ ԿԳՄՍՆ «Այլընտրանք» ՀԿ-ն ակցիաներ է իրականացնելու կառավարության՝ համավարակի կանխարգելման ապաշնորհ քաղաքականության դեմ․ ասուլիսը՝ ուղիղ Դեսպանությունը ներկայացրել է՝ ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում. Տեսանյութ Ես որ պահանջեմ վարչապետի հրաժարականը, պետք է այդ հրաժարականը տա. Էդմոն Մարուքյան Եթե Փաշինյանն ի վիճակի չէր պետություն կառավարել, ինչո՞ւ խաբեց մեզ. ակցիայի մասնակից Ալեքսանդր Լապշինին Ալիևի հրամանով փորձել են առևանգել նաև Լատվիայում. Տեսանյութ Նիկոլի այլասերված իրավապահ համակարգը ե՞րբ է հասնելու Շիրակի պետական համալսարան Դե քեզ տեսնենք, Նիկոլ ապի, սկսիր սխալներդ ուղղելուց «Շենգավիթ» ԲԿ–ում 30–ամյա ծննդկան է մահացել «Ինքնաթիռը նոր դիզայնով է ներկել, իսկ մարդկանց ասում է՝ մի տուփ սիգարետ քիչ ծխեք». Մարուքյան Ճի՛շտ ենք անում, որ սխալ ենք անում կամ լա՛վ ենք անում, որ վատ ենք անում Կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում նվազել է գինիների սպառումը Սերժ Թանկյան, հետո կարող է ուշ լինել, շտապիր խոստումդ կատարել «Մարտի 1»-ի գործի 500 հատորը, որ համառորեն չի տրամադրվում պաշտպանական կողմին, համադրելով վիկիլիքսյան հրապարակումների հետ, կարելի է լրիվ փոխել գործի ընթացքը․ Է. Վարդանյան Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել. Էդմոն Մարուքյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում Հասկացա, թե հոգեբանական ինչ ճնշումների է ենթարկվում. Նազիկ Ավդալյանի գրառումը՝ որդու մասին Արդեն դանդաղ, բայց հետևողական տանում են աճի, որպեսզի սահմանափակեն հավաքների անցկացման հնարավորությունը Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը. Պաշտոնյաների հորդորով աճեցրած բանջարեղենը սպառել չեն կարողացել «Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն ապօրինի են պաշտոնավարում ՍԴ-ում». Արփինե Հովհաննիսյան. Տեսանյութ Վրաստանում կորոնավարակի 182 նոր դեպք է գրանցվել Արյունաբանական կենտրոնը ձեր գեղի կլուբը չի, որ տարին մեկ տնօրեն փոխեք. եթե կարող էիք երկարաձգել պայմանագիրը, ինչո՞ւ ավելի շուտ չէիք անում «Կյանքում սեփական կատու չեն ունեցել, բայց էսօր առոք-փառոք...». Գ. Ծառուկյան. Տեսանյութ Իշխանությունները չունեն հակադարձումներ ԲՀԿ-ի բարձրաձայնած խնդիրներին, այդ պատճառով էլ անցնում են անձնական վիրավորանքների. Արման Աբովյան. Տեսանյութ Ուզում են «Հաղթանակ» զբոսայգու գլուխն ուտե՞ն «2 ստենդը սրտիս մեջ դրած՝ ոտքով իջել էի հրապարակ ձեզ քվեարկելու». առևտրական Քաղաքագետների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը քննարկել է անվտանգության, Արցախի խնդրի կարգավորման հետ կապված հարցեր. Լուսանկար Կորոնավիրուսից մահացածը 45-ամյա տղամարդ է. ԱՆ Փաշինյանի որդին՝ դիսկո ակումբում. Տեսանյութ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք Պատմությունը ցույց է տվել` հնարավոր է ե՛ւ չզիջել Արցախը, ե՛ւ տնտեսապես զարգանալ. Բենիամին Մաթեւոսյան. Տեսանյութ Մենք գիտենք, թե ինչպես է պետք արդիականացնել կրթական համակարգը. «Ազգային օրակարգ» Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել ԲՀԿ ծրագրում բան չի փոխվել. պահանջում են կառավարության հրաժարականը. Շաքե Իսայան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 46 910 է Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է, որ Լանզարոտի կոնվենցիան վավերացրած երկրներում, առանց ծնողի համաձայնության, կարող են երեխային պատվաստել Հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվողների բողոքի ակցիան Կառավարության դիմաց. իրավիճակը լարվեց. Ուղիղ Դիմակի հետևանքով երեխայի դեմքին վերք է առաջացել. ահազանգում է ծնողը Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել. Լուսանկար «Աննա Հակոբյանը շուտով պաշտոն է ստանալու». Մարինա Խաչատրյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Ուղիղ Ինչպես չի կարելի կառավարել․ մի՛ արեք ըսենց, հատկապես եթե ղեկավար եք. Լուսանկար Համանախագահների հայտարարությունը՝ ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի համար․ Լուկիանով. Տեսանյութ Երկրից դուրս է եկել մոտ 131 հազար մարդ, նրանց մոտ երկու երրորդը մեկնելու պատճառ նշել է աշխատանքը

Հետևությունների ժամանակը. Մաս երկրորդ

Պետության մասին միայն զրոյական պատկերացում ունեցողները կարող են ուրախանալ հերոսամարտերի տագնապալից հաճախացմամբ, և միայն դատարկ պատահականությունները կարող են դրա վրա PR անել ու մտածել քաղաքական դիվիդենտների մասին։ Այսօր պետական և քաղաքական միտքը պետք է ուղղված լինի նախորդ սխալների և նոր ստեղծված իրականության սթափ վերլուծությանը, ու նաև առաջիկա հնարավոր հերոսամարտին ավելի լավ նախապատրաստվելուն։

 

Հետևություններ՝ սեփական սխալների վերաբերյալ

Որքան էլ մարդկայնորեն տհաճ լինի, բայց մեջբերում եմ հատված՝ Ալիևի վերջին ելույթից. «... հայերը չկարողացան ՀԱՊԿ-ից որևէ հայտարարություն ստանալ։ Ուղղակի տրվեցին որոշ ընդհանուր ձևակերպումներ։ Միայն այդքանը։ Հիշենք, թե Հայաստանի իշխանություններն ինչպես վիրավորեցին ՀԱՊԿ-ը, առանց մյուս երկրների համաձայնության ձերբակալեցին նրա գլխավոր քարտուղարին։ Հետո դեմ արտահայտվեցին Բելառուսի թեկնածուին այդ պաշտոնում նշանակելուն։ Մեկ տարի թույլ չտվեին, որ նա անցնի աշխատանքի։ Ստացվում է՝ այն ժամանակ ՀԱՊԿ-ը վա՞տն է, երբ դու նրան վիրավորում էիր, իսկ հիմա՝ լա՞վը, երբ աջակցության կարիք կա....»։ Շարունակությունը բոլորիս աչքի առաջ է։ Ադրբեջանը այս և հաջորդ սխալներից օգտվեց ամբողջ ներուժով։ Իսկ կոպիտ սխալների շարքը տպավորիչ է.

ա/ Արցախյան բանակցությունները զրոյական կետից սկսելը

Բ/ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու՝ անիրագործելի նախապայմանը

բ/ Վիեննայի և Ս. Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացության տալը

գ/ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը։

Սրանք հերթով բանակցությունները բերեցին փակուղի։ Ադրբեջանը համբերատար գնում էր դեպի այդ փակուղին։ Հիշո՞ւմ եք Լավրովի անսպասելի հայտարարությունը, թե՝ բանակցային սեղանին կա աշխատանքային փաստաթուղթ, և այն ռեակցիան, որ ձևավորվեց Երևանում։ Փաշինյանը երկար ժամանակ ձայն չէր հանում, ԱԳՆ Զ. Մնացականյանը միայն իրեն հասկանալի և միայն Փաշինյանին դուր գալու մոտիվացիայով բաներ էր ասում, ընդդիմադիր Է. Մարուքյանը Փաշինյանի հետ սուրճ խմելուց հետո նրան անվերապահ հավատաց, շարքերը, թիմերը հորթային հրճվանքի և հակառուսականության մեջ էին... Լավրովը, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, հասկանում էր, որ բանակցային փակուղին պատերազմն է, մյուս կողմից՝ հնարավորություն էր տալիս՝ շտկել անփորձության, թե այլ պատճառներով կատարված բանակցային սխալները, որոնք անխուսափելիորեն բերելու էին նոր լարվածության։ Հայաստանում շատ քիչ մարդ ֆիքսեց Լավրովի ենթատեքստերը, և նրանք բոլորը իշխանությունից դուրս էին։ Արդյո՞ք Հայաստանի քաղաքական միտքը և հայ հասարակությունը հասուն են այնքան, որ գոնե հիմա ընդունեն սեփական սխալները։

Հետևություններ նոր իրականության մասին

Տավուշի իրադարձությունների հետո Ացախյան բանակցություններում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ստեղծվել է նոր իրականություն։ Կուզեի հավատալ, որ իշխանության փակ սենյակներում օպերատիվ, հատուկ ծառայությունների տեղեկությունների, դիվանագիտական աղբյուրների հիման վրա արվում է խորքային վերլուծություն և նոր իրականության գնահատում։

Ավարտվել է Մամեդյարովի փուլը։ Իսկ դա նշանակում է՝ բանակցային շատ նրբություններում ռեստարտի և վերանայումների զգալի հավանականություն։ Թուրքիան առաջին անգամ նման ծավալով պրոցեսների լիարժեք մասնակցի և դերակատարի հայտ է ներկայացնում։ Ադրբեջանը միտումնավոր լայնացնում է հակամարտության գոտին՝ այն տեղափոխելով Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի քաղաքները, փողոցները, շուկաները։ Ադրբեջանը ռազմական գործողությունների ճակատը միտումնավոր ընդարձակում է՝ հավասարաչափ լարվածության մեջ պահելով ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գիծը, այլև՝ Հայատանի և Ադրբեջանի ողջ սահմանը։ Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացնելու է իր բանակցային դիրքերը։ Եվ, վերջապես, այս ամենը կատարվում է հայ-ռուսական հարաբերությունների՝ թերևս 1991-ից սկսած ամենացածր մակարդակի պայմաններում, որը մոտ է ռազմավարական անվստահության մակարդակին։ Առաջին անգամ Թեհրանում հակահայկական ցույց է լինում, որը չի կասեցվում իշխանության կողմից։ Մենք հասանք նաև դրան։ Մի շարք քայլերով ու անմիտ ձևակերպումներով՝ մենք Իրանի հետ հարաբերություններում ստացանք սառնություն։ Ի դեպ, Թելավիվում ՀՀ դեսպանության բացման որոշման ռիսկերի մասին Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն զգուշացվել էին։ Իմ թվարկած կետերն իրենց հանրագումարում պայմանավորում են լրիվ նոր իրականություն՝ մեր շուրջը, մեր մասին, մեր կարճաժամկետ ապագայում։ Հետևաբար՝ Հայաստանի խնդիրն է՝ համարժեք արձագանքել նոր ձևավորվող իրականությունը։ Սա այսօրվա թիվ 1 խնդիրն է։

Հետևություններ՝ մոբիլիզացիոն և քաղպաշտպանության հարցում

Առաջին հայացքից տեխնիկական թվացող այս խնդիրը անվտանգության և երկրի մթնոլորտի տեսակետից ունի ահռելի կարևորություն։ Մոբիլիզացիոն և քաղպաշտպանության համակարգերը Հայաստանում պետք է հասցվեն կատարելության. ամեն ոք պետք է իմանա հարձակման, վտանգի դեպքում իր տեղն ու դերը։ Ավտոմատիզմի վրա սա պետք է արվի. Ո՛վ որտեղ պետք է լինի, ինչ ժամկետում, ամեն մեկը անելիքի իր հստակ իմացությամբ։ Եվ նույնը՝ քաղպաշտպանության գործը՝ Երևանի կենտրոնից մինչև ամենահեռավոր գյուղ։ Տավուշի գյուղերի երեխաներին այլուր տեղափոխելու ֆեյսբուքյան հախուռն ակցիաները իրականում խոսում են համակարգի խնդիրների մասին։ Այս ամենը շատ ավելի վաղ պետք է որոշված, կազմակերպված լինի։

Հետևություններ՝ պետության անցյալի գնահատականների վերաբերյալ

Շրջապատված լինելով անհիշելի հարյուրամյակներ պետականություն ունեցող երկրներով՝ փորձել արժեզրկել ընդամենը 28 տարվա անկախություն ունեցող պետականությունը. անհավանական է, բայց Հայաստանում սա արվեց։ Սրա ներքին վտանգն այն է, որ հասարակությունը կսկսի թերահավատ վերաբերվել սեփական պետության գաղափարին։ Իսկ արտաքին վտանգն այն է, որ քո թշնամիները և մի պահից՝ նաև դաշնակիցները, կարող են կասկածի տակ դնել պետականություն ունենալու՝ քո ունակությունը։

Ալիևը, հենվելով հայաստանյան «իրավական դաշտի» վրա, հայտարարում է. « ... պարզվում է՝ Հայաստանի նախկին նախագահները դավաճան և թալանչիներ էին, գեներալները՝ վախկոտ գողեր, իսկ ներկա ղեկավարն էլ արդեն ընկղմվել է միջազգային մաքսանենգության մեջ»։ Դրանից հետո մինչև հարձակում կես քայլ էր, ինչն էլ որ եղավ։ Միայն «Նոր Հայաստանում կարող են դատել հայր Խաչատուրովին, իսկ որդին նույն պահին կասեցնի թշնամու հարձակումը և հաղթի, միայն «Նոր Հայաստանում» դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է թույլ չտալ ապրիլյան պատերազմի դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերած հայր Խաչատուրովին՝ այցելել ծնողների գերեզմանին (Վրաստանի տարածքում), իսկ որդի Խաչատուրովի ստորաբաժանումները նոր պատերազմում ջախջախեն թշնամու էլիտար զորամիավորումը։ Մտածենք սրա մասին։ Ի՞նչ մոլեռանդությամբ ենք արժեզրկում ինքներս մեր պատմությունը, մեր բոլորի հաջողությունների ու զրկանքների գնով ստեղծած պետականության պատմությունը։ Թուրք-ադբերջանական ստրատեգիական հեռանկարում մենք այն պետությունն ենք, որը կարող է նաև չլինել։ Մենք ինքներս ենք թույլ տալիս, որ նման միտք գոյություն ունենա։ Անմտորեն՝ մենք մեր պատմության առանցքային դրվագները հարմարեցնում ենք թուրք-ադրբեջանական նպատակներին. եթե հաղթած նախագահները գող ու ավազակ են, անվտանգության գոտի ստեղծած գեներալները՝ վախկոտ թալանչիներ, եթե մեր անկախ պետականության պատմությունը բացառապես թալանի և կոռուպցիայի պատմություն է, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը, «Նոր Հայաստանի» դատաիրավական համակարգի հետ ձեռք ձեռքի տված, կարող է դա «շտկել»։ Մեր պետության ապագան շատ կախված է այն հանգամանքից, թե ինչպես ենք մենք ընկալելու անցյալը։ Եթե մենք շարունակենք մեր 28 տարվա պատմությունը քարոզել որպես տապալման պատություն, ապա դրան հաջորդած «Նոր կամ նորագույն Հայաստանների» վստահություն չի ներշնչելու։ Չի կարող անանցյալ ներկան ունենալ լավ ապագա։

Հետևություններ մեր ապագայի մասին

Հայաստանյան քաղաքական միտքը մեծամասամբ սնանկ է։ Եվ սա լուրջ խնդիր է։ Ըստ իս՝ սա պետության ապագայի համար ամենավտանգավոր խոչընդոտն է։ Ի վերջո, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում Արցախի հարցի իրատեսական լուծումը, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում Հարավային Կովկասում մեր տեղն ու դերը։ Հարձակումից հարձակու՞մ, ինքնահոսի մե՞ջ, թե՞ որպես դրա ճարտարապետներից մեկը։ Քաղաքական միտքն իր դատարկությունը լցնում է զանգավածային հայրենասիրությամբ, տուրք տալով կամ հետևելով դրան։ Քաղաքական գաղափարների դրոշակակիր չկա։ Մեր երկիրն առաջ է գնում առանց ուղենիշների։ Եվս մեկ հերոսամարտ հաղթեցինք, հետո՝ մյուսը, հետո՝ երրորդը, իսկ հետո՞... Ո՞րն է միջնաժամկետ, երկարաժամկետ մեր հեռանկարը։

Վտանգը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։ Հայաստանի նախկին երեք նախագահներն էլ ձգտել են հարցի կարգավորմանը, իհարկե՝ յուրաքանչյուրը իր պատկերացումների շրջանակներում։ Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում իր հայտնի հոդվածն է ու հայր Ալիևի արձագանքը, Ռ. Քոչարյանը Քի-վեսթում ստորագրում էր խաղաղության պայմանագիր՝ ստանալով Արցախը, Ս. Սարգսյանը Կազանում մոտ էր համաձայնությանը, և Ի. Ալիևը վերջին պահին նահանջեց։ Բայց հիշեք քաղաքական դաշտի ռեակցիան՝ նրանք երեքն էլ մշտապես որակվել են որպես դավաճան, Մեղրին ծախող, Ղարաբաղ հանձնող, իշխանության դիմաց հողեր հանձնող և այլն։ Եվ լայն զանգվածները շատ հեշտ մարսել են այս որակումները։ Քաղաքական գործիչներն անամոթաբար ստել են, խաբել զանգվածներին, մոլորեցրել հանրային կարծիքը և երբեք չեն ունեցել խիզախություն և ինտելեկտ՝ համակարգված տեսակետ ձևակերպելու՝ չհաշված ընդհանուր բառերը և էժան հայրենասիրությունը։ Քաղաքական անկատար մտքի պայմաններում լայն զանգվածների պատկերացումները պետության մասին մնացել են խիստ կենցաղային։ Այսօր ո՛չ իշխանությունը, և ո՛չ էլ քաղաքական հայտ և հավակնություններ ներկայացրած դեմքերից որևէ մեկը չունի կայուն պատկերացումներ ու տեսլականներ ո՛չ Ղարաբաղի խնդրի, ո՛չ Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում մեր տեղի ու դերի, ո՛չ էլ Հայաստանի ընդհանուր մոդեռնիզացիայի մասին։ Այս պայմաններում հավանականությունը, որ մեկ պատահական իշխանությունը մենք կփոխարինենք հաջորդ պատահականությամբ (և այդպես շարունակ), ցավոք, մեծ է։ Հայաստանում պետք է սկսվի բարդ ցավոտ հարցերի քննարկում։ Բարդ հարցերի քննարկում։ Այդ պայմանում միայն կարող է ձևավորվել միջավայրը, որտեղ կգեներացվի միտք և կծնվեն ոչ արհեստական գործիչներ։

Հասարակություններն այդպես են հասունանում, պետություններն այդպես են կայանում։ «Արցախը Հայաստանն է և վերջ» ձևակերպումը բառակապակցություն չէ, այն աշխատանք է՝ բարդ, բազմակողմանի, գրագետ, զուսպ և հաճախ՝ լուռ։ Այս ամենի փոխարեն որպես ընդամենը տեքստ հնչող՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունը դեպի պատերազմ տանող քայլ է։

Հետևություններ ամենակարևորի մասին

Հայաստանում կարճ ժամանակում պետք է կատարվի էական ռեստարտ՝ օրակարգի, մոտեցումների, ներքին հարաբերությունների, կադրերի, արտաքին հարաբերությունների։ Ես չգիտեմ՝ մենք որքան ժամանակ ունենք։ Չեմ կարծում, թե շատ։ Դրա համար է շատ կարևոր՝ օր չկորցնել։ Լինենք անկեղծ՝ հնարավոր փոփոխությունների առանցքում վարչապետ Փաշինյանն է։ Սպասելիքներ նրա թիմից չկան։ Դա արդեն անլուրջ է։ Կամ Փաշինյանը սթափ կգնահատի ռիսկերը և կգնա ամբողջական ռեստարտի երկրի ներսում՝ նվազեցնելով պետության համար վտանգները (նաև՝ իր իշխանությանը սպառնացող ռիսկերը), կամ, բնականորեն, կձևակերպվի մեկ անայլընտրանք խնդիր՝ հանուն պետության և հանուն մեր երեխաների անվտանգության՝ Հայաստանում նոր իշխանության ձևավորումը։

 Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan