Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը մահացել է․ՊՆ մամուլի խոսնակ
Դիտել նաև
Ականի պայթյունից վիրավորված զինծառայող է տեղափոխվել ԲԿ. լրագրող
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել հիվանդանոց
Ոստիկանությունը՝ պայմանագրային զինծառայողի եղբոր սպանության մասին
Զոհվածների ծնողների բողոքը չի դարձել մեղադրանքի հիմք
Անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի համար զինվորը սպանել էր համածառայակցին
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: