Շների ոհմակը վաղ առավոտյան հարձակվել ու ջարդուխուրդ է արել մեքենան. Տեսանյութ
Դիտել նաև
Թափառող շունը հարձակվել է Էջմիածնի քաղաքապետարանի հավաքարարի վրա. «գլխի, պարանոցի, վերջույթների հատվածի բազմակի կծած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Գազազած շները հարձակվում են նույնիսկ աղբարկերի միջից. քանի մարդ է տուժել
Շների կողմից հարձակման ենթարկված երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա
Կծող շներին «ուղղորդեք» քաղաքապետարան
Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ ու լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է շների մի խումբ վաղ առավոտյան վնասել իրենց ավտոմեքենան։
«Այսօր առավոտվա ժամը 6-ի կողմերը գազազած շների ոհմակը հարձակվել ա մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, ուղիղ իմաստով կերել են!!
Հիմա խնդրում եմ ինձ ասեք, հարգելի Երևանի քաղաքապետարան, ո՞վ ա էս ամեն ինչի համար պատասխանատվություն կրում, ես որպես ՀՀ քաղաքացի ինչի՞ պետք ա ձեր կամ ձեր ՀՈԱԿ-ի անգործության պատճառով նյութական վնասներ կրեմ:
Ու մի պահ պատկերացնենք մարդու առկայությունը էդ իրավիճակում, չէ դուք լա՞վ եք»,-գրել է նա։