Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Պատերազմ Արցախում
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ)

Սուրբ Սոֆիայի տաճարի խորհուրդը․ Էրդողանը փուլ առ փուլ ի չիք է դարձնում Աթաթուրքի ռեֆորմները

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի որոշումն աշխարհում համար մեկ նորություններից մեկն էր դարձել: Կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք Թուրքիայում, և ոչ միայն Թուրքիայում, մզկիթների են վերածվել, նաև կան մզկիթներ, որոնք, հակառակը, եկեղեցիների են վերածվել, մասնավորապես՝ Իսպանիայում։ Սակայն Սուրբ Սոֆիայի տաճարն այդ բոլոր դեպքերից տարբերվում է, որովհետև ժամանակին օսմանցիների համար այն իսլամական աշխարհում առաջնորդություն նվաճելու խորհուրդն ուներ, և հիմա այդ խորհուրդը վերականգնելու փորձն է արվում: Կրոնական գիտակցություն ունեցող մարդկանց համար նման խորհրդանիշներն առաջնային են և դրանք ընդունվում են առանց քննադատության։ Թուրքիան գնում է դեպի իսլամիզմ՝ վերականգնելով իր կորսված ավանդույթները, և այդ առումով կարևոր է հասկանալ շարքային թուրքերի մտածողությունը ու դրա հնարավոր քաղաքական հետևանքները։

Կոստանդնուպոլսի նվաճման խորհուրդը

Էրդողանի վարկանիշը Թուրքիայում անկում է ապրում, ընտրությունների ժամանակ նրա կուսակցությունն ամենախոշոր քաղաքներում պարտվել է և նման քայլով նա փորձում է իր վարկանիշը բարձրացնել: Դա էրդողանի խնդիրն է, մեզ այլ հարց է հետաքրքրում, թե ի՞նչ խորհուրդ այդ տաճարն ունի շարքային թուրքի համար և այդ իմաստով ինչո՞ւ է տաճարը մզկիթի վերածելը նրա վարկանիշը բարձրացնում: Դա ակնհայտորեն քաղաքական ակտ է, որը կարող է հեռու գնացող հետևանքներ ունենալ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ստիպված ենք պատմական էքսկուրս կատարել:

Թուրքիայում ֆիլմերն ու սերիալները պրոպագանդայի հզոր միջոցներ են, որոնց շնորհիվ կոդավորում են հանրության գիտակցությունը՝ դրանք քաղաքական ու գաղափարախոսական նշանակություն ունեն: 2012-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել Կոնստանդնուպոլսի գրավման մասին «Նվաճում 1453» ֆիլմը։ Այն սկսվում է Մուհամմադ մարգարեի տան դրվագով, որտեղ նա ասում է, որ «Կոնստանդնուպոլսն անպայման գրավվելու է, և այն գրավողը մեծագույն զորավարն է լինելու» (ֆիլմը տես այստեղ):

Այս խոսքերը նշված են հադիսներում` Մուհամմադի վարքի ու խոսքերի մասին ժողովածուներում, որտեղ բերվում են մարգարեի խոսքերը. «Կոստանդնուպոլսն անպայման նվաճվելու է, և որքան հրաշալի է այն էմիրը, որքան հրաշալի է այն զորքը, որոնք դա կանեն»:

Կոստանդնուպոլսի նվաճումը «Ալլահի կամքն» է, որը փոխանցվել է մարգարեի միջոցով: Մուսուլմանների համար դա սրբագործված առաքելություն է, և նա, ով այդ կամքը կկատարի, հատուկ կարգավիճակ է ստանում: Դա Օսմանյան խալիֆաթի սկիզբն է կարելի համարել, սակայն որի համար պետք էր նվաճել նաև մուսուլմանների համար սուրբ քաղաքները՝ Մեքքան ու Մեդինան, որը կատարեց Սելիմ Յավուզ սուլթանը 1517-ին․ Օսմանյան սուլթանատը պաշտոնապես հռչակվում է խալիֆաթ, իսկ սուլթանը՝ արդեն նաև խալիֆը, իսլամական աշխարհի առաջնորդ։ Խալիֆը Մուհամմադի «ժառանգորդն» է՝ տեղապահը, ճիշտ այնպես, ինչպես Հռոմի պապերը հանդիսանում են Պետրոս առաքյալի տեղապահները։

Սուրբ Սոֆիայի տաճարի նշանակությունը

Խորհրդանիշների դերը պետական կյանքում առաջնային և սակրալ նշանակություն ունեն։ Իսկ հավատքի խորհրդանիշներն ու խորհուրդները միավոր են մեծ քանակությամբ մարդկանց, նաև ապահովում են իշխանությունների լեգիտիմությունը։

Կոնստանդնուպոլսի գրավումը մուսուլմանների համար «Ալլահի կամքի» կատարում է նշանակում, այսինքն՝ կրոնական առաքելության ակտ է, իսկ Կոնստանդնուպոլսի կրոնական խորհրդանիշը Սուրբ Սոֆիայի տաճարն էր՝ հարյուրամյակներ ողջ աշխարհի ամենամեծ տաճարը, այն ժամանակվա ճարտարապետության գլուխգործոցն ու Բյուզանդական կայսրության խորհրդանիշը։ Պատահական չէր, որ Կոնստանդնուպոլսի գրավումից հետո անմիջապես տաճարը մզկիթի վերածվեց՝ դա իսլամի հաղթանակն էր ընդդեմ քրիստոնեության։

Աթաթուրքը փոխեց Թուրքիայի հարյուրամյակների քաղաքական բովանդակությունը՝ վերացրեց խալիֆայությունը, ստեղծեց աշխարհիկ պետություն, ամենադաժան եղանակներով պայքարում էր կրոնավորների դեմ (անգամ ցուցադրաբար մոլլաներին կախաղան բարձրացնելով և օրեր ի վեր նրանց այդ վիճակում թողնելով, որ բոլորը տեսնեն), վերացրեց սուլթանությունը՝ հայտարարելով հանրապետություն, լեզվի ռեֆորմներ արեց՝ մաքրելով լեզուն օսմանյան դարձվածքներից և Ղուրանի լեզվի` արաբերենի ազդեցությունից, հագուստի ռեֆորներ իրականացրեց՝ արգելելով կրոնական նշանակության հագուսները` տղամարդկանց ավանդական գլխարկներն և կանանց գլխաշորերը և այլն: Դրանք բնակչության մեծամասնության համար սրբապղծություններ էին: Ռեֆորմների շարքում էր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելը: Դա նույնպես շատ մեծ խորհրդանշական քայլ էր, որով լուծարվում էր Կոնստանդնուպոլսի գրավման սակրալ նշանակությունը: Ավելին, մայրաքաղաքը տեղափոխվում է Անկարա՝ դրանով նսեմացնելով Կոնստանդնուպոլսի՝ որպես քրիստոնեական կայսրության գրավման իսլամական առաքելության խորդանիշը:

Վերադարձ ակունքներին. Էրդողանն՝ ընդդեմ Աթաթուրքի

Էրդողանը փուլ առ փուլ ի չիք է դարձնում Աթաթուրքի ռեֆորմները: Փաստացի բոլոր ռեֆորմները ետ են շրջվում, և պատահական չէ, որ այսօրվա Թուրքիան արդեն տարածքային ակնկալիքներ ունի հարևան երկրներից՝ իրեն հռչակելով Օսմանյան Թուրքիայի ժառանգորդ։ Պետական քարոզչության հիմքում այլևս իսլամն է՝ թույլատրում և խրախուսում են գլխաշորերի կրումը, կրոնական կրթության ծաղկում է սկսվել, ամենաբարձր ատյաններում խոսվում է նեոօսմանիզմի և խալիֆայության վերականգնման մասին: Անգամ սկսել է քննարկել մայրաքաղաքն Անկարայից Ստամբուլ տեղափոխելու հնարավորությունը: Փողոցներում Աթաթուրքի նկարները սկսում են փոխարինվել Էրդողանի պատկերներով:

Այս շարքում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը մեծ նշանակություն ունեցող խորհրդանշական քայլ էր:

Այս ամենը կատարվում է մեր հարևան երկրում` Թուրքիայում: Փաստացի մենք ձեռք ենք բերում «նոր հարևան»՝ սա այլևս այլ երկիր է, Աթաթուրքի Թուրքիան չէ, ինչը մենք պետք է գիտակցենք և հետևություններ անենք։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan