Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին
Դիտել նաև
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
Աղետի և դիմադրության մաթեմատիկա
Հայաստանը մտնում է այլանդակ փուլ. օդում կախված են բոլոր աննորմալ-վտանգավոր սցենարները. Հովհաննիսյան
«Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով». Հովհաննիսյան
«Ինչպես արդեն հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ ողջ սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ, եղել են թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից»,-այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։։
Վերջինը ևս հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հերթական ադրբեջանական «ORBITER-3» ԱԹՍ-ը։
Անդրադառնալով վիրավորների առողջական վիճակին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը։
«Հիմնականում վիրավորներն ունեն դրական դինամիկա՝ բացի մեկից, որի վիճակը նախորդ անգամ էլ հայտարարել էինք, որ ծայրահեղ ծանր է»,- տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։