ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

Իլհամ Ալիևը երբեք Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու հրաման չի տա երեք պատճառով․ Ալեքսանդր Լապշին

Իլհամ Ալիևը երբեք Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու հրաման չի տա։ 

 «Այսօր Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների մասին գրել են ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Ռուսաստան, Եվրոպայի և նույնիսկ Իսրայելի ԶԼՄ-ները։ Եթե դուք իմ կարծիքը հարցնեք, ես վստահորեն կպատասխանեմ, որ դրանք դատարկ խոսքեր են, և ադրբեջանցիները երբեք դրան չեն գնա: Ոչ այն պատճառով, որ չեն կարող: Նրանք ընդունակ են հարվածելու, քանի որ զորքերի հրթիռային սպառազինությունը դա թույլ է տալիս: Տեխնիկապես նրանք ի վիճակի են հարվածել ոչ միայն Բաքվից, այլև Նախիջևանից, որը Երևանից 70 կմ-ից մի փոքր ավելի հեռավորությամբ է գտնվում: Բայց Իլհամ Ալիևը երբեք նման հրաման չի տա երեք պատճառով.
 
1. Բռնակալ Ալիևին պետք է ոչ թե լայնածավալ պատերազմ Հայաստանի հետ, այլ սահմանային սադրանքների շարք, որպեսզի իրական խնդիրներից շեղի արագորեն աղքատացող ադրբեջանցիների ուշադրությունը: Երկիրը, որի եկամտի 80%-ը կազմված է նավթի վաճառքից, այսօր աշխարհում նավթի գների անկման պատճառով հայտնվել է կոտրած տաշտակի առջև: Ընդ որում, իշխող գերդաստանի ախորժակը չի պակասել, ինչպես նաև նավթայինի կարկանդակից իրենց մասնաբաժնի համար կլանների հակամարտությունը նույնպես աճել է: Սրան ավելացնենք նաև Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման նկատմամբ վերահսկողությունը կորցնելը, չորրորդ ամիսը շարունակվող կարանտինը և շարքային քաղաքացիների աճող վրդովմունքը:

Դուք նկատեցիք, որ հազարավոր մարդկանց հավաքելով «հայերին դաս տալու» կարգախոսի ներքո, Ալիևը հանկարծ կորցրեց վերահսկողությունը, և ոստիկանությունը ստիպված եղավ ցրել ամբոխը փայտերի և ջրցանների միջով, հակառակ դեպքում՝ զայրացած և հուսահատ մարդիկ գրոհելու էին Ադրբեջանի խորհրդարանը: Եթե Ալիևը երկիրը ներքաշի լայնամասշտաբ պատերազմի մեջ և պարտվի, ապա նա ստիպված կլինի փախչել երկրից այն նույն անձնական ինքնաթիռով, որով նա ինձ տարավ Բաքու 2017-ի փետրվարին՝ ձգտելով ցույց տալ իր ժողովրդին, թե որքան հզոր է ինքը, որ մի ամբողջ բլոգերի է  բռնել: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նրա ընտանիքը մի քանի առանձնատուն է գնել Մոսկվայի մերձակայքում՝ Ղրղզստանի խայտառակ նախագահ Ակաևի և Ուկրաինայի նույնպիսի փախստական  նախկին առաջնորդ Յանուկովիչի հարևանությամբ: Եվ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Ալիևը փախուստի տեղ է պատրաստում միջնաժամկետ հեռանկարի համար, բայց ոչ մոտ ապագայի:

 
2. Չնայած Մեծամորի ԱԷԿ-ը ձևականորեն հայկական է, այն իրականում ղեկավարվում է ռուս հսկաների կողմից, առաջին հերթին՝ «Ռոսատոմի» կողմից: Կայանում աշխատում են հսկայական թվով ռուս ինժեներներ և տեխնիկներ: Կայարանին ցանկացած հարված կհանգեցնի Ռուսաստանի տասնյակ և հարյուրավոր քաղաքացիների մահվան, որոնք այնտեղ աշխատում են: Հիշեցնեմ, որ Գյումրիում, Երևանում և Մեղրիում տեղակայված ռուսական 102-րդ դիվիզիան պատասխանատու է նաև Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար: Ռուսական զինուժն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ադրբեջանական հարվածը կանխելու համար՝ С-300В զենիթահրթիռային համակարգեր (988-րդ հակաօդային հրթիռային գունդ), ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ և Մի-8 ՄՏ ուղղաթիռներ (ներառված են 3624-րդ ավիաբազայում, Էրեբունու օդանավակայանը`Երևանի մոտ): Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսաստանը «այն չէ», ապա ես կարծում եմ, որ ատոմակայանին հարվածելու ադրբեջանցիների փորձը կհիշեցնի, որ ռուսական արջը լիովին ունակ է ցավոտ կծել՝ որպես պատասխան: Բնականաբար, Ադրբեջանի իշխանությունները նույնպես հասկանում են վերը նշված ամեն ինչը:

Գաղտնիք չէ, որ Ալիևը կցանկանար ներքաշել Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության մեջ, որպեսզի Էրդողանի հետ (որը դժգոհ է Գյումրիում ռուսական բազաների ներկայությամբ) միասին մեղադրեր Պուտինին Բաքվի նկատմամբ Հայաստանի կողմից ագրեսիայի մեջ։ Սակայն այս դեպքում Մեծամորի ատոմակայանի պաշտպանության դեպքում այդ սխեման չի գործում, քանի որ Մեծամորը Ղարաբաղ չէ և ագրեսորն այս դեպքում Ադրբեջանն է, իսկ ռուսները միայն պաշտպանում են սեփական օբյեկտները։

3. Եթե տեսականորեն ենթադրենք, որ Ալիևին հաջողվել է խոցել հայկական և ռուսական պաշտպանությունն ու հարվածել Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ, ապա հիշեցնեմ, որ կայանից մինչև Թուրքիայի սահման ընդամենը 20 կիլոմետր է, իսկ մինչև Թուրքիայի Իգդիր քաղաքը՝ 40 կիլոմետր։ Դեռ ավելին, Թուրքիայի կողմից խիտ բնակեցված Արարատյան դաշտավայրը սահմանամերձ է հայկական սահմանին։ Խոսքն այն մասին է, որ եթե ողբերգություն տեղի ունենա և ադրբեջանցիների գործողությունները հանգեցնեն Չերնոբիլի նման աղետի, ապա նախ վտանգի տակ կհայտնվի Թուրքիայի ամբողջ հյուսիս-արևելքը։ Միլիոնավոր թուրքեր ստիպված կլինեն լքել իրենց տներն ու փախչել, ինչը կհրահրի սոցիալական պայթյուն առանց այն էլ կառավարությունից դժգոհ երկրում։ Էրդողանը միանշանակ երախտապարտ չի լինի Ալիևին։

Այդկերպ, ընկերներ, թուլացեք։ Ադրբեջանցիների բոլոր սպառնալիքները փուչիկ են՝ ուղղված բացառապես ներքին լսարանին։ Աղմկահարույց հայտարարություններն ու հայերի ուղղությամբ նախատինքը գրոշ չարժեն։

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan