Ադրբեջանական 100 հոգանոց հատուկ նշանակության «Յաշմա» ջոկատի մոտ 40 տոկոսը զոհվել է գիշերը՝ հարձակման ժամանակ. Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ
Մենք փաստացի, ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրսհանման փաստ: Այս մասին բրիֆինգին հայտարարեց Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին արդյոք կա հաշվարկ, թե ադրբեջանցիները ինչ քանակի զոհ են տվել գիշերվա ընթացքում:
«Եթե հաշվենք, որ այստեղ տասն են, կան այլ տեղանքներ որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չէ, որ մնացել են դաշտում, բնականաբար, շատ զոհեր էլ կարող էին իրենց հետ տանեին չզոհված զինծառայողները: Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են զոհվում: Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ էդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց զգալի թվով կորուստ են կրել, մոտավորապես 100 հոգանոց խմբից կարող է 25, 30 կամ 40 տոկոսը»,- ասաց նա:
Մանրամասները՝ կից տեսանյութում
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը:
Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Четверг, 16 июля 2020 г.