Ադրբեջանը սպառնում է հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին
Դիտել նաև
Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի
ՀՀ կառավարությունը 65 մլն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար
Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը
Հոսանքի գինը կարող է բարձրանալ. Ռուսաստանն ուզում է հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցել. Տեսանյութ
ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ
Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին։
«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ նորագույն հրթիռները, որոնք մեր բանակի զինանոցում են, կարող են մեծագույն ճշգրտությամբ խոցել Մեծամորի ԱԷԿ-ը, ինչը ՀՀ-ի համար մեծ աղետ կդառնա»,- ասել է երկրի ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգյահլըն, հայտնում է Azerbaycan24-ը։
Դրանից ավելի վաղ նա պատասխանում էր Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Ում էր նա հակադարձում, սակայն, հասկանալի չէ․ հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։
Մեծամորի ատոմակայանը մոտ է հայ-թուրքական սահմանին։
Աղբյուր՝ Panarmenian.net