«Թաղապետը 150 տոկոս պարգևավճար է ստացել»․ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների բողոքը. Տեսանյութ
Այսօր՝ հուլիսի 16-ին, Արաբկիրի թաղապետարանի մի շարք աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել թաղապետարանի առջև: Աշխատակիցների խոսքով իրենք ստացել են 15-20 տոկոս եռամսյակային պարգևավճար, իսկ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը պարգևատրվել է աշխատավարձի 150 տոկոսի չափով։
Նրանք հանդիպել են թաղապետին, սակայն քննարկումը չի ստացվել և վրդոված դուրս են եկել այնտեղից՝ լրագրողներին առանց որևէ պարզաբանում տալու։