Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան
23
Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին

ՀԱՊԿ-ում տեղեկացված են՝ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, այլ միջամտության կարիք չկա. Արարատ Միրզոյան

Պաշտոնական տեղեկատվությունը մատուցվում է, անընդհատ պաշտպանության նախարարության խոսնակը տեղեկատվություն է հաղորդում. միջազգային հանրությանը պետք է փոխանցենք այն, ինչ մինչ այս պահը փոխանցել ենք:  Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից հրահրած ռազմական գործողություններին:

«Տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ: Այդ գործողությունները մեր զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի: Կանխվել է դիվերսիայի փորձը, այդ թվում՝ երեկ գիշեր տեղի ունեցածը: Բնականաբար, ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ եւս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով, գնդակոծում են նաեւ քաղաքացիական բնակչությանը, գյուղերին: Տեսանք կադրեր, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ գյուղերի տների վրա: Այս ամենը խիստ դատապարտելի է, դրանք միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ ճչացող խախտում են»,-ասաց Արարատ Միրզոյանը, հաղորդում է NEWS.am-ը:

Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին գերատեսչությունը եւ խորհրդարանականներն իրենց դիվանագիտկան խողովակներով այս ամենի մասին պարբերաբար եւ շատ մանրամասն տեղեկացնում են Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներին եւ այն բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանը որեւէ անդամություն ունի:

«Ես իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել  Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ Ադրբեջանը գնաց նման սադրանքի, ԱԺ նախագահն ասաց. «Վերլուծությունները տարբեր են, վստահ եմ, ինձ հետ նաեւ դուք էլ եք կարդում այն մասին, որ եւ՛ համաճարակի առումով բավականին բարդ իրավիճակ է ստեղծված այդ երկրում, եւ՛ բազմաթիվ  ներքին քաղաքական, տնտեսական խնդիրներ ունեն: Տեսակետ կա այն մասին, որ այսպիսով Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է պարպել իր երկրի ներսում առաջացած դժգոհությունը եւ այն ուղղել իրենց կողմից մշտապես թշնամի հռչակված Հայաստանի, հայ ժողովրդի, հայության ուղղությամբ»,- հավելեց ԱԺ նախագահը:

Ըստ Արարատ Միրզոյանի, հատկանշական է, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները նույնիսկ որեւէ կերպ չեն առնչվում Արցախին, այլ տեղի են ունենում Հայաստանի սահմանի ուղղությամբ:

Հարցին՝ ՀԱՊԿ-ի արձագանքն ինչպե՞ս է գնահատում, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ընթացիկ, ըստ էության խաղաղություն հաստատելու կոչեր են: ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են այն մասին, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, եւ այլ միջամտության կարիք չկա»:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan