Իշխանասար գյուղում՝ օդանավակայանի մոտակայքում, քարով բեռնված «ԿամԱԶ» ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած
Դիտել նաև
Իշխանական անտարբերության ու համակողմանի անտերության շղթայական «ռեակցիան»
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենա, վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ
Ավինյանի քաղաքապետարանի վատ աշխատանքի հետևանքը. շղթայական վթար, 3 վիրավոր, 10 մեքենա
Համարյա «հայկական արբանյակ» կամ հայկական մեքենաների ոդիսականը. ինչո՞ւ է դադարեցվել «Սեպուհ–1» գործարանի աշխատանքը
Ստեփանակերտի ճանապարհին վթարվել է Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը տեղափոխող ավտոբուսը․ երկու օկուպանտ մեռել է
Հուլիսի 16-ին, ժամը 07։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղում՝ օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ քարով բեռնված բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Մ․, ծնված 1964 թ.) կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում: Վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: