Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին այս օրերին զոհված զինծառայողների հիշատակը
Կառավարության այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում օպերատիվ իրավիճակը զեկուցելուց հետո կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին այս օրերին զոհված զինծառայողների հիշատակը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետեւանքով զոհվել են 4 հայ զինծառայողներ՝ թվարկելով նրանց անունը:
«Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»,-ասաց վարչապետը եւ բոլորը ոտքի կանգնեցին:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Տավուշի մարզի գյուղերում, այդ թվում հրետակոծության ենթարկվող սահմանամերձ գյուղերում հրդեհներ են գրանցվում, եւ ԱԻՆ-ն արդեն այտեղ ուղարկել է հրշեջ մեքենաներ, որոնք տեղում կլինեն եւ կկարողանան արագ արձագանքելն հրդեհի մասին ահազանգերին:«Նաեւ լրացուցիչ ուժեր ենք ուղարկել Երեւանից, որոնք միայն ավերածությունների համար են գնացել, գտնվում են Բերդի տարածաշրջանում: Տեղը չեմ ասում: Խիստ հրահանգ կա խմբերով չլինելու, քիչ մարդկանցով շրջագայելու»,-ասաց նա: