Երեք թեզ միջազգային լսարանի համար, որոնք բոլորս, ումից մեկնաբանություններ են խնդրում, լավ կլինի հստակ տանք
Դիտել նաև
Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան
Ալենը ճիշտ կանի երկրից դուրս գա և ապահով ինչ-որ երկրից հայտարարի հրաժարականի մասին․ Վրթանեսյան
Կարեն Անդրեասյանը շատ հարցերում ավելի նիկոլական է, քան Նիկոլը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Պորտուգալիայի վարչապետը հրաժարական է տվել, քանի որ կասկած է եղել, որ կոռուպցիոն գործարքի մաս է. Վրթանեսյան
Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ՝ կանգնելով հայելու առաջ
3 թեզ միջազգային լսարանի համար, որոնք բոլորս, ումից մեկնաբանություններ են խնդրում, լավ կլինի հստակ տանք (եթե հարցնող լինի, էլի:
Ա. Հրադադարի պայմանավորվածության գիշերային խախտումն ադրբեջանցիների կողմից ցույց է տալիս, թե ով է ագրեսիվ կողմը, ով է փորձում համավարակի այս պայմաններում նոր լայնամասշտաբ կոնֆլիկտ հրահրել։ Ամբողջ պատասխանատվությունն ադրբեջանական կողմի վրա է։
Բ. Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ ակտուալ է մնում սահմանային միջադեպերի մոնիթորինգի մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ դիտորդական առաքելության հնարավորությունների ընդլայնումը։ Այս մասին կողմերը պայմանավորվել էին դեռևս 2016 թվականին, բայց հետո այդ պայմանավորվածությունները ադրբեջանական կողմից սաբոտաժի պատճառով մի կողմ են դրվել։ Հիմա կարևոր է դրանց վերադառնալը։
Գ. Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի ղեկավարության վրա, որպեսզի համավարակի այս առանց այն էլ ծանր պայմաններում չփորձեն ապակայունացնել վիճակը տարածաշրջանում, ինչը կարող է տարածաշրջանային մասշտաբով հումանիտար աղետի բերել։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից