26 խոստում, որի ճիշտ հակառակն է արել Նիկոլ Փաշինյանը․ Ինֆոգրաֆիկա Հարգելիներս, դուք արժեքներ, սկզբունքներ ունե՞ք, թե՞ կողմ եք ճնշումներին, խոշտանգումներին Մինսկում սկսվեց դմփ-դմփ հուն. Տեսանյութ
10
«Գունավոր» վիրուսը մտավ Բելառուս. ի՞նչ է պետք Հայաստանին «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը՝ ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23, մահվան՝ 5 նոր դեպք. մահերի ընդհանուր թիվը՝ 1024 Վլադիմիր Գասպարյանի գործողությունների մասով հարուցվել է քրեական գործ Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35%-ը. Լուսանկար Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան. Տեսանյութ Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ են մտցվել. Տեսանյութ Բեյրութի պայթունը կարող է պայթեցնել ողջ Միջին Արևելքը. ի՞նչ վտանգներ կարող են լինել հայության համար Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Թե ռուսները, թե Եվրոպայի ուզածը հենց դա է, որովհետև երկուսն էլ հույս ունեն թուլացած Լուկաշենկոյին ավելի հեշտ առնել իրենց տակը. Ֆոտոշարք Ախր, պարոն Քոչարյան, պատկառելի տարիքի ալեհեր մարդ եք, վատ չե՞ք զգում լինել մեմեր գեներացնող կենդանի ֆեյք. կիսաբաց լուսամուտներ, փեսայի առանձնատուն եւ այլն Մարդաորս՝ «թավշյա» ձևով․ դուք լրիվ ե՞ք ամոթը կորցրել․ Գևորգ Պետրոսյան «Գունավոր» վիրուսը մտավ Բելառուս. ի՞նչ է պետք Հայաստանին Բեյրութում զայրացած ցուցարարները փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը. իրավապահների հետ բախումների հետևանքով 728 տուժած կա. Տեսանյութ 26 խոստում, որի ճիշտ հակառակն է արել Նիկոլ Փաշինյանը․ Ինֆոգրաֆիկա «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը՝ ուղիղ Նիկոլի շվաքի տակ թաքնված սույն պարոնը, ով առանց Նիկոլի նույնիսկ 10 ձայն չի ունենա այսօր հանդգնում է լկտի գնահատականներ տալ Հայաստանի երրորդ նախագահի հարցազրույցին Ընդամենը 27 տարի առաջ այս օրերին Ղարաբաղում Սևրի մասին հիշելու ժամանակ չկար Բելառուսում հետընտրական բողոքի ակցիաների ընթացքում մեկ մարդ է զոհվել, իրավապաշտպանները հաղորդել են 120 մարդու ձերբակալման մասին. Տեսանյութ Ավտովթարի հետևանքով մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները. Լուսանկար Նիկոլ Փաշինյանը այցելել է ՊՆ N զորամաս, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23, մահվան՝ 5 նոր դեպք. մահերի ընդհանուր թիվը՝ 1024 Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն․ Գևորգ Գրիգորյան Ամենից շատ խղճում եմ իմքայլական պատգամավորներին Ապօրինի հարստացող ապագա դատապարտյալները Վլադիմիր Գասպարյանի գործողությունների մասով հարուցվել է քրեական գործ Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 5) Օգոստոսի 10-ին Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Այս իշխանության հեռացումից հետո մենք բոլորս ականատեսն ենք լինելու պետական դավաճանության տասնյակ գործերի և ապշեցուցիչ թրքասիրական բացահայտումների Նիկոլի աներձագը հաստատում է, որ Ձորաղբյուրում դաչայա առել ու խաբում, թե ամենաթանկ դաչնի թաղամասում այդ երկու հարկանի տունը արժեցել է 25.000$ Սերժ Թանկյանը կամ Արսինեն ազգի գործերին իրավունք ունեն խառնվել, իսկ Մարգարիտա Սիմոնյանը և Բաղդասարովը ո՞չ «Չե՞ք ամաչում բազմազգ Բեյրութում ռասիզմ դրսևորելու համար». Կարո Փայլանը` Մևլութ Չավուշօղլուին Պետությունը ներսից քանդում են Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35%-ը. Լուսանկար Նոր մանրամասներ Ալեն Սիմոնյանին խանութից վռնդելու դեպքից Լե՜նան, հացին կակա ասող Լե՜նան հիմա էլ նոր առանձնատուն է գնել, իբր պատգամավորի աշխատավարձով Հայերը Թել Ավիվում երգով «խեղդել» են ադրբեջանցիների բողոքի ակցիան. Տեսանյութ Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի Արա, Աշոտ, տատդ մեկնել ա Բելարուս միացել ա ցուցարարներին։ Արա, տատուդ էնդեղ սատկացնելու են, Աշոտ․ Տեսանյութ Կդադարեցվի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը Նիկոլի հակառակորդը դառնալու է փողոցում ընդվզող խաբված ՀՊԱՐՏ քաղաքացին, ժողովուրդը Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Լուսանկար Հայաստանի մարդասիրական օգնությունը բեռնաթափվում է Բեյրութի օդանավակայանում Հարգելիներս, դուք արժեքներ, սկզբունքներ ունե՞ք, թե՞ կողմ եք ճնշումներին, խոշտանգումներին Հրապարակվել են բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից. Տեսանյութ Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ Հրապարակվել է առաջիկա օրերին Ռուսաստան-Հայաստան-Ռուսաստան ուղղությամբ նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը Մինսկում սկսվեց դմփ-դմփ հուն. Տեսանյութ Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան Հանքարդյունաբերությունն անցած տարվա համեմատ աճել է 24.3 %-ով Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան. Տեսանյութ 6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ են մտցվել. Տեսանյութ «2018-ը 2008-ի գունավոր հեղափոխության շարունակությունն էր, ռևանշիստները վերադարձան՝ առանցքը ղարաբաղյան հարցն է». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ «Եվրոպոլիսից» մինչև «Խելացի քաղաք»․ 90-ականներին էլ Արարատի շրջանում կառուցում էին այլմոլորակայինների թռչող ափսեների վայրէջքի կայան Նման սարձարձակ, հիստերիկ, բարոյական ու մարդկային սահմաններից դուրս, օրենքի ու իրավունքի լիակատար բռնաբարմամբ զուգորդվող քաղաքական հետապնդումներ երբեք չեն եղել Բեյրութի պայթունը կարող է պայթեցնել ողջ Միջին Արևելքը. ի՞նչ վտանգներ կարող են լինել հայության համար Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ. Տեսանյութ

ՀԱՊԿ-ում ինչ-որ մեկը շտապել է հայտարարել Մշտական խորհրդի մասին՝ առանց իրավիճակն ուսումնասիրելու․ Զատուլին

Մինչ օրս կատարված վերլուծությունները իրականում հանգեցնում են նրան, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը դժվար թե կարելի է մեկնաբանել որպես Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստված, պլանավորված եւ իրականացված ակտ, ինչպես նաեւ դա չի կարելի մեկնաբանել որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի ակտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ-ի, Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Զատուլինի խոսքերով՝ երկու կողմերի հայտարարությունները, որոնք տեղի ունեցածը համարում են գիտակցված սադրանք, ագրեսիվ գործողություն եւ այլն, արվում են հուզական եզրակացությունների հիման վրա՝ բոլորի համար հայտնի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ոչ բարեկամական հարաբերությունների հիման վրա եւ ելնելով բոլոր այն խնդիրներից, որոնք կան հայ-ադրբեջանական ներկա հարաբերությունների բովանդակության մեջ․ 

«Իմ անձնական տեսակետն այն է, որ եւ՛ Ադրբեջանի իշխանությունները, եւ՛ ,Հայաստանի իշխանությունները, իրենց իսկ պատճառաբանությամբ, չեն բացառում այն հնարավորությունը, որ կարող են տրվել այդ իրադարձություններից օգտվելու գայթակղությանը, որպեսզի քաղաքական համախմբման կոչ անեն: Դա ինչ-որ չափով տեղի է ունենում: Անձամբ ես տպավորություն չեմ ստանում, թե մենք հակամարտության սկիզբը պետք է համարենք ապացույցն այն բանի, որ Ադրբեջանը պատրաստվել է հարձակվել։ Երբ ՈՒԱԶ-ը մոտենում է կամ փորձում է ինչ-որ տեղով անցնել, օդ կրակոցներից հետո բոլոր զինծառայողները փախչում են, իսկ հետո դատարկ ՈՒԱԶ-ը գնդակոծում են, որից հետո սկսվում է էսկալացիան: Այս ամենի սկիզբը նման չէ ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման փորձին: Սա այլ բան է, սա նման է ինչ-որ ինքնակամության, հիմարության, թյուրիմացության, միջադեպի, սակայն այն ամենը, ինչ հետագայում է սկսվել, կողմերի կողմից մեկնաբանվում է որպես լավ պլանավորված, մտածված սադրանք: Կարծում եմ, որ ներքաղաքական գործոնը տարբեր աստիճանի ճնշում է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական գործիչների վրա: Մենք տեսանք երեկ հանրահավաքներ Բաքվում, դրանք անցկացվում էին երկու կարգախոսներով՝ «Ո՛չ կորոնավիրուսին» եւ «Սկսի՛ր մոբիլիզացիա»: Ակնհայտ է, որ մոբիլիզացիայի ցանկությունը փոխկապակցված է ինչ-որ կերպ կարանտինից դուրս գալու ցանկության հետ, բայց դրա եւ կոնկրետ հանգամանքների մեջ շատ մեծ տարածություն կա։ Նույնը նաեւ Հայաստանում, որտեղ համավարակի հետ կապված դժվարություններ կան: Իմ անձնական գնահատականն այն է, որ Հայաստանի իշխանությունները շատ սխալներ են թույլ տվել ներքին քաղաքականության մեջ, լարված մթնոլորտ են ստեղծել երկրի ներսում՝ կապված ներքաղաքական պայքարի, ձերբակալությունների, կալանավորումների, դատական համակարգի բարեփոխումների հետ: Եվ ինչու այս դեպքում իրավիճակը այնպես չշրջել, որ երկրում մարվի ցանկացած ընդդիմություն եւ ցանկացած քննադատություն»։

Զատուլինը նաեւ նշեց, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվում իր պարտավորություններից։

«Ռուսաստանը հաստատում է ՀԱՊԿ անդամի իր պարտավորությունները, եւ եթե իսկապես Հայաստանի դեմ ագրեսիա լինի, ապա ուժի մեջ կմտնի պայմանագրի այն հոդվածը, համաձայն որի Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է պաշտպանել Հայաստանն այնպես, ինչպես պաշտպանում է իր տարածքը: Այս դեպքում, դեռեւս նման որոշման պատճառ չկա: Մենք փորձում ենք կողմերին զերծ պահել կոնֆլիկտից, հուսով ենք, որ սահմանի վրա հրադադարը կշարունակվի: Իհարկե, մենք հասկանում ենք, որ չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը եւ մի շարք այլ հանգամանքներ, երրորդ երկրների, օրինակ՝ Թուրքիայի կողմից հրահրումը, աշխատում են այս հակամարտությունն օրորոցում մարելու մեր ցանկության դեմ»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, նախ հայտարարեց իր Մշտական խորհրդի հրատապ նիստի մասին, բայց հետո հետաձգեց այն անորոշ ժամանակով, Զատուլինը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները որեւէ քաղաքական հայտարարություն չեն արել եւ չեն նախատեսել արտակարգ հանդիպում․ 

«Որքան ես հասկանում եմ, Հայաստանը նույնպես պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին` Մշտական խորհուրդ գումարելու պահանջով: Իհարկե՝ հարցը պետք է ուղղել ՀԱՊԿ աշխատակազմին: Սակայն խորհուրդը, որը պետք է տեղի ունենար անցած երկուշաբթի, ակնհայտորեն վաղաժամ էր եւ, հետեւաբար, հետաձգվեց: Այո, շատ անհաջող ստացվեց, որ ազդարարեցին հանդիպման մասին, այնուհետեւ այն հանեցին, սակայն ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու պետք է կենտրոնանանք դրա վրա եւ դրա վերաբերյալ շատ խորը եւ հեռուն գնացող եզրակացություններ անենք: Միակ եզրակացությունը, որ կարելի է անել, այն է, որ ՀԱՊԿ-ում ինչ-որ մեկը շտապել է հայտարարել հանդիպման մասին՝ առանց իրավիճակն ուսումնասիրելու»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan