Հուլիսի 16-ից Մոսկվայի բոլոր բնակիչները անվճար կորոնավիրուսի թեստ կհանձնեն

Դիտել նաև
Զիդանը վարակվել է կորոնավիրուսով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդ
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 183 նոր դեպք. մահացել է 11 մարդ
Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Մոսկվայի ցանկացած քաղաքացի կկարողանա անվճար կորոնավիրուսի թեստ հանձնել: Ինչպես հայտնում է փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան՝ թեստերը կսկսեն անել հուլիսի 16-ից:
Թեստերն իրականացնելու համար քաղաքի 207 պոլիկլինիկաներում կենտրոններ կբացվեն: Ռակովայի խոսքով՝ ամեն օր հնարավոր կլինի իրականացնել 50 հազար հետազոտություն:
Մոսկվայում, համաճարակի սկսվելուց ի վեր, հայտնաբերվել է COVID 19 հիվանդության 231.270 դեպք, մահացել է 4.234 մարդ: Անցած երկու շաբաթվա ընթացքում նոր դեպքերի թիվը կայունացել է, օրական 600-700 նոր դեպքեր են արձանագրվում:
Աղբյուրը՝ yerevan.today