Բանգլադեշի Սիրահարների այգում հնչել են կրակոցներ
Դիտել նաև
Կրակոցներ Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ. հայտնաբերվել է կրակոցի 7 հետք
Կրակոցներ՝ «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ, ևս 2 վիրավոր կա, կասկածյալների մեջ «Վովայի Արշակ»-ի հարազատներն են
Կրակոցներ՝ Սյունիքի մարզում. եղբայրները, որոնցից մեկը Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավարն է, տեղափոխվել են հիվանդանոց
Նուբարաշենում կրակոցների հեղինակը վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է
Կրակոցներ՝ Աշտարակի ձորում. վիրավորներից մեկը Աշտարակի քաղաքապետի տեղակալն
Հուլիսի 14-ին, Երևանում, ժամը 22։40-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-արևմտյան Բ2 թաղամասում թիվ 190 դպրոցի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգում կրակոցների ձայներ են լսվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, տեղում աշխատում են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ինչպես նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները։
Քրեական հետախուզության և Համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են ահազանգի իսկությունը, ինչպես նաև՝ կան ականատեսներ վկաներ։
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։