Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Փրկարարները Գյումրիում արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա. Տեսանյութ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 13-ին, ժամը 16:13-ին Գյումրիի Օդերևութաբանության կայանից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում կարկուտ է տեղում (12 մմ), նկատվում է քամու ուժգնացում (8 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 16 մ/վ)։

Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն օրվա երկրորդ կեսից սկսած 780 ահազանգ է ստացել շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների և այգիների ջրալցումների, կամուրջների տակ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Ահազանգերի արձագանքմանը ներգրավվել են Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները։

Հուլիսի 14-ին, ժամը 00։30-ին Գյումրի են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը՝ ջրահեռացման համար նախատեսված 3 մոտոպոմպով։ Գործի են դրվել Գյումրիի համայնքապետարանի 5 միավոր տեխնիկան և «Մայր Հայաստան» հուշահամալիրի հանգստյան գոտու նավակները: Աշխատանքներին 70 հրշեջ-փրկարար է մասնակցել, 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներ են կիրառվել։

Ժամը 16։47-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի կամրջի տակ ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերում. անհրաժեշտ է օգնություն։

Փրկարարներն անձրևաջրից դուրս են բերել Գևորգ Ծ.-ին (ծնված 1960 թ.)։ Նրա առողջական վիճակը վատթարացել է: Դիմել են շտապօգնության ծառայությանը։

Փրկարարները ջրային արգելափակումից դուրս են բերել նաև 7 ավտոմեքենա, ինչպես նաև նավակի միջոցով արգելափակումից անվտանգ տարածք են դուրս բերել 6 քաղաքացու:

Ժամը 17։02-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի 49-րդ փողոցում ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերում․ անհրաժեշտ է օգնություն։

Փրկարարները Մայակովսկու փողոցից՝ «Պեգաս» վաճառատան մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել Ա․Մ-ին պատկանող «ՎԱԶ-2106» և Վ.Ս․-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները:

Ժամը 17։16-ին ահազանգ է ստացվել, որ Ավտոկայանի թիվ 104/271 տնակը ջրալցվում է Գյումրի գետակի վարարումից․ անհրաժեշտ է օգնություն։

Պարզվել է, որ բնակիչներից մեկը հրաժարվում է տարհանվել տնակից, իսկ մյուսը՝ տարհանվել և տեղափոխվել է Շահումյան 153 հասցե:

Ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Ն. Ստեփանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 10 տունը ջրալցվում է անձրևից և գետի վարարումից․ անհրաժեշտ է օգնություն։

Պարզվել է, որ ջրալցված է նկուղը․ իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ։

Ժամը 17։24-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Յունիբանկ»-ի մասնաճյուղի դիմաց ավտոմեքենան ջրալցվում է անձրևից․ անհրաժեշտ է օգնություն։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան:

Ժամը 17։36-ին ահազանգ է ստացվել, որ Բեռլին հյուրանոցի մոտակայքում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Ժամը 17։36-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի կամրջի տակ ավտոմեքենաները ջրալցվում են (մոտ 300 ավտոմեքենա չի կարողանում շարունակել ընթացքը)․ անհրաժեշտ է օգնություն։

Մինչ Գ. Նժդեհի հրապարակին կից գտնվող կամրջին հասնելը՝ փրկարարները Երևանյան խճուղում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, ինչպես նաև՝ իրականացրել խճուղու ջրահեռացման անցքերի բացման աշխատանքներ:

Փրկարարների և համայնքապետարանի աշխատակիցների համատեղ ուժերով կամրջի տակից և հարակից տարածքներից դուրս են բերվել մոտ 100 արգելափակված ավտոմեքենա:

Փրկարարները բացել են կամրջի տակ գտնվող խցանված դիտահորերը:

Նախնական ամփոփված տվյալներով՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր։ Շինությունների ջրահեռացման աշխատանքները շարունակվում են։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan