Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ատելությունից մինչև դավաճամություն մեկ քայլ է, որը Արամ Զավենիչն արդեն կատարել է

Վերջերս սույն գործիչն իր հերթական իշխանությանը քծնողական հայտարարությամբ հանդես եկավ`  գնահատելով Փաշինյանի ընդդիմախոսների գործողություններն` որպես «դավաճանություն»:

Եվ քանի որ դավաճանության մասին առաջինը հենց Արամ Զավենիչի շուրթերից դուրս եկավ փորձենք հասկանալ, թե իրականում  ով է  երկրի նկատմամբ իրական դավաճանությամբ զբաղվել:

Մինչև ողբերգական 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերը Արամ Զավենիչը լայն հանրությանը հայտնի չէր:

Նա հայտնի դարձավ հենց այդ դեպքերից հետո: Քաղաքականությունից ոչինչ չհասկացող Արամ Սարգսյանը չկարողացավ պահպանել իրեն վերապահված վարչապետի պաշտոնը և հայտնվեց ընդդիմության մեջ: Ինքնին  այդ քայլի մեջ մեծ ողբերգություն չկար, եթե իհարկե նրա հետագա քայլերն տեղավորվեին բանականության տիրույթում:

Հասկանալի էր, որ Արամ Զավենիչն վիրավորված էր իր այդ կարգավիճակից և բացի այդ չէր ներում, որ Վազգեն Սարգսյանի ժառանգությունից մեծապես օգտվեցին մյուսները: Ի դեպ նշենք, որ իր այդ զգացումը կրում էր օբյեկտիվ բնույթ և ցանկացած գործիչ կձգտեր անձամբ շարունակել այն քաղաքական գիծը, որը մնացել էր Վազգեն Սարգսյանի դավադիր սպանությունից հետո:

Այդպես էր վարվել ժամանակին Ինդիրա Գանդին. նրա սպանությունից հետո նրա որդին՝ Ռաջիվ Գանդին,  այդ ուղենիշով էր շարժվում նաև Ստեփան Դեմիրճյանն և աշխարհի շատ գործիչներ, որոնք հայտնվել եին նման իրավիճակում:

Սակայն ի տարբերություն վերը նշված գործիչների Արամ Զավենիչի համար քաղաքական ժառանգության ուղենիշով շարժվելու հարցը վերափոխվեց վրեժխնդրության հետապնդմամբ:

2003-ի անհաջող իշխանափոխությունից հետո և հատկապես Վրաստնում վարդերի հեղափոխությունից հետո  Արամ Զավենիչը իր համար այն հետևությունն կատարեց, ըստ որի`  իբր   Հայաստանում իշխանափոխության հասնելու համար պիտի դառնալ «թունդ հակառուսական գործիչ»: Ըստ Զավենիչի`  հենց այդպիսի գործիչներին են Արևմուտքում մինչև վերջ և հետևողականորեն աջակցում:

Եվ զարմանալի չէր, որ 2004-ին նա ամենուրեք հանդես էր գալիս նարնջագույն փողկապներով:

Փաստորեն Արամ Զավենիչն իշխանափոխության հաջող գրավական էր համարում ռուսների հասցեին հայոյելն ու փոխկապի «ճիշտ» գույն ընտրելը:

Ի միջայլոց, մոսկովյան աղբյուրներից մեկն այն ժամանակ նշում էր, որ Արամ Սարգսյանին «սեփականաշնորհման» գաղափարը ամերիկացիներին հուշել էին թուրքերն: Ըստ նրա`  թուրքերին պետք էր, որ սույն փաստով նրանք նվաստացնեին ռուսներին, բանակցությունների ժամանակ ցույց տալով հայ գործիչների մանրահոգի և դավաճան լինելը: Ըստ այս վարկածի` թուրքերը Արամ Զավենիչի օրինակով փորձում էին ցույց տալ ռուսներին, որ «հայերին պետք չէ լուրջ վերաբերվել, որ նրանք ցանկացած պահին  կարող են «քցել» իրենց  դաշնակիցներին, քանզի իրենց էությամբ դավաճանական հակումներով ազգ են: Եթե Վազգեն Սարգսյանի եղբայրը կարող է նման քայլի գնալ, ապա ինչ կարելի է ասել մյուս հայ գործիչների  մասին».   համոզում էին թուրքերը ռուսներին: Չգիտեմ,  թե ինչքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը, սակայն մեկ բան ակնհայտ էր, Եթե Արամ Զավենիչի նարնջագույն փոխկապները Վազգեն Սարգսյանը տեսներ, ապա դժվար չէր լինի  կռահել, թե ինչ կաներ նա սեփական եղբոր հետ: 

Ըստ էության կարելի է ասել, որ Արամ Զավենիչը արդեն այդ ժամանակ կատարեց դավաճանություն սեփական եղբոր քաղաքական ժառանգության նկատմամբ:

Ցանկացած մարդ կարող է ցանկացած հայածք ունենալ: Մեկը կարող է լինել ռուսամետ, մյուսն`  արևմտամետ, երրորդը`  թուրքամետ: Սակայն ամեն մարդ իր ներքին զգայարանի, աշխարահայացքի և անցած ուղին հաշվի առնելով  պիտի դառնա ինչ- որ «մեկի» կրող: Արամ Զավենիչի համար իր բոլոր շարժառիթների հենման կետը ատելություն է եղել, այլ ոչ թե վերը նշված գործոններնը: Ատելությունն առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, հետո ղարաբաղցիների և հետո արդեն մյուսների հանդեպ:

Նրա մոտ հենց այդ ատելության զգացումն է մղել մնացած գործողությունների նրա հետագա հայացքների ձևավորման համար: Այդ  ճանապարհին նա դավաճանել է Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգությանը, հետո հայտնվել էր 2008-ին Տեր-Պետրոսյանի թիմում` «հարսանյաց գեներալի» կարգավիճակում:

Հետո նրա բոլոր քայլերն իրեն հանհաջողության են հասցրել և դա նույնիսկ իրեն համար  եղել է տեսանելի, որի մասին էլ նա մի անգամ հանդիպումներից մեկում խոստովանել է:

Նույնիսկ փաշինյանական հեղափոխության ընթացքում Արամ Զավենիչն իր համար ճիշտ որոշում չկայացրեց և արդյունքում հայտնվեց լուսանցքում:  Նրանից նույնիսկ Զավենիչի համար սիրելի Էդմոն Մարուքյանը հրաժարվեց` որպես ավելնորդ քաղաքական «բալաստ»:

Եվ այսօր Արամ Զավենիչի հույսը մնացել են  քաղաքական փշրանքները: Հենց դրա միջոցով է ուզում նա  վաստակի իր տեղն «Արևի» տակ, սակայն համառորեն «Արևն» իրեն չի նկատում, քանզի Զավենիչի տոկսիկ լինելն իր համար պրոբլեմ կարող է դառնալ, ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում:

Ահա թե ինչու Զավենիչի միակ հույսն մնացել է անմնացորդ քցնանքը առ «Արև», լինի դա ներքին, թե արտաքին հարցերում:

Այս մարդու ներկայիս  պահվածքն առաջին հերթին վիրավորանք է  Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգության հիշատակի համար, երկրի համար, քանզի հենց այսպիսի մարդկանց կերպարի պատճառով են  հեղինակազրկվում երկրներն ու ժողովուրդները:

Սա է իրականությունն:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan