ՀԱՊԿ-ում կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակը
Դիտել նաև
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից չպետք է հենվի Արևմուտքի «խաղերի» վրա․ Զախարովա
Վիրավորական և վերջնագրի ձևով է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հռետորաբանությունը. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)
ՀԱՊԿ-ը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ. Տասմագամբետով
Փաշինյանի զրո լեգիտիմությունն ու ՀԱՊԿ-ը. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Հայաստանը դե յուրե չի դադարեցրել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին». Ղազախստանի ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) խորին անհանգստություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության վերաբերյալ և կոչ է անում անհապահ հրադադարի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ մտահոգություն են հայտնում` կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման հետ, որը սկսվել է հուլիսի 12-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ռազմական բախումից հետո, այդ թվում՝ ծանր զինատեսակների կիրառմամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ», - նշվում է մեկնաբանությունում:
«Ստեղծվող իրավիճակը չի նպաստում իրավիճակի կայունացմանը երկու հարևան երկրների սահմանին, որից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ-պետություն, և վկայում է հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մասին՝ ձեռքբերված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով», - ընդգծեցին ՀԱՊԿ-ում:
Ռազմաքաղաքական բլոկում կոչ են անում կողմերին «անմիջապես վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում»:
«Ցավակցում ենք զոհվածներին հարազատներին և վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում», - նշել են ՀԱՊԿ-ում:
Zham.am