Վրաստանի նախագահն անհանգստացած է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով
Դիտել նաև
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար
Ռուս-վրացական սահմանին մոտ 2700 բեռնատար է հերթի մեջ մնացել
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան
Վրաստանը 2024 թվականին կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած զինված բախումների առիթով։
«Այսօր, երբ մենք պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, մեծ նշանակություն ունի միջազգային սոլիդարության և գլոբալ կայունության պահպանումը։ Մեր տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը կարևոր է որքան Վրաստանի, այնպես էլ մեր բարեկամ և գործընկեր պետությունների` Հայաստանի և Ադրբեջանի զարգացման և բարեկեցության համար»,-գրված է նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։
Զուրաբիշվիլին նաև հույս է հայտնում, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառվեն, և խաղաղ բանակցությունների ճանապարհով կողմերը կխուսափեն հետագա էսկալացիայից։
Աղբյուրը՝ jnews.ge