«Եթե պետք լինի՝ մինչև Քուռ հասնելու ենք, մենք հայրենիք չունենք շան բերան տալու». Տեր Աբել քահանա
«Հարգելիներս Ադրբեջանը դեռ կապիտուլյացիա չի ստորագրել, ինչքան էլ որ դաժան կորուստներ են կրում, պարտվում են միևնույնն է զենքեր ունեն և կարողանում են կրակել։ Մենք հաստատ ավելին ենք անում քան իրենք», - այս մասին հայտնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Քիչ առաջ «Փաստինֆո»-ն զրուցեց Մովսես գյուղի քահանա Տեր Աբելի հետ, ով հաստատեց կրակոցների մասին լուրերը. «Քանի որ հիմա ծանր զինատեսակ է աշխատում մենք ապաստաններում ենք գտնվում։ Կրակ կա, բայց դե պատերազմն այսպես է լինում։ Մենք հանգիստ ենք, որովհետև գիտենք, որ եթե պետք լինի՝ մինչև Քուռ հասնելու ենք։ Ասել եմ՝ չմոռանաք՝ մենք հայրենիք չունենք շան բերան տալու»։
Ավելի վաղ Փաստինֆոն տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ գիշերվա ընթացքում կրակաերթը չի դադարել։
Առավոտվանից կրակն առավել ինտենսիվ է Բերդի շրջանի և հարակից գյուղերի ուղղությամբ։ ՊՆ մամուլի խոսնակն ավելի ուշ տեղեկացրեց, որ հակառակորդը թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հարվածային ԱԹՍ-ով։