Փոխքաղաքապետը հեռանում է քաղաքապետարանից

Դիտել նաև
Հակակոռուպցիոն դատարանը քննում է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու հարցը
Երևանի փոխքաղաքապետը ձերբակալվել է․ մանրամասներ խուզարկությունից
Ձերբակալվել է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները ստուգել են հայ վարորդների մեքենաները. Գորիսի փոխքաղաքապետ
Սերգեյ Ներսեսյանը ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ
Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը եւ կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում:
«Շնորհակալ եմ քաղաքապետին` համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վստահության ու ներդաշնակ աշխատանքի համար, քաղաքական թիմիս` գլխավորությամբ վարչապետի, ցուցաբերած վստահության ու աջակցության համար, եւ գործընկերներիս` համատեղ, փոխլրացնող աշխատանքի ու ձեռքբերումների համար:
Սիրով շարունակելու եմ գաղափարական ուղին քաղաքական թիմակիցներիս ու ընկերներիս հետ` որի արդարությանն ու հաջողությանն անվերապահ հավատում եմ», - գրել է Հայկ Սարգսյանը։