Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Պատերազմ Արցախում
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ

Ալիևի ո՞ր մի քայլն է «կիրթ»` Շուշիում թեյ խմելու ցանկությո՞ւնը, թե՞ Սեւանում լողալու. Դավիթ Սարգսյան. Տեսանյութ

Երեկվանից Հայաստանի սահմանները կրկին լարված են, ադրբեջանական կողմն այս անգամ հրետակոծում է Տավուշի կողմից։ Այսինքն, ՀՀ վարչապետի բնորոշած բարեկիրթ Ալիեւն անտեսելով ողջ աշխարհին պատուհասած համավարակը, գործի է դրել ողջ ռազմական տեխնիկան, հավանաբար կրկին Շուշիում թեյ խմելու ախորժակն է բացվել, կամ էլ՝ Սեւանում լողալու ցանկությանն է հագուրդ տվել։ Yerkir.am- հետ զրույցում արձակագիր-հրապարակախոս Դավիթ Սարգսյանն ասաց, որ մեր ռազմական պատրաստվածությունը թույլ չի տա Ալիեւին իր այդ վաղեմի երազանքն ի կատար ածելու։

- Նման բռնկումները սպասելի են մեր երկրի սահմանների տարբեր հատվածներում։ Վստահ եմ, մեր բանակի ոգին, զինվորական, ռազմական պատրաստվածությունն այն աստիճանի է, որ մենք ցանկացած պարագայում ջարդելու ենք թշնամուն։ Կուզենայի, որ այդ հաղթանակները պսակվեն մեծ հաղթանակով, եւ մեկընդմիշտ վերջ դրվի այս իրավիճակին՝ հայ-ադրբեջանական թշնամական հարաբերություններին, որոնք երբեք չեն մարելու։

Ամեն սերունդ ունի իր պատերազմը, մեր սերունդն իր պատերազմը, փառք Աստծո, հաղթանակով պսակեց, հիմա, կարծես թե, մեր զավակների պատերազմն է մոտենում։ Մանավանդ՝ Ադրբեջանի պայմանական երաշխավոր Թուրքիան բավական ագրեսիվ քաղաքականություն է վարում արեւելքում, եւ արեւելքը, միեւնույն է, ինչ-որ պահի պիտի պայթեր, նկատի ունեմ ե՛ւ Սիրիայի, ե՛ւ Լիբիայի, ե՛ւ արդեն Իրաքի դեպքերը։ Ես քաղաքագետ չեմ, ռազմագետ չեմ, բայց որպես շարքային հայ քաղաքացի կարող եմ ասել հետեւյալը. եթե Երկրորդ  համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը մասնակցություն բերեց կես միլիոնից ավելի մարտիկով, ուրեմն, թող վստահ լինի թշնամին, որ մենք մեր զավակների կողքին ենք։ Եվ, եթե զինվորագրում հայտարարենք եւ հավաքենք հայությանը, ապա՝ կես միլիոնանոց բանակով կկռվենք եւ այս անգամ, ինչպես իմ շատ հարգելի Կոմանդոսն է ասում, թշնամին ոչ թե վազել թող սովորի, այլ՝ լողալ, որպեսզի Կասպից ծովն անցնեն։ Ճիշտն ասած, ես Եվլախի հոտ եմ առնում։ Եվլախի մասին խոսակցությունները դեռ 1990-ականներից են եղել, որը Ադրբեջանը աշխարհին կապող հանգույցներից մեկն է։ Մենք պետք է նկատի ունենանք թուրքի պարզունակ նենգությունը, խորամանկությունը, այն հնարքը, որ հնարավոր է նրանք հյուսիսում թեժացնեն վիճակը, իսկ հարավում՝ անցնեն ավելի խոշոր գործողությունների։ Լավ ճանաչելով եւ խոնարհվելով Դավիթ Տոնոյանի առաջ, որպես ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատու, վստահ եմ, որ կհայտարարվի ընդհանուր տագնապ՝ առաջին պատրաստակամություն, հայ-ադրբեջանական սահմանի բոլոր կետերում, սկսած Նախիջեւանից, վերջացրած Արցախի սահմանագծով։

- Պարոն Սարգսյան, այս դեպքում, իսկ ո՞ւր մնաց բարեկիրթ Ալիեւը։

- Այդ հարցերը տվեք այն մարդուն, ով 《բարեկիրթ Ալիեւի》 կոչեր էր անում, եւ քիչ էր մնում արդեն քիրվայական հարաբերություններ ունենային։ Եթե մի մարդ քնած հայ երիտասարդին կացնահարողին դեռ ինքնաթիռում տալիս է հերոսի կոչում, եւ այդ անձը գնահատվում է, որպես բարեկիրթ անձնավորություն, ես պարզապես ասելիք չունեմ։

- Դուք զուգադիպություն չե՞ք տեսնում այս ամենի մեջ, որ մի քանի օր առաջ Աշոտ Փաշինյանը զորացրվեց, իսկ երեկվանից Ադրբեջանի կողմից սկսվեց հրետակոծությունները։

- Ճիշտն ասած չեմ կարեւորում այդ փաստը, որովհետեւ, կարծեմ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին դեռ շարունակում է ծառայությունը։ Հակված չեմ անձնավորելու այս բախումը, սա պարբերաբար կրկնվող պրոցես է, բայց այն հանգամանքը, որ ձնագունդը արդեն շատ է մեծացել, փաստ է։ Այսինքն, այն ռետինը, որ ձգված էր, կտրվելուն է մոտենում, ի՞նչ բարեկրթության մասին է խոսքը։ Ալիեւի ո՞ր մի քայլն է բարեկիրթ, Շուշիում թեյ խմելու ցանկությու՞նը, թե՝ Սեւանում լողալու։ Այդ հրեշը արդեն Երեւանն ու ՀՀ տարածքներն է ուզում, բանից պարզվում է, որ նրանք իբրեւ ունեն Արցախի փախստականների ինչ–որ կազմակերպություն, արդեն իրենց արեւմտյան Ադրբեջանի դրոշ են կնքել, ինչի՞ մասին է  խոսքը։ Եթե դա է քաղաքակիրթը, բա բարբարոսը ո՞րն է։ Եթե դա դիվանագիտական լեզու է, ապա շատ խեղճ լեզու է, եթե դա այն գնահատականն է, ինչը որ ունի տվյալ անձնավորությունը, պետական բարձր պաշտոնյան, ուրեմն՝ հակված եմ մտածելու, որ այդ մարդը (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին - Լ․Ե․) արժեքները գնահատելու առումով լուրջ խնդիրներ ունի։

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan