Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Քաղաքական իշխանության տգիտությունից ու անհեռատեսությունից ծնված խնդիրները զինվորների արյամբ են շտկվում

Այսօր շատ մարդ է ինձ հարցրել, թե վերջն ի՞նչ կլինի Տավուշում և Ադրբեջանի հետ հայկական պետությունների սահմանի մնացած հատվածներում։ Կլինի՞ պատերազմ, թե ոչ։ Այս հարցին հնարավորինս հստակ պատասխանելու համար պետք է նայել, թե ի՞նչ է անում հայկական պետությունը որպեսզի պատերազմ չլինի։ Բարդ բան չէ, եկեք միասին նայենք։

Սկսենք Կառավարության նիստից և այնտեղ վարչապետ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունից և ապա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղած հարցադրումներից։ Դուք այնտեղ պատերազմ կանխող որևէ լուրջ բան լսեցի՞ք։ Խոսք, ծրագիր, գործողությունների պլան… Ի՞նչ կար Կառավարության նիստում, բացի վարչապետի կողմից պաշտպանության նախարարին ուղղված քննադատություն, որ միգուցե ադրբեջանցիների նպատակը դիրք զավթելը չէր, այլ կորցրած մեքենան հետ տանելը։ Մառազմ։

Իսկ վարչապետի տիկնոջ հայտարարությու՞նը, որ էլի, վստահ եմ, հենց Փաշինյանի մտորումներն է արտահայտում։ Ուրեմն ադրբեջանցիները երկու օր շարունակ դիվերսանտներով, ականանետներով, թնդանոթներով ու տանկերով ուզում են մեր դիրքը գրավեն, սահմանամերձ գյուղերն են հրթիռակոծում իսկ սրանք խաղաղություն են մուրում։ Այդպե՞ս են կանխում պատերազմը։

Շարունակենք։ ՀՀ ԱԳՆ մի քանի ժամը մեկ արվող «խիստ դատապարտող» հայտարարությունները կարդացե՞լ եք։ Կասե՞ք ինձ՝ ի՞նչ խնդիր է լուծվում նման տեքստերով։ Ի՞նչ, մտածում են, որ եթե շատ խիստ դատապարտեն, ապա Ադրբեջանը կսսկվի, իսկ աշխարհն էլ մեզ ծափ կտա՞։ Լու՞րջ։ Ի՞նչ արդյունք է ունեցել ՀՀ ԱԳՆ-ն այս երկու օրվա ընթացքում։ Զրո։ ՀԱՊԿ-ը ներքաշելու անիմաստ, ստորացուցիր ու նաև վտանգավոր հետևանքներով հղի դատարկ փորձ, բովանդակազուրկ զրույց ՌԴ արտգործնախարարի։ Ե՞վ։ Հա ճիշտ է, մեկ էլ տեղեկատվական ծառայությունների մատուցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այդպե՞ս են կանխում պատերազմը։

Ոչ, սիրելի ընկերներ, պատերազմն այդպես չեն կանխում։ ՀՀ պաշտպանության նախարարն երեկ ասել էր, թե ոնց են կանխում պատերազմը՝ դիրքեր բարելավելով, թշնամուն խիստ պատժելով ու վերջնագրերի լեզվով խոսալով։ Համենայն դեպս, այս փուլում այլ հնարավորություն արդեն չկա։ Ու մեր բանակը պատրաստ է դրան։ Հերթական անգամ տեսանք ու համոզվեցինք, որ պատրաստ է, կարող է այդ խնդիրը լուծել։ Մնում է քաղաքական որոշումը։ Ու ասյտեղ է, որ բախվում ենք ամենամեծ խնդրին։ Որովհետև քաղաքական որոշում կայացնողները սկզբից պետք է սորոսենց հետ ճշտվեն, հետո աղանդավորների, հետո ԱՄՆ դեսպանատան, հետո էլի ուրիշների հետ։ Բայց այդքանից ավելի շուտ պետք է մի քիչ գրագետ լինեն, ազգ ու հայրենիք սիրեն, հասկանան ինչ է նշանակում պետություն ղեկավարել։

Կարո՞ղ է ՀՀ ներկայիս իշխանությունը վերոնշյալ քաղաքական որոշում կայացնելու կամք ունենալ ու հնարավորություն ունենալ։ Իմ պատասխանն է՝ ոչ։ Չի կարող։ Հետևաբար նաև պատերազմը հնարավոր չի լինի կանխել։ Այն արդեն հասունացել է, ու դրա միակ պատասխանը մեր հզոր Բանակն է։ Վստահ եմ՝ թշնամու ատամներն այս անգամ էլ կջարդվեն։ Բայց այն փաստը, որ քաղաքական իշխանության տգիտությունից ու անհեռատեսությունից ծնված խնդիրները զինվորների արյամբ են շտկվում, անտանելի ցավալի է։ Քարը քարի վրա չդրած իշխանությունն այսօր երկիրը կանգնեցրեց նոր պատերազմի շեմին։ Հետո էլ ասում են, թե ինչո՞ւ եք պայքարում Նիկոլի ու նրա ապիկար քաղաքական թիմի դեմ...

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan