Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Պատերազմ Արցախում
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը...

Դուք ո՞վ եք, որ ինձ ասեք՝ ես ինչ անեմ: Հերիք է ուրիշի փողերը հաշվեք, էս ո՞ւր ենք հասել. Սարգիս Գրիգորյան. Տեսանյութ

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք դերասան Սարգիս Գրիգորյանի հետ

– Պարոն Գրիգորյան, արտակարգ դրությունը երկարաձգվում է չորրորդ անգամ՝ ևս մեկ ամսով՝ մինչև օգոստոսի 12-ը: Դուք ասել էիք, որ, եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնաք. «Ապրելու համար գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել, չեն գնում: Մենք մեղք չունենք, որ պանդեմիա է»: Ուժի մե՞ջ է Ձեր այս հայտարարությունը:

– Ցավով եմ ասում՝ մենք վաճառում ենք վերնագիր և ոչ՝ գաղափար: Իմ մեջ կար բողոք, և ոչ՝ աղմուկ, իսկ իրենք իմ հոդվածը սարքեցին աղմուկ: Երբ ինձնից հարցազրույց էին վերցնում, ասում էի՝ երեխեք, կարևորը գաղափարն է, հասկացեք՝ ինչ նկատի ունեմ…

– Բայց ասե՞լ եք նման բան:

– Այո, ասել եմ, բայց այն ենթատեքստում, որ, եթե այսպես շարունակվի, ես իրոք պետք է գնամ ապրուստ հայթայթելու:

– Դե, այդպես էլ գրել են. «Եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնամ»:

– Այո, որովհետև ես մենակ չեմ, ես պահում եմ կոլեկտիվ, փորձում եմ այս դժվար պահերին իրենց կողքին լինել: Ես տաքսի չեմ ուզում քշել, ես չեմ ուզում ուրիշ գործով զբաղվել, ես իմ գործի մասնագետն եմ: Ես տեսնում եմ, որ Ռուսաստանում բացվել է, ուզում եմ գնամ՝ աշխատեմ, այդ գումարը փոխանցեմ, որ իմ կոլեկտիվին փորձեմ ինչ-որ բանով օգնել:

– Այսինքն՝ գնալու նպատակ, ամեն դեպքում, ունեք:

– Իհարկե, գնալու, բայց ոչ՝ ապրելու, այլ՝ աշխատելու և իմ ընտանիքը արժանապատիվ պահելու: Ասում են՝ «Մերսեդես» ծախի՝ դուք ո՞վ եք, որ ինձ ասեք՝ ես ինչ անեմ: Հերիք է ուրիշի փողերը հաշվեք, էս ո՞ւր ենք հասել: Ես տարիների ընթացքում այդ ամենը ձեռք եմ բերել, որ հիմա ինձ ասեն՝ ծախի՞, ուղղություն ցույց տա՞ն: Արդեն ինչ պետք է՝ ծախել եմ ու շատ եմ տուժել, բայց չեմ ուզում այդ մասին խոսել:

Այս օրերին շատ քննադատվեց Ձեր այդ հայտարարությունը, սոցցանցերում ձեզ ուղղված գրառումներում օգատերերը նշում էին, որ, ինչպես 2018թ. փողոց էիք դուրս եկել, այնպես էլ հիմա պետք է մնաք և պայքարեք: Նարեկ Մալյանն էլ գրել էր. «Հեղափոխություն արեցիք, մեր երեխաների պետությունը կործանեցիք, որ գնա՞ք: Մնա Սարգիս ջան…»: Ճիշտ չե՞ն ձեզ ուղղված այս հորդոր-քննադատությունները:

– Նարեկ ջան, եկեք՝ համերաշխ ապրենք, այսպիսի խոսքերով պետք չէ իրար հաթաթաներ տալ, ես քեզ շատ հարգում եմ: Գնալ՝ նշանակում է՝ աշխատել, չի նշանակում՝ գնալ և ապրել: Ես այստեղ չեմ տեսնում մի ոլորտ, որտեղ կարող եմ մտնել և պահել այն մարդկանց, որոնք իմ գրպանին են նայում, իսկ այդ մարդիկ շատ են:

Ի դեպ, տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ Դուք կոչ եք անում սպիտակ հագնել վարչապետի ընտրության օրը, որը, ըստ ձեզ՝ կլինի համաշխարհային նորույթ՝ հեղափոխություն անելու: Մեկ այլ տեսանյութում համոզմունք էիք հայտնում, որ Նիկոլ Փաշինյանն ունի ամենակարևորը՝ հավատն ու հույսը, որը նրան կօգնի սարեր շուռ տալ: Հիմա ինչո՞ւ չեք փորձում Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնել և սարեր շուռ տալ, հատկապես, որ ունենք նման ճգնաժամային իրավիճակ:

– Նիկոլ Փաշինյանն իմ հորողբոր տղան չի, ես էլ ինչ-որ մեկի բանակից չեմ. Ես այդ պահին տեսել էի դա, մարդկանց դեմքին ժպիտ էի տեսել ու գնացել էի փոփոխության գաղափարի հետևից: Բայց դա չի նշանակում, որ հիմա ինքը սխալ է, ես պետք է էլի ասեմ՝ չէ: Երեկ դրա կարևորությունը կար, մարդիկ փողոց էին դուրս եկել, բայց այսօր սխալ ես անում, եղբայր, քո վարած քաղաքականությունը, իմ կարծիքով, տանում է սխալ ճանապարհ, փակուղի, ու ես պարտավոր եմ քեզ դա ասել: Այն ժամանակ հիացած եմ եղել, ոգևորված եմ եղել, իսկ հիմա հասկանում եմ, որ դա արեցիր, բայց չես կարողանում կառավարել, գնա, եղբայր: Ես այդ ժամանակ գտնում էի, որ փոփոխություններ են պետք: Ու առհասարակ, սխալից պետք չէ ամաչել:

– Բայց պետք է ընդունել, չէ՞, Դուք ասում եք՝ ոգևորված եք եղել…

– Հիմա ձեր տաղավարում, որ ասում եմ՝ սխալ եմ արել, դա ընդունել չէ՞, այլ ոչ թե փակվում եմ ու ասում՝ այս ինչ եմ արել: Ես այնտեղ եմ եղել, լսել եմ ամեն բառ, բայց հիմա համաձայն չեմ ձեր հետ: Այնպես չէ, որ այնտեղ եմ եղել, հիմա պարտավոր եմ ձեր հետ գնալ մինչև խոր ծերություն: Ես սխալներ եմ տեսնում և պարտավոր եմ բարձրաձայնել, որովհետև ձեր իշխանությունը ինձ ասաց՝ քայլ արա, ու ես պահանջատեր եմ: Մարդկանց ոգևորել եք, հորդորել եք, որ գան հրապարակ, ձեր կողքին լինեն, ձեզ վստահեն, իսկ ամենամեծ բանը վստահությունը չարաշահելն է: Դուք հիմա իրավունք չունեք ոչ մեկի բերանը փակել:

Այս ընթացքում ռեստորանների աշխատակիցները, սեփականատերերը մի քանի անգամ բողոքի ակցիաներ կազմակերպեցին, առաջին ակցիային Դուք մասնակցում էիք, Ձեզ բերման ենթարկեցին, վերջին ակցիային չէիք մասնակցում: Նահանջե՞լ եք արդեն:

– Չեմ նահանջել, ես իմ խոսքն ասել եմ: Հիմա Ձեր շնորհիվ արտահայտում եմ իմ մտքերը: Ի՞նչ՝ գնամ այնտեղ կանգնեմ, օրս փչացնեմ, տանեն ոստիկանություն, հետո ներողություն խնդրեն, բաց թողնե՞ն:

– Ինչո՞ւ չեն լսում քաղաքացիների բողոքը:

– Բա իմ մտահոգությունը հենց դա է՝ 3 մլն վարչապետ… ինչո՞ւ չեք լսում Սարգիս Գրիգորյան վարչապետին: Դուք եք, չէ՞, գժոտ լոզունգներ ասել, ինչքա՜ն լուրջ բառեր եք հեղինակազրկել: Ինչո՞ւ եք հիմա կարծում, որ այն մարդիկ, որոնք ունեն այլ կարծիք, դեմ են ձեզ: Ասում են՝ տաքսի քշի. Ինչի՞ պետք է ես տաքսի քշեմ, դա ամեն մեկի բանը չէ, ամեն երկրորդ վթարը տաքսիներից է լինում, հետո էլ անվտանգությունից եք խոսում:

– Իսկ մոտավորապես ե՞րբ եք պատրաստվում մեկնել Ռուսաստան:

– Եթե այսպես շարունակվի, կգնամ: Ես մենակ չեմ, ես ունեմ թիմ, որոնք նայում են իմ աչքերի մեջ, ու հաստատ ես չեմ ուզում տաքսի քշել, որովհետև ես դրա համար չեմ ստեղծված, ամեն մարդ ինչ-որ բանի համար է ստեղծված: Միշտ էլ կան ելքեր, հեշտ է՝ փակել, կոտրել, ջարդել, տալ ասֆալտին, հայհոյել, դժվար է՝ մտածել, դաստիարակել, ստեղծել, կայացնել ու ելքեր փնտրել:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan