Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Դիտել նաև
Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
«Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան
Թուրքիայում 20 տարվա մեջ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը
Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տնտեսական համագործակցությունը, իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում, երկուշաբթի հայտնել են Թուրքիայի ղեկավարի աշխատակազմում:
«Մեր նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը նախեւառաջ քննարկել են տնտեսական խնդիրները, երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները: Երկու երկրների ղեկավարները նաեւ գնահատել են իրավիճակը Լիբիայում եւ Սիրիայում եւ անդրադարձել տարածաշրջանային այլ հարցերի»,- նշվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։