«Հայրենիք» կուսակցության խորհուրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը պնդում է, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալումը հաստատեց՝  արտակարգ դրության ռեժիմի պահպանումն ունի բացառապես քաղաքական նպատակ: 

Նա գրում է.«Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց:

Փաշինյանը հայտնեց, թե իբր արտակարգ դրությունը միակ գործիքն է, ինչով հնարավոր է ձեռնարկել համավարակի կանխարգելման միջոցառումներ:

Դա բացահայտ սուտ է: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպնության մասին» օրենքը լիարժեք ապահովում է բոլոր այն գործիքները (մի բան էլ ավելին) որոնցով հնարավոր է շատ արդյունավետ կանխել համավարակի տարածումը:

Նարեկ Մալյանին առավոտյան ձերբակալելը կրկն հաստատեց այն փաստը, որ արտակարգ դրության ռեժիմի պահպանումն ունի բացառապես քաղաքական նպատակ: Դրանով փորձ է արվում լռեցնել մարդկանց դժգոհության ալիքը, ուրիշ ոչինչ:

Այդպիսի հակասահմանադրական քայլերը բերելու են հանրության դժգոհության չափերի ահռելի մեծացման, որի դեմն առնելը դառնալու է անհնար: Խելքի եկեք...

Այս պահին դադարեցնում եմ Շիրակի մարզում կուսակցաշինական գործուղումս և մեկնում եմ ձերբակալված անձանց մոտ»։