Հայկական լրատվական կայքերը շարունակում են DDoS հարձակման ենթարկվել
Այսօր առավոտից Aysor.am լրատվական կայքը ենթարկվում է DDoS հարձակման Ադրբեջանից։ Կայքը գրում է՝ Ինչպես հայտնի է՝ սահմանին սադրանքներ հրահրելուն զուգահեռ Ադրբեջանը պատերազմ է վարում նաև տեղեկատվական դաշտում, մասնավորապես, հայկական ֆեյք կամ կոտրված հաշիվներով ապատեղեկատվություն է տարածում և DDoS հարձակումներ իրականացնում հայկական կայքերի վրա։
Ավելի վաղ DDoS հարձակման ենթարկվելու մասին հայտնել էր նաև hetq.am-ը։