ԵՄ հատուկ ներկայացուցչին անհանգստացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրացումը
Դիտել նաև
Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան
Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն պատերազմի և պարտության սիմվոլ են․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Ինչքա՞ն զիջենք. իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չե՛մ ուզում. Գուրգեն Մելիքյանը հուզվեց
«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր անհանգստությունն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում։
«Խիստ անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությամբ։ Երկու երկրների համար էլ ծայրահեղ կարևոր է զսպվածություն ցուցաբերել, օգտագործել կապի բոլոր հնարավոր միջոցները՝ ինչպես ուղիղ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով»,-նշել է Կլաարը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am