6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում Նման սարձարձակ, հիստերիկ, բարոյական ու մարդկային սահմաններից դուրս, օրենքի ու իրավունքի լիակատար բռնաբարմամբ զուգորդվող քաղաքական հետապնդումներ երբեք չեն եղել Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. քաղաքագետը՝ Հոգլանդի հայտարարության մասին
9
Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան. Տեսանյութ Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ են մտցվել. Տեսանյութ Բեյրութի պայթունը կարող է պայթեցնել ողջ Միջին Արևելքը. ի՞նչ վտանգներ կարող են լինել հայության համար Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200, մահվան՝ 8 նոր դեպք Գյուղատնտեսական տարվա առաջին կեսը. բուն գյուղատնտեսության աճը ցածր է ԱԱԾ տնօրենի տեղակալի սենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել. նոր սկանդալ «Ես չեմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ հարցի շուրջ ունի սկզբունք և համոզմունք»․ Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին. Տեսանյութ ՀՔԾ-ն մերժել է ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների դիմումը, կդիմեն Դատախազություն. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան. Տեսանյութ 6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ են մտցվել. Տեսանյութ «2018-ը 2008-ի գունավոր հեղափոխության շարունակությունն էր, ռևանշիստները վերադարձան՝ առանցքը ղարաբաղյան հարցն է». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ «Եվրոպոլիսից» մինչև «Խելացի քաղաք»․ 90-ականներին էլ Արարատի շրջանում կառուցում էին այլմոլորակայինների թռչող ափսեների վայրէջքի կայան Նման սարձարձակ, հիստերիկ, բարոյական ու մարդկային սահմաններից դուրս, օրենքի ու իրավունքի լիակատար բռնաբարմամբ զուգորդվող քաղաքական հետապնդումներ երբեք չեն եղել Բեյրութի պայթունը կարող է պայթեցնել ողջ Միջին Արևելքը. ի՞նչ վտանգներ կարող են լինել հայության համար Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ. Տեսանյութ Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. քաղաքագետը՝ Հոգլանդի հայտարարության մասին Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը Հռոմում միշտ էլ ինձ տանն եմ զգացել. Մխիթարյան Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել, նրանք կարող են լինել մեր հյուրերը, իսկ մեր առաջնահերթ խնդիրը մեր հայրենակիցներին ՀՀ վերադարձնելն է. Ժ. Պեոճեքյան Ինչու է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում գրել Իշխանություն ուզում է հանգիստ ապրել, իսկ արտակարգ դրությունը դրա համար լավ նախապայման է․ Բոզոյան Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին Հնդկաստանում ինքնաթիռը վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի. առնվազն 14 մարդ զոհվել է Նիկոլի «թվի» ներդրումները՝ կոկորդիլոսաբուծարանից մինչև «խելացի քաղաք» Հայաստանը նախ հայերի համար թողեք հայրենիք, նոր մտածեք արաբների և այլ ազգերի մասին այ քայլառաստներ Կորոնավիրուսից մահացած 8 քաղաքացիներից ամենաերիտասարդը 41 տարեկան է, տարեցը՝ 82․ ԱՆ Գնացել է արձակուրդ, իսկ իր գլխավորած ոլորտում անդառնալի քաոս է Ներգաղթը երևի առանց հայերի պատկերացնող հանձնակատարը աֆեկտի տակա մնացել (լուսանկար) «Հայաստանը ոչ մի կերպ չի կարող զերծ մնալ այս գործընթացներից». Արման Աբովյան Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. նոր մանրամասներ Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի խանութից՝ դիմակ չունենալու պատճառով Սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն» ազատվում է մարդկանցից, որոնք տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից» և իր համար վտանգ են ներկայացնում Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի որոշ հասցեներում 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Լոսից եկած էս զբոսաշրջիկ պաշտոնյան շուտով կառաջարկի թուրքերին էլ բերել լցնել Հայաստան. Լուսանկար Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200, մահվան՝ 8 նոր դեպք ՃՏՊ՝ Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին. կա մեկ զոհ և վեց տուժած Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը ԱՄՆ-ում «Եվրատեսիլի» օրինակով երգի մրցույթ կանցկացվի Պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել. Տեսանյութ Սևանի հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է 26–ամյա տղայի դի Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել Դերասանը հաստատել է իր ու Իննայի սիրավեպի մասին լուրերը. լուսանկար Ադրբեջանը պնդում է՝ հուլիսին «Գրադ» չի կիրառել, բայց «Գրադ»-ի սպանված հրամանատար ունի «Ադրբեջանի խոշոր ախորժակը և ակնհայտորեն ձախողված պլանները». Արտակ Զաքարյան Հայ հայտնիներից ո՞վ է այս գանգրահեր փոքրիկը. Լուսանկար Սպառելով Հրայր Թովմասյանի սանիկների՝ պարետի սահմանած թույլատրելի սահմանը՝ ՀՔԾ-ն սանիկներից սահուն անցում կատարեց նրա նախկին վարորդներին «Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին». Քենդալ Ջեները՝ Chanel-ի անկեղծ ֆոտոշարքում Գյուղատնտեսական տարվա առաջին կեսը. բուն գյուղատնտեսության աճը ցածր է Քշտած ձեռքերով բյուջե մտնելը, իրենց 70%-ը պահպանելու համար բռնաճնշումները, այն իրավունքներ են, որ իրենք իրենց վերագրել որպես պաշտոնատար անձ Հարց է՝ ինչու 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սերժ Սարգսյան. Տեսանյութ Լիբանան, ձեր կողքին ենք. Սիրուշո. Լուսանկար Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը պսակադրվել են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց Լողազգեստով Էմիլի Ռատակովսկին հայտնվել է պապարացիների օբյեկտիվում. լուսանկար

Ի՞նչ քաղաքական խնդիր էր հետապնդում Էրդողանը․ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը և քաղաքակիրթ աշխարհը

Եվ այսպես, հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը:

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է հույն կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականին, համարվում էր այն ժամանակների քրիստոնեական ամենամեծ տաճարներից մեկը: Իսկ իր ճարտարապետական ոճով օրինակ էր ծառայում մյուս տաճարների կառուցման համար:

Այս տաճարն անգնահատելի հետք է թողել հույն ժողովրդի վրա: Ըստ լեգենդի՝ իշխան Վլադիմիրը, լսելով այս տաճարի մասին, որոշել է խաչակնքվել և քրիստոնեություն է բերել Ռուսաստան, ինչն էլ էապես փոխել է այդ երկրի զարգացման հետագա ճակատագիրը:

Հիշեցնենք, որ օսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիան և Կոնստանդնուպոլիսը նվաճելուց հետո սուլթան Մեհմեդ 2-րդը Սուրբ Սոֆիայի տաճարը վերափոխեց մզկիթի: Այդ որոշումը մեծ ցավ պատճառեց քրիստոնեական աշխարհին:

Դրանից հետո գրեթե բոլոր ռուսաց թագավորներն իրենց առջև խնդիր էին դնում «ազատել Սուրբ Սոֆիան մահմեդականներից» և այն վերադարձնել քրիստոնյաներին:

Ռուսաստանի կայսրության վերջին տարիներին գրեթե ողջ ռուսական վերնախավը տոգորված էր այդ գաղափարով: Դարդանելի նեղուցն ու Սուրբ Սոֆիայի ազատագրման հարցը դարձել էին այդ երկրի գրեթե թիվ մեկ ազգային գաղափարը:

Օսմանյան կայսրության փլուզումից հետո՝ 1934 թվականին, Աթաթուրքի որոշմամբ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխվեց և այն վերածվեց թանգարանի: Նպատակները մի քանիսն էին: Նախ Աթաթուրքն այն ժամանակ պայքարում էր աշխարհիկ գաղափարների համար՝ մերժելով բոլոր տեսակի կրոնական մոլեռանդության ձևերը: Բացի այդ, Սուրբ Սոֆիայի հարցը կարծես ձգում էր բոլոր քրիստոնյաներին նվաճելու այն, և մզկիթը թանգարան դարձնելով՝ թուլացվում էր այդ ձգողական ուժը: Այն ժամանակ Աթաթուրքն ու իր շրջապատը ցանկացած կրոնական ազդեցիկ սիմվոլ դիտարկում էին իրենց համար որպես սպառնալիք, քանզի թուրքերի մեջ դեռ կար կարոտախտ Օսմանյան կայսրության անցյալին, ինչպես որ, օրինակ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդպիսի կարոտախտ կար ռուսական վերնախավի զգալի մասի մոտ:

Ինչո՞ւ Էրդողանն անսպասելիորեն որոշեց վերափոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը

Այս հարցն ունի մի քանի պատասխան:

Առաջին

Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածելու գաղափարը միշտ էլ պահպանվել էր վերջին 100 տարիների ընթացքում: Պարզապես քեմալական քաղաքական վերնախավը թույլ չէր տալիս, որ հասարակ թուրքերի այդ երազանքն ի կատար ածվեր:

Էրդողանն իշխանության գալուց հետո ոչ մեկ անգամ չէ, որ արտահայտվել է այդ խնդրի մասին: Սակայն, իր կառավարման սկզբնական փուլում նա ռիսկ չէր անում այդ քայլը կատարել, քանզի նույնիսկ երկրի ներսում դեռ չուներ բավարար հենարան:

Երկրորդ

Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելով՝ Էրդողանն ուզում է իր դիրքերն ամրապնդել երկրի ներսում: Իսկ ներկա պահին այդ դիրքերն զգալիորեն թուլացել են:

Բերենք ընդամենը մի քանի փաստ: Վերջին 17 տարիների գրեթե բոլոր ընտրություններում Էրդողանի կուսակցությունն ուներ առավելություն իր հիմնական մրցակից Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից՝ մոտավորապես 15-25 տոկոսով: Ներկա պահին այդ տարբերությունը կրճատվել է մոտ 5 տոկոսի չափ: Իսկ դա վատ մեսիջ է Էրդողանի համար:

Կորոնավարակի տարածումն էլ իր հերթին լրացուցիչ բարդություններ է առաջացնում ներկայիս Թուրքիայի իշխանությունների համար:

Երրորդ

Էրդողանը շատ լավ հասկանում է, որ իր և Արևմուտքի հարաբերություններն այլևս չեն կարող բարելավվել: Իսկ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ նա ունի արդեն վտանգավոր մրցակից՝ ի դեմս ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, որը մեծ աջակցություն ունի Արևմուտքի կողմից: Այս գործիչը 2019-ի մարտին հաղթանակ տարավ Էրդողանի թիմակից Բինալի Ելդըրիմի նկատմամբ:

Ընդորում, Էրդողանը քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում պարտվել Ստամբուլում: Ինքը՝ Էրդողանն, իր քաղաքական վերելքն սկսել էր հենց Ստամբուլի քաղաքապետ դառնալուց: Այն ժամանակ նա արդեն հայտարարում էր, որ «ով կհաղթի Ստամբուլում, նա կհաղթի նաև ողջ Թուրքիայում»:

Իր օրինակով նա ապացուցեց այդ թեզի ճշմարտացիությունը:

Եվ ահա 2019-ին Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իր կուսակցության կողմից առաջարկում է երկրի վարչապետի թեկնածությունը, որպեսզի կարողանա հաղթել իր մրցակցին: Սակայն, նույնիսկ այդպիսի թեկնածուի պարագայում, նա պարտվում է այդ ընտրություններում: Տարբեր պատրվակներ բերելով՝ չեղարկում է այդ ընտրությունների արդյունքները՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններում կկարողանա մոբիլիզացնել իր թիմին հաղթանակի համար: Սակայն երկրորդ անգամ՝ նույն թվականի հունիսին, Էրդողանի թեկնածուն կրկին պարտվում է: Եվ այս պարտությունն իրեն հուշում է, որ իր գործերը լավ չեն, որ թուրք հասարակությունն արդեն հոգնել է իրենից:

Եվ ահա, այս իրավիճակը կոտրելու համար նա որոշում է գնալ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխմանը:

Այս քայլով Էրդողանը հույս ունի նոր շունչ տալ իր կողմնակիցներին՝ թուլացնելով քեմալականներին և գոնե այս հոգեբանական դաշտում հաղթանակ արձանագրելով: Ու թեև հաջորդ ընտրությունները 2023-ին են լինելու, Էրդողանը հույս ունի, որ այս տարիների ընթացքում նա կկարողանա վերջնականապես «կոտրել» քեմալականներին:

Չորրորդ

Այս քայլով Էրդողանը նպատակ ունի վերականգնել իր ազդեցությունը Միջին Արևելքի մահմեդականների վրա: Եթե սրա համար նա քննադատության է ենթարկվելու քրիստոնեական աշխարհի կողմից, ապա հասկանալի է, որ լրացուցիչ աջակցություն է ստանալու մահմեդական աշխարհից:

Օրինակ, Սիրիայում Ասադի կողմնակիցների և նրա հակառակորդների պայքարի մեջ առաջանում է լրացուցիչ կոմպոնենտ: Ուղղափառ Ռուսաստանն աջակցում է Ասադին, իսկ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածած Էրդողանն աջակցում է Ասադի հակառակորդներին: Հասկանալի է, որ այս հոգեբանական պայքարում Էրդողանը դիրքային առավելություն է ձեռք բերում:

Նույնը Լիբիայում: Այստեղ Թուրքիան աջակցում է Սարաջի կառավարությանը, իսկ Ռուսաստանն ու Ֆրանսիան աջակցում են մարշալ Խաֆթարի ուժերին: Այս պայքարի համար նույնպես քրիստոնյաների ու մահմեդականների վեճն Սուրբ Սոֆիայի շուրջ լրացուցիչ դիվիդենտներ է բերելու այդ երկրի թուրքամետ ուժերին:

Այսպիսով, Էրդողանն այս որոշումը կայացնելիս մի քանի խնդիր էր հետապնդում:

Միաժամանակ, Էրդողանը համոզված է, որ իր այս որոշումը լուրջ դիմադրության չի արժանանա հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից:

Թրամփի համար Էրդողանը կարևոր գործընկեր է և նա հաստատ լուրջ և ազդեցիկ քայլերի չի դիմի Թուրքիայի դեմ, մանավանդ, որ Թրամփն ու Էրդողանն այսօր ունեն ընդհանուր թշնամիներ՝ ի դեմս գլոբալիստների, որոնք երազում են իշխանազրկել և՛ Թրամփին, և՛ Էրդողանին:

Պուտինի համար նույնպես Էրդողանն այսօր գերադասելի է ցանկացած քեմալական գործչից: Հակառակ դեպքում Ռուսաստանը, Արևմուտքի կողմից աջակցվող քեմալական ղեկավարի պարագայում, կարող է ստանալ հակամարտության նոր ճակատ արդեն իր հարավային դարպասներում: Թեև Պուտինի համար անչափ դժվար է զսպել ռուսական հասարակության կրոնական հատվածի էմոցիաները: Մանավանդ, որ ինչպես Էրդողանն է փորձում իր հասարակության կրոնական հատվածին սիրաշահել, այնպես էլ Պուտինն է ուզում, որ իր երկրի հանրության հավատացյալ մասը չհիասթափվի Պուտինից:

Եվրոպացիները պատրաստ չեն Էրդողանի հետ մեծ կոնֆլիկտի մեջ մտնել, քանզի գիտակցում են, որ այդ դեպքում Թուրքիան եվրոպացիների վրա «բաց կթողնի» իր տարածքում տեղակայված բոլոր փախստականներին: Այս ամենը հաշվի առնելով՝ հավանաբար, եվրոպացիների զայրույթն առավելապես ձևական բնույթով կսահմանափակվի:

Գլոբալիստները նույնպես Սուրբ Սոֆիայի պատճառով Էրդողանի հետ սուր կոնֆլիկտի մեջ չեն մտնի, քանզի այդ քայլով կվարկաբեկվի Թուրքիայում նրանց այսօրվա թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն, որի հետ մեծ հույսեր են կապվում:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Էրդողանն իր այս որոշումով կստանա իր կողմից սպասված քաղաքական դիվիդենտները՝ առանց քիչ թե շատ կորուստների:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan