Փաշինյանի եռագույնով փողկապը և «կառուցողական» հարցը Դավիթ Տոնոյանին․ Տեսանյութ

ՀՀ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մանրամասներ հայտնեց հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակից:
«ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա է մոտեցել մեր դիրքերին: Քանի որ շարժումը անսպասելի է եղել մեր զինծառայողների համար, հրահանգ են ստացել մեր զինծառայողները կոչ անելու՝ լքել տարածքը, որը և իրականացվում է», – նշեց Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսում է, դադարը եղել է գիշերը՝ 3:30-ից 5:30-ն: Տոնոյանը հայտնեց՝ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, լռեցվում, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ:
Դավիթ Տոնոյանի ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը հետևյալ հարցը հղեց պաշտպանական գերատեսչության ղեկավարին, որը փոքր ինչ շփոթեցրեց նրան։
«Տպավորություն ստացվեց, որ հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են և չգիտես ինչու՝ զգուշացումից հետո, մեքենան թողել, հեռացել են: Հնարավո՞ր է, որ այդ մեքենայի հետ կապված է, որ ուզեցել են վերադարձնել մեքենան, դրա համար են այդ գործողությունները սկսել»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Դավիթ Տոնոյանն էլ ի պատասխան նշեց. «Եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային մեզ հետ և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որ ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»:
Վարչապետի այդ հարցադրումը ՊՆ նախարարին արդեն իսկ արձագանք է գտել հասարակության և ֆեյսբուքահայության շրջանում։
«Փաշինյանը տպավորություն ունի, որ ադրբեջանցիները ՈՒԱԶ-ի համար են ձեռնարկել մարտական գործողությունները: Ես բան չեմ ասում», - գրել է Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում։
«Սծյոպիկն ու իրա նման ֆեյքերը հիմա ի՞նչ կասեն: Երեկվա գրածիցս շատ էիք նեղսրտել, սա էլ գրածիս ապացույց: Ցավում եմ, իրոք ցավում եմ....թե բա մոլորվել են...մեքենայի հետեւից էին եկել...», - արձագանքել է հաղորդավարուհի Ագնեսա Խամոյանը։
Zham.am
Փաշինյանը տպավորություն ունի, որ ադրբեջանցիները ՈՒԱԶ-ի համար են ձեռնարկել մարտական գործողությունները: Ես բան չեմ ասում
Опубликовано Boris Murazi Понедельник, 13 июля 2020 г.