Որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպի մասին. Տեսանյութ
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակից: Փաշինյանը հայտնեց նաև Թուրքիայի դիրքորոշման մասին, որով վերջիններսն սատարել են Ադրբեջանին:
«Ադրբեջանը չմիացավ վարակի ժամանակ հրադադարին միանալու կոչերին: Նրանց մոտ սրվում են ռազմատենչ հռետորաբանությունը: Նրանք փոխանակ սեփական ժողովրդին կոչ անեին պահպանել կանոնները, ռազմատենչ հայտարարություններ էին անում: Որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում», – հայտնեց նա: