«Այս ազգին հաղթել չի լինի». Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել եւ տեսանյութ հրապարակել. Տեսանյութ
Դիտել նաև
Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին
Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ)
Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ)
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում Տավուշի մարզի Մովսես գյուղի ասֆալտապատ ճանապարհից տեսանյութ է հրապարակել եւ տեղադրել եղբորորդու՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հրապարակումը ու գրել. ««#ԿառուցենքՀայաստանըՆորովի #ԱմրացնենքՄերՍահմաններըՆորովի»:
Սիփան Փաշինյանն իր հերթին գրել է. «Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները:
Այս ազգին հաղթել չի լինի: Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք: Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին: Ճանապարհը նախկինում երբեք ասֆալտապատված չի եղել»: