Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը

Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար. Նաիրա Զոհրաբյան

Ինչո՞ւ, այդուհանդերձ, քրիստոնեական աշխարհը, որը իրապես հզոր ուժ է, բացի մի քանի թեթեւ մտահոգություններից ու կոչերից, չկանգնեց Այասոֆիան մզկիթացնելու ծրագրի առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եւ այսպես՝ Թուրքիայի բարձրագույն դատարանը բավարարեց Էրդողանի պահանջն ու ուղղափառ քրիստոնեական աշխարհի ամենաչքնաղ կառույցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, նույն ինքը՝ Այասոֆիան, այլեւս մզկիթ է։ Մեր թվարկությունից առաջ 537 թվականին կառուցված այս չքնաղ տաճարը նվիրվել է Աստծո իմաստությանն ու աստվածային խոսքին:

Ինչո՞ւ Էրդողանը, թքած ունենալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ քրիստոնեական աշխարհի հորդորների վրա, պարտադրեց Թուրքիայի բարձրագույն դատարանին տաճարը ճանաչել մզկիթ։ Բնականաբար, Ստամբուլում մուսուլմանները մզկիթ-աղոթատեղիի պակաս, վստահաբար, չունեն, քանզի միայն Ստամբուլի նահանգում 3500 մզկիթ կա ու այդ նահանգը մզկիթների քանակով Թուրքիայի 81 նահանգների մեջ չեմպիոնն է։ Բացի դա, դեռ անցյալ տարի Ստամբուլում շահագործվեց Չամլըջա մզկիթը, որը նախատեսված է մոտ 65 հազար մուսուլման հավատացյալների համար։ Եւ ուրեմն, ո՞րն էր Այասոֆիան կրկին մզկիթացնելու Էրդողանի իրական նպատակը։ Ակնհայտ է մեկ բան՝ Էրդողանը հետեւողականորեն շարունակում է Թուրքիայի իսլամականացումը եւ իր նեոօսմանյան հայացքներով Էրդողանը մշտապես ցանկացել է մրցել թե՛ Թուրքիայի հայր Աթաթուրքի հետ, փորձելով պատմության մեջ մնալ շատ ավելի «աթաթուրք»՝ թուրքերի հայր, որքան չէր անգամ Աթաթուրքը, ինչպես նաեւ՝ նրան մշտապես հանգիստ չեն տվել սուլթան Մեհմեթ Ֆաթիհի դափնիները, ով 1453 թվականին գրավեց Կոնստանդնուպոլիսն ու Այասոֆիայի տաճարը վերածեց մզկիթի։ Ես գրեթե վստահ եմ, որ Էրդողանն իր այս քայլով Թուրքիայի տոտալ իսլամականացման ծրագիրն է իրականացրել եւ Այասոֆիայի տաճարի մզկիթացումն այդ ճանապարհային քարտեզի ընդամենը դետալներից մեկն էր։ Բացի դա, Այասոֆիան մզկիթացնելով Էրդողանը վերջ դրեց տաճարի հանդեպ Հունաստանի նկրտումներին, որպես հունական ուղղափառ քրիստոնեական տաճարի իրական սեփականատերերի։

Ուստի, Էրդողանի քայլերը միանգամայն կանխատեսելի էին։

Էս ողջ պատմության մեջ ինձ, անկեղծ, հետաքրքրում էր բոլորովին այլ հարց։ Ինչո՞ւ, այդուհանդերձ, քրիստոնեական աշխարհը, որը իրապես հզոր ուժ է, բացի մի քանի թեթեւ մտահոգություններից ու կոչերից, չկանգնեց Այասոֆիան մզկիթացնելու ծրագրի առաջ։

Սա հարց է, որի պատասխանը, հուսամ, դեռ կտրվի»,- գրել է պատգամավորը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan