Մոմավառություն Կասկադում՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի
Դիտել նաև
«Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան
Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե
Հուլիսի 11-ին, ժամը՝ 19-30-ին, Կասկադ համալիրի վերևի մասում, 50-ամյակի հուշարձանից ներքև, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված հիշատակի մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի կողմից։ Այս մասին հաղորդում է ԱՏՁՄ-ն, որի ղեկավարն էր Կարեն Վարդանյանը։
Միջոցառումը զանգվածային չի լինելու, լինելու են միայն ԱՏՁՄ վարչության անդամները, Կարենի ընտանիքի անդամները և ընկերները:
Առցանց հեռարձակում ևս չի լինելու։Միջոցառման ընթացքում պահվելու են իրավիճակով պայմանավորված կանոնները։ Նշենք, որ Կասկադի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Կարեն Վարդանյանը շատ էր սիրում Երևանի այդ հատվածը։