Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան
23
«Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
«Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Սրանք սպառնում են

Մի պատմություն հիշեցի Վահան Հովհաննիսյանից։ 1996-98-ի դատավարության ժամանակ «Մտավորականների միություն» կազմակերպության կողմից (երջանկահիշատակ Ֆելիքս Սաֆարյան ու լավ մարդ Լևոն Ջավախյան) Վահանի հասարակական պաշտպանն էի և մյուս 2 պաշտպանների՝ Անահիտ Եսայանի ու Հովհաննես Ասրյանի հետ այնպես էինք դասավորել, որ համարյա ամեն օր լինեինք մեկուսարանում։ Շատ էինք զրուցում թե՛ քրեական գործի, թե՛ քաղաքական վիճակի մասին, ու նաև այլ թեմաներով։ Մի անգամ Վահանին հարցրեցի՝ օրվա իշխանությունների անունից չե՞ն փորձել իր հետ բանակցեն, իր անձնական ճակատագրի ու նաև կուսակցության ապագայի մասին (ձերբակալման պահին կուսակցության գործունեությունը լտպ վարչակազմի կողմից արգելված էր, իսկ Վահանը ՀՅԴ Բյուրոյի անդամ էր, իսկ 96-ին՝ բանտում գտնվելով, ընտրվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ ու ներկայացուցիչ): Պատասխանը դրական էր։ Ասեց, որ «մեղքը ընդունելու և հետագայում քաղաքականությամբ չզբաղվելու» դիմաց առաջարկել են «մեղմ պատիժ» (պայմանական)։ Ուղղակի հիշեցնեմ, որ Վահանին առաջադրված էր մեղադրանք ծանրագույն մի քանի հոդվածներով, որոնց համար նախատեսված էր 10-15 տարվա ազատազրկում կամ մահապատիժ (չփոխված քրօրենսգրքով պատժաչափը կար, չնայած չէր կիրառվում)։ Հարցրեցի՝ հետո ի՞նչ եղավ, ասեց՝ դե պատասխանի բոլոր տարբերակների մասին էլ մտածեցում էի, բայց հետո ինձ հարց տվեցի՝ «Դաշնակցության 106 տարվա պատմության մեջ կարողա՞ գ…-ը ես պետքա լինեմ» (իրա ոճի մեջ): Բնականաբար առաջարկ անողներին ուղարկել էր համապատասխան «տեղը»։

Ինչի՞ հիշեցի այս պատմությունը։ Մի քանի օր առաջ Նիկոլն ասեց ու իրանց խոսնակ Ալենь-ը կրկնեց, որ ընդդիմությունը եթե միտինգ է անելու, մտածո՞ւմ է, թե ի՞նչ կլինի, եթե իրենք միտինգ անեն իրենց կողմնակիցներով։ Պարզ լեզվով ասած, սրանք սպառնում են ու նաև պատրաստ են «ատելության ու թշնամանքի» դրսևորումները վիրտուալ, ֆեյսբուքյան տարածքից տեղափոխել Երևանի ու մյուս քաղաքների փողոցներ, սպառնում են ընդդիմության բողոքի ակցիաները վերածել քաղաքացիական բախումների՝ հնարավոր բոլոր հետևանքներով։ Հասկանո՞ւմ եք, որ «Ժողովրդավարության բաստիոնում» քաղաքական պայքարի՝ ամբողջ աշխարհում ամրագրված հասարակության իրավունքի իրացման այս մեթոդին Նիկոլն ու իր մանկամիտ շրջապատը պատասխանում են քաղաքացիական բախումներ հրահրելու սպառնալիքով։ Ու մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու, քանի որ 2008-ին նրանք ու իրենց «առաջնորդը» արդեն գնացել են այդ ճանապարհով։

Այս համեմատությունը արեցի ցույց տալու համար քաղաքական գործիչների մտածողության լիակատար տարբերությունը՝ Դաշնակցականի բացարձակ պատասխանատվությունը իր կուսակցության, ժողովրդի պատմությանն վրա նույնիսկ մի բիծ թողնելու համար, ու այսօր պատահականորեն իշխանություն ստացած անձանց բացարձակ անպատասխանատվությունը երկրի ու ժողովրդի ճակատագրի, ձեռքբերումների ու ապագայի հարցում։

Հ.Գ. Վահանի նկարն արված է 1996-ին՝ ԱԱԾ մեկուսարանի մեր հանդիպումների սենյակներից մեկում։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: 1 человек, сидит
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan