ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա․ «Լիդիան Արմենիա» BBC-ի թղթակցի համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը հիասթափվել է Փաշինյանի. Տեսանյութ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake.am
15
Ձեռնտու՞ է արդյոք Հայաստանին Բաքու-Թբիլիս-Ջեյհանի գործունեության կասեցումը և BP-ի հեռանալը Ադրբեջանից Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. ուղիղ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել՝ կոչով դիմելով իշխանություններին. Տեսանյութ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 6 նոր դեպք․ մահվան դեպքերինը՝ 1053 Հայաստան–Բելառուս տրանզիտ Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները Իրավիճակը Բելառուսում «բարիկադներից» այս ու այն կողմ. իշխանությունների ու հասարակության տեսակետը. Տեսանյութ Ալիևը փորձու՞մ է շանտաժի ենթարկել Պուտինին Հայաստանին օգնելու պատճառով. Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարեց նախագահական ընտրությունների վերջարդյունքները, սակայն մարդկանց դժգոհությունները շարունակվում են. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Առաջիկայում նախատեսվում են մի քանի չարտերային չվերթներ դեպի Եվրոպա, ՌԴ և ԱՄՆ BBC-ի հարցազրույցում Փաշինյանը և՛ ասում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և՛ նշում`«լուծումը պետք է բավարարի երեք կողմերին»․սա նշանակում է` այս հարցում չունի հստակ դիրքորոշում. քաղտեխնոլոգ Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան Մինսկում ուժայիններն իջեցրել են վահաններն՝ ի նշան համերաշխության Տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի քվեաթերթիկների վերահաշվարկը. ամփոփվել են արդյունքները Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ, հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ Բեյրութում զոհերի թիվը կրկին աճել է Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է զինծառայողների Թուրքիայի միակ հայկական գյուղում Սբ․ Աստվածածնի տոնին պատարագ կմատուցի Կ․ Պոլսի հայոց պատրիարքը Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու. Լուսանկար Գովազդային արշավ... այլմոլորակայինների համար Սա հայտնվելուց մոտ կես ժամ հետո location-ը հանվեց, բայց դե տիկին Հակոբյանը չի գիտակցում, որ ինքը շարքային քաղաքացի չի. Լուսանկար Տխուր թվեր․ նախորդ տարվա համեմատ մահվան գրանցումների քանակը 627-ով ավելի է Հնդիկ տղամարդն իր նոր տանը տեղադրել է մահացած կնոջ` չափազանց իրական տեսք ունեցող արձանը․ Տեսանյութ «Դրսից ներմուծված հերթական չկայացած երևույթը թռավ Նիկոլի վրայից». Միհրան Հակոբյան Նիկոլը Սևանում առանց ձեռնոց խախտում էր այն, ինչ կոչվում է սոցիալական հեռավորություն «Ես այլևս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ». Արտակ Գասպարյան BBC-ի լրագրողը գրեթե ուղիղ և բառացիորեն հարցնում է Նիկոլին, թե բա հողերը երբ ես տալու Ձեռնտու՞ է արդյոք Հայաստանին Բաքու-Թբիլիս-Ջեյհանի գործունեության կասեցումը և BP-ի հեռանալը Ադրբեջանից Ինչպես անիծել ներգնա տուրիզմի հերը Լուկաշենկոն՝ 80,1%, Տիխանովսկայան՝ 10,1%․ Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները Ավտովարկավորում մեկ օրում՝ առանց բանկ այցելելու. Տեսանյութ Հայոց պատմության չափորոշիչները մշակվել են ուղիղ սորոսական, թուրքամետ ուժերի և այդ կոնցեպտների հենքի վրա. Լուսանկար Պաթոլոգիկ ստախոսը Հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել համավարակից. Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա Եթե առաջինը մեր անունից բանակցողը չի ընդունում Արցախի ինքնորոշումը, մենք ոնց կարող ենք դիմացինից պահանջել Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Արփիի հետ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա․ «Լիդիան Արմենիա» «Օրենքը մեզ չի արգելում աշխատել, և որևէ կերպ ապացուցված չեն ակտիվիստների մերկապարանոց մեղադրանքները»․ Խորեն Նասիբյան Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը Ուկրաինական ավիաուղիները վերսկսում է դեպի Երեւան չվերթները ԱԱԾ աշխատակիցներն արտաքին ազդեցության գործակալներ են. «Հայք» շարժման անդամների ակցիան` ԱԺ–ի մոտ. Տեսանյութ Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար Մերձմոսկվայում հայ կինը դիետաներով իրեն մահվան է հասցրել Բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարոն նախկին խմբագիր Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձայն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին. Լուսանկար Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. ուղիղ Կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել Ու էլի կոտրտված անգլերենով, ու էլի միտքը բացատրելու անկարողությամբ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել՝ կոչով դիմելով իշխանություններին. Տեսանյութ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Նիկոլին աջակցած յուրաքանչյուր արժանապատիվ մասնագետ իրեն պետք է միայն վիրավորված զգա սրանից Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամների հանդիպումը Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր․ Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ, քանի որ դա մեր ժողովրդի պատմության, մեր կյանքի մի կարևոր ժամանակաշրջան է բնորոշում. Բելլա Քոչարյան ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին գտել են Երևանում «Լիցքավորվենք սուպեր էներգիայով ընդդեմ բեղավոր չարագործի». Բելառուսում բողոքի ակցիայի ժամանակ Բեթմենն ու Սարդ մարդն ակցիայի մասնակիցներին ջուր և շոկոլադ են բաժանել. Տեսանյութ

Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով. Նիկոլ Փաշինյան

Իմ ուղերձը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով

«Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության եւ զարգացման միակ երաշխավորն է, հետեւաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետեւ հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան»: Իմ ուղերձը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 10 июля 2020 г.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը:

Այդ համատեքստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ

Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,

Այսօր անվտանգության խորհրդի նիստի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են ընդգրկված, բայց ես ուզում եմ ընդգծել նրանցից մեկը՝ Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Իհարկե, կարծում եմ մենք բավականին լավ նախագիծ ենք ստացել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ կարևոր է ոչ միայն բուն տեքստը, այլև կոնտեքստը:

Եվ մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում եմ նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը, որովհետև՝ ազգային անվտանգությունն ազգային ինքնության պահպանման, ֆիզիկական և բովանդակային սպառնալիքներից դրա պաշտպանության մասին է: Բայց մյուս կողմից՝ ազգային ինքնությունը նույնը չի մնում: Մեր ազգը, ժողովուրդն արդեն հազարամյակներ գոյություն ունի, բայց լինել հայ, նույն բանը չի նշանակել այդ հազարամյակների ողջ ընթացքում և հասկացության նշանակությունը փոխվել է ժամանակի հետ՝ տարբեր հանգամանքների, իրադարձությունների, գործոնների բերումով:

Մենք հիմա չգիտենք՝ ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով: Առնվազն՝ նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար: Հենց միայն այս հանգամանքն ազգային ինքնության զարգացման էական գործոն է:

Մենք հիմա չգիտենք, թե արդյոք 2000 տարի առաջ ապրած հայն իր գործողությունները դիտարկել է այսօրվա մեր գոյության շահերի տեսակետից, չգիտենք ընդհանրապես, այն ժամանակ մտքերի նման ընթացք եղե՞լ է, թե ոչ: Բայց հիմա կարող ենք այդպես վարվել՝ իմանալով անցյալը, մտածել ոչ միայն ներկայի ու ապագայի, այլև հազարամյա հորիզոնի մասին:

Եվ թերևս սա է այն շրջադարձային կետը, որտեղ ազգային գաղափարախոսությունը դառնում է կենսական անհրաժեշտություն, կիրառական նշանակության ինստիտուտ, երբ կա խնդիր՝ անցյալի ու ներկայի փորձի հիման վրա ոչ միայն այսօրվա անելիքը ձևակերպել, այլև ապագային միտված մեր ուղերձը, որը հազար տարի հետո ապրող հային պետք է կապի հազար տարի առաջ ապրած հայի հետ:

Թերևս հենց այսպիսին է ազգային ինքնության ու գիտակցության զարգացման գործընթացը: Ազգային ինքնությունը զարգանում է սեփական պատմության բերած փորձով, այդ փորձի իմացությամբ, այս փորձառության ու կյանքի ընթացքում ունեցած դրական և բացասական տպավորություններով, ինչպես նաև ապագայի ձգտումներով, որն օրգանական կապի մեջ է անցյալի ու ներկայի հետ:

Երկար տարիների ընթացքում մեր ազգային ինքնությունը զարգացել է այնքան, որ այսօր կարող ենք ձևակերպել մեր նպատակադրումը՝ գալիք հազարամյակներում ապահովել մեր սերունդների գոյությունն ու բնականոն զարգացումը երկիր մոլորակի վրա, Հայաստան պետության տարածքում և մեր այսօրվա անելիքը դիտարկել նաև այդ տեսանկյունից:

2000 տարի հետո երկրի վրա ապրող հայը չի լինելու այնպիսին, ինչպիսին մենք ենք այսօր, ինչպես և մենք այսօր այնպիսին չենք, ինչպիսին եղել է 2000 տարի առաջ ապրած հայը: Բայց ի տարբերություն 2000 տարի առաջ ապրած հայի, մենք կարող ենք ուղերձ հղել 2000 տարի հետո ապրող հային: Եվ այդ ուղերձի հիմնական իմաստն այն պիտի լինի, թե ինչն է իրեն կապում մեզ ու մեզնից 2000 տարի առաջ ապրած հայի հետ և որոնք են այն պայմանները, որ պիտի ուժեղացնեն, կենսունակ դարձնեն այդ կապը: Մյուս կողմից, այդ կապը կապանք չպիտի՛ լինի: Այն ոչ թե պիտի հետ քաշի, այլ առաջ մղի, խթանի, ոգևորի, այն չպիտի դառնա մի ճնշող ներկայություն, այլ յուրաքանչյուր հայի հազարամյա առաքելության մասը զգալու, այդ առաքելության մասը դառնալու, այդ առաքելության շրջանակն ընդլայնելու, բովանդակությունը հարստացնելու խթան պիտի տա, վստահություն, ձգտում, ինքն իրեն ճանաչելու և գիտակցելու հետաքրքրություն պիտի պարգևի:

Ազգային ինքնության ամենաառանցքային բաղադրիչը հենց կապն է արմատների հետ և ազգի պատմության ընթացքում ձևավորված ժառանգության, արժեքների նկատմամբ սեփականատիրական զգացումը, ինչը պիտի ուժեղացնի յուրաքանչյուր անհատի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այսպիսով նաև՝ ազգի, ժողովրդի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Այս է պատճառը, որ Ազգային անվտանգության ռազմավարության առաջաբանում հարկ եմ համարում գծագրել հենց այսպիսի ուղեգիծ, որը ձևակերպված է ստորև: Ընդ որում, այդ ասելիքի համար որպես բնաբան ընդտրել եմ Վահան Տերյանի հայտնի տողերը, որը հնչում է հետևյալ կերպ.

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս –
Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես:

Եվ ուրեմն, մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ Նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության: Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում: Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած և Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները: Հայաստանի Հանրապետությունն Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին:

Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21-րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ Եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:

Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է: Հետևաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան:

Ազգային արժեքներ

Հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝

- Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

- Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

- Հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:

- Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

- Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

- Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:

- Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

- Հեղինակային և հայկական կերպարվեստը:

- Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

- Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: Եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ:

- Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի վերը նկարագրված ազգային արժեքները:

Հաջորդ ենթավերնագիրն այս ուղերձում հետևյալն է. Ազգային նպատակներ

Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝

- Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական,

անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրա-
կան, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը:

- Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման:

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետեւանքների հաղթահարումը և վերացումը:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը:

- Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավա-
սարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության եւ պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:

- Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանու
թյան պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը՝ ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հայության շրջանում, ներառյալ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:

- Համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային նպատակների իրագործման շուրջ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:

Հաջորդ ենթավերնագիրը, որ տեղադրել եմ այս ուղերձում՝ կոչվում է Համակեցության համահայկական կանոններ

1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերվել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով:

2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման
միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած
փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:

3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:

4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր
Դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները,
մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:

6. Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։

Հաջորդ՝ վերջին ենթավերնագիրն այս ուղերձի. Մենք և աշխարհը

Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արևելքի արևմուտքում» և «արևմուտքի արևելքում»՝ հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ: Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով: Միջազգային և ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա: Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը և բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանը աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ:

Այսքանը՝ որպես ուղերձ:

Անդրադառնալով այսօր մեր կողմից ընդունվելիք Ազգային անվտանգության ռազմավարության տեքստին՝ ես ցանկանում եմ ընդգծել ևս մեկ կարևոր նրբություն: Այդ նրբությունը հետևյալն է, որ ռազմավարության մեջ Հայաստանի պետության գոյության աղբյուրը և երաշխիքը համարվում է հայ ժողովրդի կամքը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը պայմանավորված է, պայմանավորվում է և պիտի պայմանավորվի հայ ժողովրդի կամքով: Եվ եթե առարկայական ձևակերպելու լինենք, թե ինչ նկատի ունենք՝ ասելով հայ ժողովրդի կամք, և ինչպես պետք է այդ կամքն արտահայտվի ամենօրյա իրավիճակներում, իմ ընկալումն այսպիսին է, որ կամքը գոյանում է իրավունքների և պարտականությունների իրացման խաչմերուկում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայ ժողովուրդը՝ որպես ամբողջություն, հնարավորություն ունի իրացնել իր իրավունքները՝ միևնույն ժամանակ նույնքան նախանձախնդիր լինելով իր պարտականությունների կատարման մեջ, և այս երկու հասկացությունների հատման կետում է, որ գոյանում է այն կամքը, որի վրա իսկապես կարող է հենվել հայոց պետականությունը:

Սա կարևոր առանձնահատկություն եմ համարում և կարևոր ընդգծում եմ համարում Ազգային անվտանգության ռազմավարության տեքստի և հայեցակարգի մեջ, որովհետև, ինչպես նախկինում մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, սովորաբար հայոց պետականության գոյությունը և նաև, ցավոք, հետագայում չգոյությունը՝ մեր պատմության ընթացքի պայմանավորվել է հաճախ աշխարհաքաղաքական հանգամանքների նպաստավոր կամ աննպաստ լինելու հետ: Եվ մեր մեծագույն խնդիրն է՝ մեր ժողովրդի և պետության ճակատագիրը դուրս բերել այս ցիկլից, երբ աշխարհաքաղաքական գործոններն են դառնում այն առանցքային հանգամանքը, որոնք պայմանավորում են մեր պետության գոյությունը կամ չգոյությունը, և մեր պետությունը պետք է հիմնված լինի մեր ժողովրդի կամքի վրա:

Եվ, ըստ էության, Ազգային անվտանգության այս ռազմավարությամբ մենք նոր նշաձող ենք դնում մեր առաջ: Բայց ես ցանկանում եմ ասել, որ դա ոչ այնքան նշաձող է, ավելի ճիշտ է դա անվանել՝ ծանրաձող, որովհետև դա մեզնից յուրաքանչյուրի՝ սկսած բարձրաստիճան պաշտոնյաներով, շարունակած քաղաքացիներով, մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է որոշակի՝ իհարկե, համաչափ և համարժեք պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը կրելու և իրավունքներն իրացնելու մեր կամքից է կախված մեր պետականության հետագա գոյությունը, և ես համոզված եմ, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես ազգ, իսկապես պատրաստ ենք այսօր վերցնել այդ պատասխանատվությունը: Ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք՝ որպես կառավարություն, որպես Անվտանգության խորհուրդ, այս պատրաստակամությունը ձևակերպել և ունենք մանդատ մեր ժողովրդից՝ ձևակերպել այդ պատրաստակամությունը և այդ պատրաստակամության իրացումը դարձնել մեր ամենօրյա աշխատանք:

Շնորհակալ եմ: Այսքանը՝ որպես նախաբան»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan