Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա». Վահե Հովհաննիսյան

Եթե բացառում ենք «սև կարապի» գործոնը, ապա Հայաստանում փոփոխությունների տրամաբանությունը լինելու է նույնը, ինչ՝ բոլոր այն երկրներում որտեղ տապալվել է համաճարակի դեմ պայքարը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա զարգացումները Հայաստանում, բոլոր քաղաքական, հանրային շրջանակների ու նաև պետական համակարգի օրվա թեման է։ Սա բնական է, որովհետև փոփոխությունների անհրաժեշտության շունչն ամենուր է, բայց այն չունի որակի և ծավալի բնորոշիչներ։

Իրականությանը հնարավորինս մոտ պատասխանները ստանալու համար նախևառաջ պետք է հասկանալ տրամաբանությունը։ Իսկ այն հետևյալն է. եթե բացառում ենք «սև կարապի» գործոնը, ապա Հայաստանում փոփոխությունների տրամաբանությունը լինելու է նույնը, ինչ՝ բոլոր այն երկրներում որտեղ տապալվել է համաճարակի դեմ պայքարը։ Օրինակ՝ Շվեդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Իտալիա, Իսպանիա, Սերբիա և այլն։  Բոլոր թվարկված երկրներում, ներառյալ՝ Հայաստանը, հասարակությունները պահանջում են հաշվետվություն՝ ինչու տապալվեց հիվանդության դեմ պայքարը, անց են կացվում հետաքննություններ, մարդիկ պատասխաններ են պահանջում՝ ով է մեղավոր այդքան տառապանքների և այդքան մեծ թվով մահերի համար։ Բոլոր վերը թվարկված երկրներում արձանագրվում է իշխանության վարկանիշի նկատելի անկում։  

Պարզ ասած՝ այդ երկրներում իշխանությունները կորցնում են փողոցը։ Զարգացած ժողովրդավարությամբ երկրներում դա վարկանիշի կորուստն է, որը բերելու կա՛մ պարտության առաջիկա ընտրություններում (եթե դրանք մոտ ժամկետներում են), կա՛մ հրաժարականների, իսկ որոշ դեպքերում՝ նաև քրեական պատասխանատվության։

Անկախ բոլոր առանձնահատկություններից՝ Հայաստանում տրամաբանությունը նույնն է՝ հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը, և ո՞վ է մահերի համար պատասխան տալու։ Իշխանությունն իրեն ձևակերպել է որպես ժողովրդի հիվանդության և մահերի վիճակագիր։ Նման բաներն անհետևանք չեն մնում։ Շատ կարճ ժամանակ հետո ձևակերպվելու է զանգվածային դժգոհությունների մյուս ուղղությունը՝ գործազրկություն, փակվող, սնանկացող բիզնեսներ, ապրելու տարրական խնդիր։

Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա»

Հայաստանում իշխանությունը նկատելիորեն կորցնում է իր վարկանիշը։ Այդ պրոցեսն ընթացքի մեջ է, թափ է հավաքում։ Դրա ամենավառ ապացույցը «Գելափի» կողմից օրեր առաջ հրապարակված՝ Փաշինյանի 85 տոկոսանոց վարկանիշն էր։ Միայն վարկանիշային խուճապը կարող է իշխանությանը ստիպել՝ օգտվել չեռնենկոյական հարցման ժանրից՝ մի ժանր, որ իրեն մինչև վերջին բջիջը սպառել էր նախորդ տասը տարիների ընթացքում։

Ինչ է ստացվում. առջևում համապետական ընտրություններ չկան (իսկ մեր պետության փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հրաժարական տալիս են միայն վերջին վայրկյանին), և իշխանությունները, նույնիսկ ամենացածր վարկանիշի դեպքում, կարող են իներցիայով երկար պահել դեռ ղեկը։ Առաջին հայացքից փակուղի թվացող իրավիճակն էլ հենց հուշում է հետագա ընթացքը՝ փողոցային խաղաղ զանգվածային ակցիաներ։ Սա հասկանում են բոլորը. ավելին, սրան սպասում են բոլորը։ Այս պահին փողոցային բալանսն այսպիսին է. իշխանությունը չունի այլևս այն փողոցը, որով կկարողանար պահել իշխանություն, իսկ ընդդիմությունը չունի այն փողոցը, որով կկարողանա այս պահին վերցնել իշխանություն։

Արտակարգ դրություն՝ օրենքով և հոգեբանորեն

Արտակարգ դրությունը շատ կարևոր ժամանակահատված է. այն բոլորին տալիս է կարևոր որոշումների համար անհրաժեշտ հարաբերական անդորր։ Աճող սոցիալական լարվածությունն անխուսափելի է դարձնելու քաղաքական լարվածությունը։ Դրա դեմն  առնելն իրատեսական չէ, բայց այն տրամաբանական և քաղաքակրթական սահմաններում պահելը և պետության կայունությունը չվտանգելը իրական խնդիր է, որը պետք է հուզի բոլոր գիտակից շրջանակներին։

Զավեշտ է, բայց ամենավտանգավոր, ամենաանցանկալի սցենարի՝ ռադիկալ փողոցի «հրահրողը» այսօր գործող իշխանությունն է՝ իր անգործությամբ և իր վտանգավոր քայլերով։ Զավեշտ է նրանով, որ ռադիկալ փողոցը իշխանության ամենաանցանկալի և ամենավտանգավոր սցենարն է, որից բոլոր իշխանությունները բոլոր երկրներում ձգտում են խուսափել, իսկ Հայաստանում իշխանության քայլերը տանում են դրան.

Պետական համակարգը չի աշխատում։ Այն ինքնահոսի մեջ է՝ անծրագիր, աննպատակ։ Հետևաբար՝ խնդիրների ծավալները և տեսակները միայն ավելանում են։

Իշխանությունը բոլորին, ում հնարավոր էր, լարել է իր դեմ՝ խորհրդարանական ընդդիմությանը, եկեղեցուն, քաղաքացիական հասարակությանը, նախկին համախոհներին, հանրության գիտակից շերտին, հիվանդներին, առողջներին, գործարարներին, գործազուրկներին...

Աջուձախ քրեական գործերի հարուցում, ագրեսիվ - մեղադրական հռետորաբանություն մրցակիցների հանդեպ, ռեպրեսիվ մեքենայի անխնա օգտագործում, որն արդեն վերջին ճիգերով է աշխատում։

Իշխանությունը խուճապի մեջ նոր անթույլատրելի սահման է անցնում՝ ընդդիմախոսներին գաղտնալսելու, անձնական կյանքին վերաբերող ձայնագրությունների և այլ փաստերի հրապարակում։ Իշխանությունը չի պատկերացնում, թե ինչ ահռելի հակառակ ռեակցիա է ստանալու։ Ի դեպ, եթե իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են սրա անթույլատրելիությունը, բայց քաղաքական թրաֆիկինգի շրջանակներում լռելու են, ուրեմն հավասարաչափ կիսում են պատասխանատվությունը։

Սեփական թիմերի և խորհրդարանական խմբակցության գռեհիկ շահագործում, ինքնուրույնության աստիճանի զրոյացում, միասնական խունտայի հոգեբանության ստեղծում։

Այս քայլերը իշխանության «լավ օրից» չեն։ Բայց սրանք բնորոշ են ֆինիշային իշխանություններին և վերջնահաշվարկում արագացնում են փոփոխությունները։ Այլ հարց է, որ կարող են հանգեցնել վտանգավոր տարբերակների։

Արտակարգ դրությունը իշխանության համար իսկապես շատ կարևոր ժամանակահատված է։ Այն հավերժ չէ, կարճ փուլ է, բայց՝ շատ կարևոր։ Այդ փուլն իշխանությունը պետք է օգտագործի՝ որոշակի վերանայումների, հարաբերությունների հարթեցման, կիսայրված կամուրջների վերականգնման, որոշակի հումանիտար միջանցքների ձևավորման համար։

Արտակարգ դրությունը շատ կարևոր ժամանակահատված է նաև ոչ իշխանական ուժերի և գործիչների համար, որովհետև նույն մեծ խնդիրը դրված է նաև նրանց առջև՝ առաջիկայում թույլ չտալ փողոցի ռադիկալիզացիա։ Սա բոլորի, առաջին հերթին՝ պետության համար լինելու է կործանարար։ Հակաիշխանական փողոցը պետք է լինի խաղաղ, ծրագրային և առանց վրեժի։

Իշխանության համար շատ դժվար է պարտվել կամ խաղաղ հեռանալ, եթե այն չունի մրցակից։ Ոչ իշխանական շրջանակներն այս փուլում պետք է շատ համակարգված աշխատեն՝ իշխանությանն իրական մրցակից ձևավորելու համար։ Ցանկալի է, որ իշխանությունը պարտվի ռացիոնալ ու կառուցվածքային ձև ունեցող մրցակցի, և ոչ՝ անկազմակերպ ու սոցիալական հախուռն խնդիրներով դուրս ելած փողոցին։ Իշխանության մրցակցի ինստիտուտը ենթադրում է հստակ համակարգ՝ անհատներով, թիմերով, ծրագրային ասելիքով, ճանապարհային քարտեզով, պետության մասին պատկերացումներով։ Հերթական քաոտիկ փողոցն իր բոլոր հնարավոր հետևանքներով ձեռք չի տալիս ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը և ո՛չ, ամենակարևորը, պետությանը»,– գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan