Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ

Արսեն Թորոսյանը մասնավոր ԲԿ-ներն իր «կուրացիայի» տակ է առնում. «Դա խաղ ու պար չէ»

«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ կառավարությանը ներկայացրած օրենսդրական փաթեթը, ինչը գործադիրը երեկ է հաստատել, նախատեսում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ ստեղծել: Ըստ այդմ, արտակարգ դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների կառավարումը, անկախ սեփականության ձեւից, անցնում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, այսինքն՝ առողջապահության նախարարությանը։

Բացառություն են կազմում միայն պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները։ Բացի այդ, նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության նախարարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Ավելի պարզ ասած՝ արտակարգ դրության ժամանակ հանրապետությունում գործող բժշկական բոլոր հաստատությունները, բացառությամբ պաշտպանության նախարարության հոսպիտալների, ժամանակավորապես անցնում են առողջապահության նախարարությանը, եւ նախարարն է որոշում, թե տվյալ հիվանդանոցն ինչի պետք է ծառայի: «Իրատեսը» իմքայլական մի պատգամավորից հետաքրքրվեց. «Հիմա էլ մասնավո՞ր հիվանդանոցներին եք անցնում, նույնիսկ սեփական հիվանդանոցները չեք կարողանում կառավարել, մասնավորների կառավարու՞մն ինչպես եք հորով-մորով անելու»:

«Ձեր ասածի հետ չհամաձայնել չեմ կարող, այո, իսկապես բարդ է լինելու: Թեեւ այժմ մասնավոր ԲԿ-ների տնօրենները լռում են, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությունն իրենց սրտով չէ: Հանուն արդարության ասեմ՝ հիվանդանոցի հանձնում-ընդունում անելն այդքան էլ հեշտ ու կարճատեւ գործընթաց չէ, այն մինչեւ մեկ ամիս կարող է ձգվել, անկողնային պարագաներից մինչեւ բժշկական ձեռնոց ու ներարկիչներ պետք է գույքագրել, իսկ դա խաղ ու պար չէ:

Չգիտեմ՝ այս իրավիճակում ինչքանով էր ճիշտ նման որոշում կայացնելը, բայց իմ խորին համոզմամբ, հիվանդանոցի տնօրենը շատ ավելի լավ գիտի իր ղեկավարած կառույցի հնարավորությունները, քան պետության կողմից նշանակված մեկ այլ անձ: Ուղղակի պետք է կառավարչական հմտություններ բանեցնել, բանակցել, լեզու գտնել մասնավոր հիվանդանոցների ղեկավարության հետ ու այդ կերպ ԲԿ-ները ներառել համավարակի դեմ տարվող աշխատանքներում»,- նշեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan