Իրավական պետությունն ապականած հանցագործ քաղաքական իշխանությունն իրավունք չունի նույնիսկ դժգոհելու այդ աղջկա վերաբերմունքից
Դիտել նաև
Արսեն Թորոսյանն օրգանները պատրաստ է հանձնել․․․ Մահից հետո
Արսեն Թորոսյանի «ինադու» Անահիտ Ավանեսյանն իր խորհրդական է նշանակել Լեւոն Հակոբյանին
Փաշինյանը ժողովրդին ասում է` ես եմ միապետը. Արսեն Բաբայան (տեսանյութ)
Ինչո՞ւ իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում
Ինչու Դավիթ Բաբայանն ինքնակամ հանձնվեց
Դիտեցի ոստիկանության տարածած տեսանյութը, որտեղ անհարկի բերման ենթարկված աղջիկն ասում է, որ արհամարհած ունի օրենքը...
Իսկ ի՞նչ էիք ակնկալում այդ աղջկանից:
Քաղաքական իշխանությունը բացահայտ արհամարհած ու թքած ունենալով Սահմանադրության և ողջ օրենսդրության վրա մի՞թե այլ սպասելիք պիտի ունենար:
Այդ աղջկան քննադատելու իրավունք չունեն իշխանական այրերն ու նրանց աջակիցները: Այդ աղջկան կարող եմ քննադատել ես: Կարող եմ և դատապարտում եմ օրենքն արհամարհած ունեցող ցանկացած անձի, բայց կրկնում եմ, իրավական պետությունն ապականած հանցագործ քաղաքական իշխանությունն ու նրանց պաշտպանողներն իրավունք չունեն նույնիսկ դժգոհելու այդ աղջկա վերաբերմունքից:
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից