«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան. Տեսանյութ

Սա վերջը չէ, սա նույնիսկ սկիզբը չէ։ Այս մասին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ ՍԴ նախագահի եւ 3 անդամների դիմումին ի պատասխան միջանկյալ միջոց չկիրառելու մասին որոշմանն անդրադառնալով «24news»-ին հայտարարել է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«ՄԻԵԴ 39-րդ կանոնով սահմանվում է, որ այն դեպքերում, երբ իրավունքի խախտման արդյունքում կարող են առաջանալ ծանր հետեւանքներ, որոնք հնարավոր չի լինի որեւէ ձեւով վերականգնել, ապա դատարանն իրավասու է կիրառել այդ կանոնը, որպեսզի պատասխանող պետությունը որոշակի ժամանակ ձեռնպահ մնա որոշակի գործողություններից։ Ես ինքս, լինելով Եվրոպական դատարանում շուրջ 2 տարի պատասխանատու դատավոր այդ միջոցի կիրառման հարցերով, ինքս բազմիցս կիրառել եմ այդ միջոցը կամ մերժել կիրառել։ Եթե կասկածներ ունի այդ պատասխանատու դատավորը՝ ամբողջ պալատն է քննության առնում հարցը եւ լուծում խնդիրը։ Մեր դեպքում պալատով է այդ որոշումը կայացվել, ինչից ենթադրում ենք, որ պատասխանատու դատավորը միանձյա չի կարողացել որոշել՝ կիրառել կամ չկիրառել այդ միջոցը։ Այդ պալատի դատավորները, որոնք քննել են դիմումը, եկել են իմ հեռանալուց հետո, որպեսզի ծանոթության կամ ընկերական հարաբերությունների հանգամանքը դեր չխաղա որոշման անաչառության նկատմամբ։ Ինչի եմ այս հանգամանքը շեշտում, իմ ուշադրությունից չվրիպեց, որ մեր պատգամավորներից մեկի անպատասխանատու հայտարարությունը, որն ասում էր, թե փորձել են ինչ-որ կապեր օգտագործել, բայց արդյունքի չեն հասել։ Գիտեք, ցավով պետք է նշեմ, որ մենք փորձում ենք մեր հասարակությանը բնորոշ արատավոր երեւույթները վերագրել նաեւ միջազգային կառույցներին, եւ ինչ-որ տեղ այդ կառույցների հետ խոսում ենք շանտաժի լեզվով։ Ձեզանից որեւէ մեկը չի մոռացել ինչպես մեր կարկառուն սահմանադրագետ պատգամավորը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը մեծ պարգեւ է ստացել իշխանությունից, եւ այդ հայտարարությունն ինչ-որ ազդեցություն գործեց, եւ հանձնաժողովն իր նախորդ կարծիքից տարբերվող եւ իշխանությունների համար քիչ թե շատ նպաստավոր կարծիք ստացավ։ Նույնը հիմա անում են դատարանի նկատմամբ, որ այ, տեսեք, մենք կմտածենք, որ դուք ինչ-որ կապեր եք օգտագործում։ Սա այն է, ինչը բնորոշ է այդ պատգամավորին, որն այդ հայտարարությունն արել է, ինչը բնորոշ է իր նախկին քաղաքական ուժին, որ փորձում էին դատարանների վրա ազդել, ինչը եւ հիմա փորձում են անել Եվրադատարանի նկատմամբ։ Դա, եթե ուրիշ բան չասեմ, տգեղ երեւույթ է», ասել է Ալվինա Գյուլումյանը։

Ա․Գյուլումյանն ասել է, որ իրենք ոչ թե վիճարկել են այդ որոշումը, այլ մինչեւ իրենց հիմնական իրավունքների խախտման մասին դիմում ներկայացնելը, որպեսզի չառաջացնեն այնպիսի ետեւանքներ, որոնք կարող են հետագայում դժվարություններ առաջացնել, այլ իրենց իրավունքների վերականգնման եւ արդարադատության իրականացման եւ Եվրոպական դատարանի վճռի հեղինակությունն ապահովելու համար, դիմել են ՄԻԵԴ, ասելով, որ մինչեւ հիմնական դիմում ներկայացնելը միջանկյալ միջոց ձեռնարկել, այսինքն գործընթացը կասեցնել, որպեսզի երբ ՄԻԵԴ-ը գտնի, որ ՍԴ դատավորների իրավունքները խախտվել են կամ չեն խախտվել, կատարվեն գործողություններ․

«Բայց դա առնչություն չունի մեր հիմնական դիմումի հետ, որը ներկայացնելու համար սահմանվել է ժամկետ մինչեւ օգոստոսի 28-ը։ Հիմա դատարանն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չենք կիրառում եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում որոշ քաղաքական գործիչների կողմից, ոչ էլ մեզ համար ցավ եմ ապրում։ Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած փուլում»։

Ալվինա Գյուլումյանը համոզված է, որ իր դեպքում ավելի կամայական որոշում է կայացվել, քան ՍԴ մյուս դատավորների․

«Սահմանվում է մեկ պաշտոնավարման ժամկետ՝ 12 տարով։ Ոչի՞նչ, որ ես երկու ժամկետում եմ եղել ՍԴ անդամ, ընդ որում առաջինից հետո երկու անգամ Սահմանադրություն է փոփոխվել, դա կարծես հաշիվ չէր։ Իրենց պետք է Գյուլումյանից ազատվել, ուրեմն եկեք գումարենք տարիները։ Մեկ այլ անգամ ասում էին, որ այս դատավորների լիազորությունները դադարեցնելուց հետո հնարավոր է նրանց նորից առաջադրել եւ ընտրել։ Այդ ինչպե՞ս է հնարավոր լինելու։ Ո՞ւմ են խաբում։ Կամ երբ այդ արժանապատվությունը նսեմացնող չարաբաստիկ պետական կաշառքն էին առաջարկում։ Ասում էին՝ հրաժարականից հետո կարող է որեւէ մեկն առաջադրվի, եւ նորից տարիներ էին գումարելու։ Սա նույնիսկ ծիծաղելի, է զավեշտալի, եթե չասեմ շատ տխուր իրավաբանական մակարդակ է»։

Ինչո՞ւ ձեր կենսափորձով, գիտելիքներով, անցած ճանապարհով պրոֆեսիոնալի հետ իշխանությունը չի ցանկանում համագործակցել, խնդիրը ա՞նձն է, թե՞ համակարգը՝ հարցին ի պատասխան Ալվինա Գյուլումյանն ասել է՝ թե մեկը, թե մյուսը։

«Բայց քանի որ չեմ կարող ապացույցներ ներկայացնել, միգուցե դա կլինի ենթադրություն կամ իմ վերլուծության արդյունք, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ էր ազատվել սկզբունքային դատավորներից, որ մեզ պետք է նոր ՍԴ, որը հլու հնազանդ կկատարի իշխանության կամքը։ Դատարանի անկախության մակարդակը իշխանությունից է գալիս։ Դրա համար են ամրագրել դատավորի անփոփոխելիության սկզբունքը, որպեսզի իշխանության հեռանալուց հետո դատավորն ավելի անկաշկանդ լինի։ Ես երբեւէ որեւէ քաղաքական ուժի հետ չեմ համագործակցել։ Ես ամաչելու ոչինչ չունեմ», ասել է Ալվինա Գյուլումյանը։

ՍԴ երկարամյա անդամը հիշեցրել է, թե ինչեր են ասել ՍԴ նախագահի հասցեին, որը որեւէ ընտրական վեճի քննության չի մասնակցել։

«Ես ինքս մասնակցել եմ միայն 1996 թվականի քննությանը, երբ շատ փաստեր ջրի երես դուրս եկան, եւ ես միակն էի, որ պնդում էր, որ քվեաթերթիկները նորից հաշվել, որ պետք է անցկացնել արձանագրությունների համեմատություն։ Միգուցե պետք չի ունենալ նման դատավոր», ասել է Ալվինա Գյուլումյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan