Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարել. կապը ռեկտորի մրցույթի հետ․ Ռուբեն Հայրապետյան․ Լուսանկար

Սա արդեն սրբապղծություն է դառնում: Մագիստրատուրա ընդունված ուսանողները հուլիսի 7-ին նամակ են ստանում համալսարանից, որ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է մինչև հուլիսի 10-ը վճարել վարձի մեկ ամսվա գումարը, որպեսզի կարողանան հրամանագրվել որպես ուսանող: Ինչպես տեսնում եք, ըստ պաշտոնապես հաստատված կանոնակարգի՝ ուսանողներն իրավունք ունեն մինչև սեպտեմբերի 10-ը չվճարելու այդ գումարը:

Ստիպելով ապօրինաբար գումար գանձելն արդեն առերևույթ հանցագործություն է, սակայն տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու են այդ հանցագործությունը կատարում:

Ինչպես հայտնի է, ԿԳՄՍ նախարարությունը հայտնի հովանավորչության շրջանակում ափալ-թափալ ՀՊՏՀ ռեկտորի ապօրինի մրցույթ է հայտարարել: Խորհուրդը, որը ռեկտոր պետք է ընտրի, բազմաթիվ հակասություններ ունի օրենքի հետ: Դրանցից մեկն այն է, որ մեր սիրելի ուսանողներից 4-ը, որոնք որևէ մեղք չունեն, հուլիսի 17-ին այլևս ուսանող չեն լինելու, որովհետև ավարտել են համալսարանը, իսկ նրանք խորհրդում որպես ուսանող են ներկայացված: Հետևաբար, խնդիր է դրված մինչև հուլիսի 17-ը աննախադեպ արագացված ռեժիմով նրանց կրկին ուսանող դարձնելու, այս անգամ՝ արդեն մագիստրատուրայի:

Եվ քանի որ միայն 4 հոգու հրամանագրելն անհնար է, բոլոր ուսանողներին ապօրինաբար ՊԱՐՏԱԴՐԵԼ ԵՆ նախատեսվածից 2 ամիս շուտ մուծել մեկ ամսվա վարձը, որպեսզի կարողանան բոլորին հրամանագրել:
Բայց քանի որ չարության և տգիտության միջև ուղիղ համեմատական կապ կա (չվիճեք, միշտ այդպես է), հաշվի չեն առել, որ նույնիսկ այս մեթոդներով նրանց հրամանագրելով խնդիրը չի լուծվում, որովհետև, ըստ բուհերի մասին օրենքի, ուսանող դառնում են միայն պայմանագիր կնքելուց հետո, որտեղ արդեն ամրագրվում է ուսանող դառնալու սկիզբը՝ սեպտեմբեր ամիսը, որովհետև մինչև ուսումնական տարվա մեկնարկը ուսանող չեն կարող դառնալ:

Նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ ԿԳՄՍՆ-ի ապօրինությունների հետևանքով անգամ ռեկտորի պաշտոնակատար չկա, այսինքն՝ օրինական հրամանագրող չկա: Իսկ աշխատանքից ազատված պաշտոնակատարը, հավանաբար մոռանալով, որ ազատվել է պաշտոնից, ինչպես տեսնում եք, կոչ է անում վաղվանից վճարել վարձը:

Ինձ հետ կապ են հաստատել ուսանողներ, ովքեր ինձ խնդրում էին ինչ-որ կերպ օգնել այս հարցում, որովհետև ստիպված պարտք են վերցնում ուրիշից, գրավի դիմաց վարկ են ստանում բանկից, որպեսզի 3 օրում հասցնեն կատարել չլսված ապօրինի պահանջը: Եվ այս ամենը՝ համավարակի սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին…

Լավ, դուք լրի՞վ սատանա եք, ես չեմ հասկանում: Այս ի՞նչ եք անում մի թշվառ աթոռի համար:

Սիրելի՛ ուսանողներ, դուք պարտավոր չեք վճարել. մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ ունեք: Եվ թող որևէ մեկը փորձվի ձեզ չհրամանագրել:

Այս անբարոյական հանցագործության փաստերը նախորդ հանցագործությունների հետ միասին շուտով պաշտոնապես կներկայացնեմ դատախազությանը և ոստիկանությանը, որպեսզի անխուսափելի ընթացք տրվի:

Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan