Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Այս իշխանությունն ինքնապաշտպանության է պատրաստվում, ժողովրդին ճնշելու, այլախոհությունը լռեցնելու նոր գործիք է ստեղծում Տեսնյութում պարզ երևում է, թե ինչպես է Արթուր Դանիելյանը հարձակվում Ալեն Սիմոնյանի վրա, քթով հարվածում վերջինիս ճակատին և այսպես մի քանի անգամ
6
Թուրքական «Daily Sabah»-ը անդրադարձել է Փաշինյանին և վերջին հայ-ադրբեջանական զինված բախմանը Թուրք ծայրահեղական կուսակցապետը սպառնացել է Հայաստանին Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ Կրթական նոր չափորոշիչներն արտահայտում են կառավարության մոտեցումը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ինչո՞ւ են փչանում ռուս-բելառուսական հարաբերությունները և ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդեւ Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Տիգրան Քյոսայանը «գաղտնազերծել» է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինին Ոստիկանության 6-րդ վարչությունը մտել է M Group շինարարական ընկերություն. LIVE Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Մի քանի հռետորական հարց Նիկոլ Փաշինյանին Մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլար․ ՀՀԿ Օտարերկրյա քաղաքացիները շարունակում են մեր երկրում ավելի շատ անշարժ գույք վաճառել, քան գնել Շողեր Թովմասյանի ամառային հմայիչ կերպարը Տիկին գլադիոլուս, մինչ այդ ոտքերդ դրեք ջրով թասի մեջ, որ գլադիոլուսները ձեր պես չթառամեն Ամսական 4000 դոլար աշխատավարձ ստացող մեր սոցապ նախարարուհին նմանատիպ առաջարկությամբ հանդես գալու մտադրություն ո՞ւնի, թե նրա համար հոգ չեն աղքատության մեջ ապրող հարյուրավոր երեխաների խնդիրները Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էս վրացիք լրիվ յանը տարած են․ ի՞նչ վարձեր, կոմունալներ, դիմակ բաժանեք, դիմակ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք «Այսօր պարապ մարդիկ կան, որ բախտի բերմամբ թառել են պատգամավորի աթոռին. իրենց որ ասում ես՝ Սահմանադրություն կարդա, ինսուլտի են հասնում». Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Կարո՞ղ եք գուշակել, թե իշխանականներից ով էր, որ 2012-ին գրկել էր Մաշտոցի պուրակի բուտիկի սյունը, իսկ 2020-ին քար լռություն է պահպանում ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Նազարյանի ձերբակալության մասին Համաճարակի պայմաներում քաղաքապետն «առաջին գծում» լինելու փոխարեն երևանցուն թողել է, որ իր «յուղով տապակվի»․ Ժիրայր Պեոճեքյան. Տեսանյութ Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չեն հրապարակվել Հ1-ի լուրերի գլխավոր խմբագրի համար զվարճալի է Բեյրութի պայթյունը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խորհուրդները կրթական ռեֆորմներ անցկացնողներին Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ Հայաստանում կան բարոյական և պինդ տղերք Կոտայքի մարզում 30-ամյա տղամարդը ցած է նետվել կամրջից Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Փաշինյանը կրթական նոր չափորոշիչների քննադատություններից էլ է տեղյակ, չափորոշիչներից էլ և համարում է դրանք իրենց ռազմավարությանը համահունչ Ուզում եմ կրկին հասնել եզրափակիչ․ Հենրիխ Մխիթարյան Միայնակ՝ ընդդեմ կորոնավիրուսի Ողբերգական վթար Գյումրի-Սպիտակ ճանապարհին. 23-ամյա երիտասարդը մահացել է Այս իշխանությունն ինքնապաշտպանության է պատրաստվում, ժողովրդին ճնշելու, այլախոհությունը լռեցնելու նոր գործիք է ստեղծում Հարգելի սիրելիներ ջան, որ Փաշինյանը կարողանա միջամտել, առաջինը իր համար դա կանի, որ գոնե ինքը գնա Ռուսաստան Տեսնյութում պարզ երևում է, թե ինչպես է Արթուր Դանիելյանը հարձակվում Ալեն Սիմոնյանի վրա, քթով հարվածում վերջինիս ճակատին և այսպես մի քանի անգամ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Տեսանյութ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդը կնախագահի Նիկոլ Փաշինյանը Թուրքական «Daily Sabah»-ը անդրադարձել է Փաշինյանին և վերջին հայ-ադրբեջանական զինված բախմանը Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի Ինչի՞ց եք վախենում, պարոն վարչապետ․ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ. Տեսանյութ Ոչ մի հարց չենք կարողանում ստեղ լուծել. քաղաքացիները պահանջում են բացել ճանապարհները դեպի Ռուսաստան. Տեսանյութ Կորոնավիրուսից այսօր մահացածները եղել են 62 և 82 տարեկան, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ ԼՏՊ-ն ամեն ինչ ապականելու ֆենոմենալ ունակություն ունի: Հիմա էլ ձեռքը գցել է հայ պատմագիտությանը Հոգեկան առողջության կենտրոնում արված հետազոտությունը Covid-19-ի 25 ասիպմտոմ դեպք է հայտնաբերել Թուրք ծայրահեղական կուսակցապետը սպառնացել է Հայաստանին Օգնել Լիբանանին. էլ ե՞րբ, եթե ոչ հիմա Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ Այդ հնարավորությունը միայն փաշինյանների և նրանց մերձավոր ազգականներին է տրված Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ արտակարգ դրության երկարացման. ուղիղ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի Կրթական նոր չափորոշիչներն արտահայտում են կառավարության մոտեցումը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Երևան-Մոսկվա առաջիկա չվերթները. Ռուսաստանը տարհանում է իր քաղաքացիներին «Բալգարկա»-ն կոտրվել է ու հայտնվել 15-ամյա երեխայի գլխում. տղան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում Ալեն Սիմոնյանը 320 000 դոլարով տուն է գնել՝ փողի ծագման աղբյուրը թաքցնելով․ Արամ Գևորգյան Ո՞վ է Արոնյանի նոր ընկերուհին․ բուռն քննարկումներ ֆեյսբուքում Վրաստանը հերքում է իր մասնակցությունը Լիբանանում տեղի ունեցած պայթյունին «Ռուսուլմանական երկիր». Ոնց փորձեց հարամել հայ-վրացական հարաբերությունները, դրանից ավելի վատ փորձելու է հարամել հայ-ռուսական հարաբերությունները. Լուսանկար Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց է, որից 24-ը չի զեկուցվում. ուղիղ

Նիկոլն էս ինչու՞ այսպես արագ վերցրեց «նախկինների» գործիքները

ՆԱԽԿԻՆ ՆԵՐԿԱՆ

Նիկոլն էս ինչու՞ այսպես արագ վերցրեց «նախկինների» գործիքները՝ սուպերվարչապետությունը, անսխալականությունն ու ինքնագոհությունը, ոստիկանության միջոցով իր որոշումները պարտադրելու ու իշխանությունը պահելու անհեռատես գործելակերպը։ Մենք պետք է հասկանանք, թե ինչու՞ ժողովուրդը 2018-ի ապրիլ-մայիսին փողոց դուրս եկավ՝ անցյալը մերժելու, և արդյո՞ք Նիկոլի ներկան շատ տարբեր է անցյալից։ Անշուշտ, նախկինում շատ մերժելի երևույթներ կային, անհերքելի է նաև այն, որ «չկա վերադարձ անցյալին» այն պարզ պատճառով, որ դա ուղղակի անհնար է։ Բայց մենք պետք է հասկանանք, արդյո՞ք մենք անցյալի արատավոր երևույթները մերժելով այս «երանելի» ներկան էինք ուզում։

1. «Նախկին ռեժիմին» ներկայացվող հիմնական մեղադրանքը «թալանն ու կոռուպցիան» էր։ Նախ ուզում եմ հասկանալ, թե նախկինում հնչող այս մեղադրանքներն արդյո՞ք հիմնավորվել, ապացուցվել և դատական վճիռները կայացվել են «ներկաների» օրոք։ Արդյո՞ք 20 տարի Նիկոլի ու լտպ-ական ու սորոսական իր շրջապատի կողմից տարածվող Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդ դոլարի, Սաշիկ Սարգսյանի 50/50-ի ու արագաչափերի, «քրեածին օլիգարխիկ համակարգի» տնտեսական մենաշնորհների ու չվճարված հարկերի, ավելի քան 40% ստվերային տնտեսության մասին տարածվող ու մեր հասարակության մի մասի ուղեղներում որպես անհերքելի ճշմարտություններ դաճված կարծրատիպերն իրենց հաստատումները ստացան։ Քանի՞ աղմկոտ հաղորդագրություն, քանի սարսափազդու հեռուստառեպորտաժ, ոլորված թևերով, ասֆալտին տապալված ու ձեռնաշղթաներով բերման ենթարկված հայտնի անուններով մարդկանց դատապարտման մասին ուժի մեջ մտած դատական որոշումներ կան այսօր։

2. «Նախկինները» մեղադրվում էին պաշտոնական դիրքը իրենց ու իրենց մտերիմներին ծառայեցնելու մեջ։ Այսօր արդեն հրապարակված են հստակ թվերը, թե ներկաները «թաթերը բյուջեն մտցրած», ապօրինի որոշման համաձայն ինչ ծավալի թալան են իրականացնում՝ պարգևավճարների ու հավելավճարների անվան տակ։ Հրապարակվել են տեղեկություններ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների ու այլ պաշտոնյաների հետ փոխկապակցված բիզնեսներին տրված դրամաշնորհների, նրանց պատասխանատվության ոլորտում իրենց մտերիմների ծավալած գործունեության, մենաշնորհներից օգտվողներից ու օլիգարխներից մեկ օրում «սեփականատերերի» վերացված գործարարների՝ վարչապետի կնոջ ղեկավարած հիմնադրամներին վճարված բազմամիլիոն «մուծումների» մասի»։ Հրապարակվել են տվյալներ ու հնչեցվել են մեղադրանքներ Նիկոլի՝ նախկինում ու ներկայումս տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկվածության մասին։ Բայց ինչպես «նախկինում», այնպես էլ «ներկայում» իշխանությունը որևէ գործողություն չի ձեռնարկում։

3. «Նախկիններին» մեղադրում էին քաղաքական համակարգը սեփականաշնորհելու, միակուսակցական համակարգ, միանձնյա իշխանություն հաստատելու, առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու որոշումներ կայացնելու մեջ։ Այսօր ոչ միայն հաստատվել է միակուսակցական համակարգ ու մեկ անձի անսահմանափակ իշխանություն, այլև փորձ է արվում ոչնչացնել իշխանության որևէ ճյուղի ինքնուրույնության որևէ նշույլ, ավելին, դա արվում է անթաքույց ցինիկությամբ, որնահարելով սևով սպիտակի վրա գրված օրենսդրական ու սահմանադրական պահանջները։ Սահմանադրական կարգի տապալումն իրականացվում է ապօրինաբար 3-րդ անգամ երկարաձգված Արտակարգ դրության պայմաններում, ժողովրդին զրկելով իրենց գործողությունների դեմ բողոքելու իր Սահմանադրական հիմնական իրավունքից օգտվելու հնարավորությունից։

4. «Նախկիններին» մեղադրում էին «ոստիկանապետություն» հաստատելու մեջ, մինչդեռ ամբողջ իրավապահ համակարգը Նիկոլը վերածել է իր ցանկությունները, քմահաճույքներն ու քաղաքական հակառակորդներին ճնշելու գործիքի, ավելին՝ ոստիկանությունը ուժի վայրագ կիրառմամբ, բացահայտ ապօրինի գործողություններով ու բռնությամբ ամեն գնով փորձում է ապահովել Սահմանադրական կարգի տապալմանը, իսկ քննչական մարմինները փորձում են ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդող քրեական գործերի հարուցումով քաղաքական ուժերին հետ պահել իրենց գաղափարների ու սկզբունքների համար պայքարելուց։

5. «Նախկինների» ժամանակվա իշխող ուժի ներկայացուցիչները մեղադրվում էին գոյություն ունեցող «իրականությունը» խեղաթյուրված, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից կերպով ներկայացնելու մեջ։ Մինչդեռ այսօր իրականությունը ոչ միայն գլխիվայր է ներկայացվում հենց Նիկոլի կողմից, այլև նա ու իր կիսագրագետ շրջանատը բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում այլ մոտեցում ունեցող քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների ու պարզ քաղաքացիների նկատմամբ, փորձելով այդ փողոցային լեքսիկոնն արդարացնել իրենց՝ ժողովրդից ստացած «լիակատար վստահության քվեով ու լեգիտիմությամբ»։

6. «Նախկիններին» մեղադրում էին ազատ կարծիք արտահայտելու, մամուլի ազատությունը սահմանափակելու մեջ, մինչդեռ Նիկոլն ու իր շրջապատը ոչմիայն քաջալերում են իրեն կողմնակիցներին, այլև անթաքույց կազմակերպում ու ուղղորդում են սոցիալական կայքերում այլ կարծիք արտահայտողների նկատմամբ «մտքի տեռորը», հայհոյախոսությունն ու բռնության սպառնալիքները։ Իշխանության գալու առաջին իսկ ամիսներից ոստիկանությունն ու իրավապահ համակարգը սկսեցին օգտագործվել իրենցից անկախ ՋԼՄ-ների կողմից հնչող քննադատությունը լռեցնելու, նրանց գործողությունները խոչընդոտելու համար։

7. «Նախկինները» մեղադրվում էին երկրում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ ստեղելու մեջ։ Այսօր Նիկոլը հասել է նրան, որ հասարակությունը բաժանել է 2 թշնամի բանակների, որոնց մեջ արդեն «սառը պատերազմ» է ընթանում։ Իսկ որոշ ժամանակ առաջ նա բացահայտ հայտարարեց, որ ընդդիմության կողմից բողոքի ակցիաներ կազմակերպելու դեպքում պատրաստ է փողոց հանել նաև իր կողմնակիցներին։ Մի կողմ թողնելով այն հարցը, թե քանի հոգի փողոց դուրս կգա Նիկոլի կոչով, ուղղակի պետք է արձանագրել, որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող, իրականությունն ադեկվատ գնահատելու անընդունակ անձը պատրաստ է հասարակությունը տանել բախումների, քաղաքացիական պատերազմի։

Սա է «մերժված» անցյալի ու «երանելի» ներկայի պատկերը։ Նիկոլը պետք է վայրկյան առաջ հեռանա, նա խոչընդոտ է մեր երկրի զարգացման ճանապարհին ու սպառնալիք մեր ազգային անվտանգության ու պետականության համար։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan