«Հեղափոխության» մի քանի դրական պահերից մեկն այն է, որ սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը
Դիտել նաև
Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան
5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում ադրբեջանցի գրողի պատմվածքներ են տպվել
Համաշխարհային կենտրոնները գիտեն Հայաստանի դեմ ռազմական գործողության դիմելու Ադրբեջանի պլանների մասին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Իրականում մենք արդեն հասարակություն էլ չենք. Ստեփան Դանիելյան
Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներն առաջ չեն շարժվում․ Գառնիկ Դանիելյան
«Հեղափոխության» մի քանի դրական պահերից մեկն այն է, որ սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը։
Այն դատավորներն, որոնք հիմա պայքարում են, վստահ եմ, որ վաղը, երբ իշխանությունը փոխվի, իրենց կշարունակեն պահել նույն կերպ։ Պայքարով ձեռք բերվածը չեն զիջում։ Դա գերազանց օրինակ է այն երկտասարդների համար, ովքեր վաղն են դատավոր դառնալու։
Մյուս դրական պահն այն է, որ եկող ցանկացած իշխանություն չի արհամարհի հանրային կարծիքն, ինչպես դա եղել է մինչ 2018 թվականը։
Հաջորդ դրական պահն այն է, որ վարկաբեկվեց «իրավապաշտպան» հասկացությունը։ Մենք սկսում ենք հասկանալ, որ իրական իրավապաշտպան կարող են լինել միայն դատական համակարգն ու փաստաբանական կորպուսը։ Իսկ «իրավապաշտպան» հասկացությունն մենք ժառանգել ենք Սովետական Միությունից, որտեղ, բնականաբար, չէր կարող լինել իշխանությունից անկախ դատական համակարգ։
Ինչ վերաբերվում է դատավոր Ալեքսանդր Ազարյանին, ապա գնահատենք նրա սկզբունքային պահվածքը, որը մեծ ներդրում էր վերը նշված գործընթացի համար։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից